Սվետլանա Վիտալևնա Բոնդարչուկ (ռուս.՝ Светлана Витальевна Бондарчук, օրիորդական ազգանունը՝ Ռուդսկայա, դեկտեմբերի 17, 1968(1968-12-17), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մոդել, հեռուստահաղորդավարուհի, «Hello!» ամսագրի գլխավոր խմբագիր, PR-գործակալության սեփկանատեր, բարձրաշխարհիկ երեկույթների, շնորհանդեսների ու միջոցառումների կազմակերպիչ[1]։

Սվետլանա Բոնդարչուկ
ռուս.՝ Светлана Витальевна Бондарчук
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1968(1968-12-17) (55 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, գործարար, հագուստ ձևագծող, հաղորդավար, խմբագիր, ձեռնարկատեր, հրատարակիչ, ֆոտոմոդել և գլխավոր խմբագիր
ԱմուսինՖեոդոր Բոնդարչուկ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Svetlana Bondarchuk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Ռուդսկայան ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի գրադարանային ֆակուլտետը։ Երիտասարդական տարիներին զբաղվել է սուսերամարտով, սպորտի վարպետի թեկնածու է[2]։

Մոդելային կարիերա խմբագրել

Սվետլանան ամաչել է սեփական մարմնակազմվածքի պատճառով (177 սմ հասակի դեպքում նա կշռել է 55 կգ), և տատը նրան ուղարկել է մասնակցելու քաստինգի, որպեսզի նա դառնա ավելի ինքնավստահ։ Սվետլանան հաղթել է «Burda Moden» մրցույթում և դարձել մոդել[2]։

2007 թվականին դարձել է Oriflame դիմահարդարման միջոցների ընկերության «դեմք»[3]։

Հեռուստատեսություն խմբագրել

Սվետլանա Բոնդարչուկն աշխատել է որպես հաղորդավարուհի «Домашний» հեռուստաալիքում՝ վարելով «Модная прививка»[4][5] և «Одень свою подругу» հաղորդումները։

«СТС» հեռուստաալիքով Սվետլանա Բոնդարչուկը հանդես է եկել որպես «Դու սուպերմոդել ես» (ռուս.՝ «Ты — супермодель») վարող և ժյուրիի նախագահ։

Հրատարակչական գործունեություն խմբագրել

2006 թվականին Սվետլան Բոնդարչուկը դարձել է «Hello!» ամսագրի գլխավոր խմբագիր[2][6]։

2008 թվականին Սվետալանա Բոնդարչուկը փորձել է սկսել սեփական նախագիծ՝ «Icons» ամսագիրը, որ նվիրված էր այն «մարդկանց, որոնցից կախված է, թե շրջապատող աշխարհն ինչպիսի տեսք կունենա վաղը»։ Լույս է տեսել ամսագրի 10 համար Forward Media Group-ի աջակցությամբ։ Մոսկվայում նեղ շրջանում ամսագիրը հասցրել է ճանաչում ձեռք բերել, քանի որ ներկայացրել է «նեղ շրջանի լայն հետաքրքրությունները» և կազմակերպել երեկույթներ, օրինակ՝ «Винзавод» ցուցասրահում[7]։ Ամսագրի հրատարակությունը դադարեցվել է 2009 թվականին ճգնաժամի պատճառով, բայց մին այդ այն հասցրել էր արժանանալ «ամենատարօրինակ ռուսական ամսագրի» համբավին[8][9]։

Հասարակական գործունեություն խմբագրել

2011 թվականից Սվետլանա Բոնդարչուկն անցկացնում է Action! ամենամյա բարեգործական կինեմատոգրաֆիական աճուրդ[10]։

Անձնական կյանք խմբագրել

 
Ֆեոդոր և Սվետլանա Բոնդարչուկները «Կինոտավր-2013» փառատոնի բացման ժամանակ Սոչիում
  • Առաջին ամուսին[11][12]Ֆեոդոր Բոնդարչուկ, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, դիմել են ամուսնալուծության համար 2016 թվականին, բայց չեն ամուսնալուծվել,
    • Որդին՝ Սերգեյ Ֆեոդորովիչ Բոնդարչուկ (ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 29-ին), դերասան[13],
    • Հարսը (2012 թվականի մայիսի 17-ից)[14] – Տատիանա Միխայլովնա Բոնդարչուկ (օրիորդական ազգանունը՝ Մամիաշվիլի, ծնվել է 1989 թվականի օգոստոսի 15-ին[15]), Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, 1988 թվականին Սեուլում անցկացված XXIV Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Միխայիլ Մամաիաշվիլիի դուստրը[16],
      • Թոռնուհի՝ Մարգարիտա Սերգեևնա Բոնդարչուկ (ծնվել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին)[17],
      • Թոռնուհի՝ Վերա Սերգեևնա Բոնդարչուկ (ծնվել է 2014 թվականի մայիսի 12-ին)[14][18][19],
    • Դուստրը՝ Վարվառա Ֆեոդորովնա Բոնդարչուկ (ծնվել է 1999 թվականի մայիսի 5-ին)[20],
  • Եղբայրը՝ Գրիգորի Ռուդսկոյ (ծնվել է 1982 թվականին), ամուսնացած է Անաստասիա Սինելշչիկովայի՝ պրոդյուսեր և մեդիամենեջեր Լարիսա Սինելշչիկովայի դստեր հետ[21],
  • 2018 թվականի հունիսի 2-ին Սվետլանա Բոնդարչուկը «Կինոտավրին» ներկայացել է լուսանկարիչ և պատկերասրահի սեփականատեր Սերգեյ Տաբունովի հետ (ծնվել է 1980 թվականի մայիսի 25-ին), ավարտել է Կոմսոլոմոլսկ Ամուրի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով լրագրողի մասնագիտություն[22][23][24]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1989 – «Ամառային առավոտվա երազ» (ռուս.՝ «Сон в летнее утро») (կարճամետրաժ)
  • 2006 – «Տոթ» (ռուս.՝ «Жара») – վաճառողուհի տղամարդու կոստյումների խանութում
  • 2012 – «Любовь с акцентом» – Իրինա[25]
  • 2013 – «Հպում» (ռուս.՝ «Прикосновение», կարճամետրաժ) – աղջկա մայրը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Божена Рынска Светлана Бондарчук наносит ответный удар? Известия, 5.03.2007 и Богемный пшик Известия, 27.04.2011
  2. 2,0 2,1 2,2 «Биографии звезд на Cosmo.ru: Светлана Бондарчук» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Федор Бондарчук и его жена Светлана Бондарчук стали лицами Oriflame в России(չաշխատող հղում) AdMe.ru, 29 января 2007
  4. Светлана Бондарчук Արխիվացված 2011-11-17 Wayback Machine в журнале «Татлер», 8 января 2011
  5. Как стать телеведущей без помощи мужа Արխիվացված 2012-03-01 Wayback Machine Интервью газете «Русский курьер» № 23 (555) от 12.06.2006
  6. Celebrity-рейтинг апреля Светские РИА Новости и Public.Ru — 14/05/2009
  7. Александра Сухостат Звёзды журнала Icons в выставке на «Винзаводе» 29.05.2009
  8. «Мы заслужили право на жизнь на рынке» Интервью Олегу Кашину. 27/10/2008
  9. В России прекратят выпуск журнала ICONS Lenta.ru: Новости: 10.12.2009
  10. «Короткометражки российских режиссёров стали лотами благотворительного аукциона». Телеканал «Культура». 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. Бондарчук не может поделить имущество с женой — Рамблер/новости
  12. Между двух огней: почему Федор Бондарчук до сих пор не развелся с женой | StarHit.ru
  13. «Sveta R в Instagram: «Мой любимый мальчик, с днём рождения! Будь счастлив! @seregabondar…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. 14,0 14,1 В семье Фёдора Бондарчука - снова прибавление
  15. Сын Федора Бондарчука сломал нос своей супруге
  16. Новости - Тата Бондарчук — все материалы о звезде! | Последние новости 7Дней.ру
  17. Александр Нечаев. Фёдор Бондарчук стал дедушкой. Газета «Комсомольская правда» // kp.ru (7 декабря 2012 года)
  18. «Двухмесячная внучка Бондарчука засветилась в Интернете». 2014 թ․ հուլիսի 11. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. «Федор Бондарчук покрестил внучку Маргариту». 2013 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  20. ФОТО: Варвара Бондарчук отметила 18 лет
  21. http://www.woman.ru/relations/wedding/article/139287/ Хорошая партия: на ком женился младший брат Светланы Бондарчук
  22. «Сергей Табунов - последние новости. Сейчас, в 2019 - 38 лет, Близнецы по гороскопу, год Обезьяны по зодиаку. - krauzer.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  23. «Полный Jazz! » Выставка «Мой знак» (Минако Ота и Сергей Табунов) откроется 5 марта 2015 года в галерее Отокомае». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  24. «Новый молодой возлюбленный и бывший муж Светланы Бондарчук столкнулись на «Кинотавре-2018»» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  25. Սվետլանա Բոնդարչուկ Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Բոնդարչուկ» հոդվածին։