Ձիարշավարան, հիպոդրոմ, վարգաձիերի, հեծելաձիերի փորձարկման և ձիասպորաի մրցումների վայր։ Ձիարշավարանում կան վազքային և հեծելային շրշափակված օղակաձև վազքուղիներ, ուր գտնվում են ձիասպորտի տարբեր մրցումների հրապարակներ, արգելաշերտեր, հանդիսատեսի տրիբուններ (վերջնագծի երկարությամբ) և մրցավարական աշտարակ (վերջնագծի դիմաց), ձիերին նախապատրաստելու շրջափակված վայր, օժանդակ և տնտեսական կառույցներ (ձիանոց, պայտարան, ձիաբուծարան, կարանտինային կետ են)։

John Shegerian Horse Racing World Record.jpg

Զիարշավարանները հայտնի են դեռես մ. թ. ա., Հին Հունաստանում և Հռոմում։ Արժանահիշատակ է Կոստանդնուպոլսի ձիարշավարանը, որը եղել է բազմահարկ և թաղածածկ։ Հռոմում, ավելի ուշ նաև Բյուզանդիայում, ձիարշավարանները եղել են նաե հասարակական կյանքի կենտրոն։

ժամանակակից ձիարշավարանները լինում են հեծելային, վազքային և համակցված։ Վարգաձիերի փորձարկման համար նախատեսված վազքուղիների երկարությունը 1600 մ է, հեծելաձիերի համար՝ 2000 - 2400 - 3000 t/; Լայնությունը համապատասխանաբար՝ 20 - 30 և 20 - 25 մ։ Ժամանակակից խոշորագույն ձիարշավարաններն են՝ Լեքսինգտոնյանը (ԱՄՆ, Քենտուկի նահանգ), Նյու Մարկետը, Էփսոմյանը (Մեծ Բրիտանիա), Վենսենյանը, Լոնշանը (Ֆրանսիա), Սարսուելան (Իսպանիա), Մոսկովյանը (Ռուսաստան) և այլն։

Հայաստանում ձիարշավարաններ եղել են Դվինում, Բագավանում, Վանում, Աշտիշատում, Արտաշատում են, ուր նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են ձիարշավներ և հեծելախաղեր։ 1949-ին Երևանում կառուցվել է ձիարշավարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png