Սվետլանա Մորգունովա
Սվետլանա Միխայլովնա Մորգունովա (ռուս.՝ Светла́на Миха́йловна Моргуно́ва, մարտի 7, 1940, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 10, 2024, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական ռադիո և հեռուստահաղորդավարուհի, ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավարուհի (1961-1991), ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1978)[1], Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (2000)[2], «Բարեկամության» շքանաշանակիր (2011)[3]։
Սվետլանա Մորգունովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1940 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 10, 2024 (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Svetlana Morgunova Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Սվետլանա Մորգունովան ծնվել է 1940 թվականի մարտի 7-ին Մոսկվայում, հրեաների ընտանիքում։ Ապրել է Արբատ փողոցում գտնվող Ե․ Վախթանգովի անվան թատրոնի հարևանությամբ, պատանեկության տարիներին երազել է կինոյի և արվեստի աշխարհի մասին[4]։ Սովորել է Մոսսովետի անվան թատրոնին կից թատերական ստուդիայում[5], ուսանողական տարիներին հանդես է եկել ներկայացումներում։
Որպես հաղորդավարուհի է 1961-1991 թվականներն աշխատել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում, առաջնաելույթը տեղի ունեցել Յուրի Գագարինի առաջին տիեզերական թռիչքի օրը։
«Հիշում եմ իմ առաջին աշխատանքային օրը հայտնվեցի Կոնսերվատորիայի Փոքր դահլիճի բեմում, համերգ վարեցի այն օրը, երբ Գագարինը թռավ տիեզերք, բախտս բերեց, բախտ ունեցա շփվելու այնպիսի տաղանդավոր մարդկանց հետ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Մարկը Ֆրադկինը, Եվգենի Դոլմատովսկին, Միխայիլ Մատուսովսկին, Յուրի Գուլյաև»։ - [6]
|
Հաղորդավար աշխատելու ընթացքում Սվետլանա Միխայլովնան ընդունվել է համալսարան բանասիրական ֆակուլտետ։ Հեռուստատեսությամբ նա առաջին անգամ վարել է «Ժամանակ» հաղորդումը։ 1962 թվականից վարել է «Երկնագույն օգոնյոկ» երաժշտական ծրագրի բազմաթիվ թողարկումներ, ինչպես նաև «Առավոտյան փոստարկղ» հաղորդման մի քանի թողարկումներ։
1967 թվականին ծնվել է նրա որդին՝ Մաքսիմը, որն ավարտել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, աշխատել է հեռուստատեսությունում, մահացել է 2020 թվականին՝ կորոնավիրուսից[7][8]։
Կենտրոնական հեռուստատեսության վերացումից հետո Սվետլանա Մորգունովան հեռարձակվել է «Օստանկինո» հեռուստաընկերությունում և հաճախ հայտնվել հեռուստատեսային շոուներում։
Սվետլանա Մորգունովան մահացել է Մոսկվայում, 2024 թվականի մարտի 10-ին, պոկված թրոմբի պատճառով[9], թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Моргунова Светлана Михайловна
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.03.2000 г. № 589
- ↑ «Указ Президента Российской Федерации от 16.11.2011 г. № 1493». Президент России (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Светлана Моргунова - биография, новости, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Մահացել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան». Armenia Today. 2024 թ․ մարտի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
- ↑ "Ее постигло горе": биография и причина смерти диктора Моргуновой
- ↑ «Сын телеведущей Моргуновой умер от осложнений коронавируса». Гордон | Gordon (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
- ↑ МОРГУНОВ МАКСИМ ВАДИМОВИЧ
- ↑ https://www.eg.ru/showbusiness/4058172-uje-k-35-godam-svetlana-morgunova-trijdy-pobyvala-zamujem/
Արտաքին հղումներ խմբագրել
- Умерла диктор Центрального телевидения СССР Светлана Моргунова
- Тяжело переживала смерть сына и не появлялась на публике. Умерла диктор Центрального телевидения СССР Светлана Моргунова
- Близкая подруга Моргуновой назвала причину ее смерти
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Մորգունովա» հոդվածին։ |