Սվետլանա Ալեքսանյան

կոմպոզիտոր

Սվետլանա Վլադիմիրի Ալեքսանյան (հունվարի 31, 1965(1965-01-31)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր[2], Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, նույն միության պատասխանատու քարտուղար (1991, 2013-2016)[3]։

Սվետլանա Ալեքսանյան
Ծնվել էհունվարի 31, 1965(1965-01-31)[1] (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Ալեքսանյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 31-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տեսության (1982, դասատու՝ Է. Բաղդասարյան), Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (Ն. Շամախյանի դասարան), կոմպոզիցիայի (Ղ. Սարյանի դասարան) բաժինները (1988) և ասպիրանտուրան (1991)։ Սվետլանա Ալեքսանյանը վարպետության դասեր է առել անգլիացի կոմպոզիտոր Ջ. Մաքլաուդից։ 1988–2009-ին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիաում։ Գրել է «Պիոներական քայլերգ» (1979), «Մոխրոտը» (2008, ըստ Շառլ Պեռոյի, բեմադրությունը՝ Երևանի երաժշտական կամերային թատրոն, 2008) մյուզիքլը, «Գիշերային զրույց Նարեկացու հետ» (1987–88, ըստ Վահագն Դավթյանի)՝ սիմֆոնիկ նվագախմբի, խառը երգչախմբի, ձայնի, ասմունքողի, «Նվիրումի խորալ մեդիտացիա Ղազարոս Սարյանի հիշատակին» (2008)՝ կամերային նվագախմբի համար, խմբերգի երկեր (ըստ Վահագն Դավթյանի, Միսաք Մեծարենցի, Ներսես Շնորհալու, Ներսես Մոկացու, Նաղաշ Հովնաթանի), դաշնամուրային գործեր՝ «Միտք» (1984–1985, 3 դաշնամուրային պիես), «Տարափոխումներ» (2008–09, «Էլեգիա», «Արևին», «Հ. Գ. Հրաժեշտ») կոմպոզիցիան՝ ջութակի և դաշնամուրի, «Twilight» (2009, ըստ Ջ. Բայրոնի)՝ ձայնի և դաշնամուրի, սոնատ (1983–84)՝ թավջութակի և դաշնամուրի համար, «Երեք երգ Սոնա Վանի խոսքերով» (2013), շուրջ 30 էստրադային երգեր ու կոմպոզիցիաներ[4]։

Արժանացել է Համամիութենական երաժշտական ընկերության հատուկ (1985, Մոսկվա), «Nashville International Stroke Conference» միջազգային (2009–10, ԱՄՆ), Հանրապետական երիտասարդական երգի (1987, Երևան) մրցույթների 3-րդ մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=712
  2. Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում
  3. «Երաժշտական ամառ» ծրագիրը համախմբեց բազմաթիվ մանուկների
  4. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 8–9.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։