Սվետլանա Սերգեևնա Ժուրովա ( ռուս.՝ Светла́на Серге́евна Жу́рова. հունվարի 7, 1972(1972-01-07), Պավլովո (քաղաքատիպ ավան, Կիրովսկի շրջան), Կիրովսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս չմշկավազորդուհի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր[2]։

Սվետլանա Ժուրովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝քաղաքական գործիչ, չմշկորդ, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 7, 1972(1972-01-07) (52 տարեկան)
Ծննդավայր՝Պավլովո (քաղաքատիպ ավան, Կիրովսկի շրջան), Կիրովսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
176 սանտիմետր[1]
Քաշ՝64 կիլոգրամ[1]

Կարիերա խմբագրել

Ժուրովան միջազգային մրցումների մասնակցել է 1989 թվականից[3],։ Ընդ որում՝ մասնակցել է չորս օլիմպիական խաղերի և իր առաջին օլիմպիական մեդալը նվաճել է չորրորդ փորձի ժամանակ. ոսկե մեդալի է արժանացել Թուրինում 2006 թվականին անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում և այն էլ՝ մայրանալուց երկու տարի անց։ Այդ նույն տարում դարձել է նաև աշխարհի չեմպիոնուհի։ Մարզական կարիերային հրաժեշտ տալով՝ մտել է քաղաքական գործունեության բնագավառ, ընտրվել հինգերորդ գումարման Պետդումայի փոխխոսնակ՝ որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ։

Պատժամիջոցներ խմբագրել

Ուկրաինական ճգնաժամի պատճառով Ժուրովան 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ներառվել է Կանադայի պատժամիջոցների ցուցակում[4]։

2023 թվականին նա քննադատել է Կանադայի օլիմպիական կոմիտեին այն բանի համար, որ վերջինս սատարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ուկրաինացի մարզիկներին[5]։

Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նույնպես 2014 թվականին նրա նկատմամբ պատժամիջոց է կիրառվել լ ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Elena Semenova (2012). «Continuities in the Formation of Russian Political Elites». Historical Social Research. 37 (2): 74. doi:10.12759/hsr.37.2012.2.71-90.
  3. «Skateresults.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  4. «Sanctions List SOR/2014-316». gazette.gc.ca. 2014 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. Журова о словах главы НОК Канады: «Они хотят разрушить взаимодействие государства и спорта в России, которое наши предки выстраивали годами»
  6. «CONSOLIDATED LIST OF FINANCIAL SANCTIONS TARGETS IN THE UK» (PDF). Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Ժուրովա» հոդվածին։