Սպի (քարանձավ) (ֆր.՝ Grotte de Spy), քարանձավ Բելգիայում, Նամյուր պրովինցիայի Ժեմեպ սյուր Սամբր համայնքի կազմի մեջ մտնող Սպի քաղաքի մերձակայքում[1]. Այս քարանձավը դասակարգվել, բնոորոշվել է որպես Վալոնիայի գլխավոր ժառանգություն։

Սպի
Տեսակքարանձավ և պալեոլիթյան կայան
Երկիր Բելգիա
ՎարչատարածքJemeppe-sur-Sambre?
Քարտեզ
Քարտեզ
Սպի-2-ի գանգը

Սպի քարանձավը եվրոպական պալեոլիթի հետքերը պահպանած կարևորագույն վայրերից մեկն է։ Այստեղ ներկայումս նույնպես պեղումներ են կատարվում։ 1886 թվականին այս քարանձավում հայտնաբերվել են գրեթե ամբողջական երկու մարդկային կմախք (կնոջ և երիտասարդ տղամարդու)՝ Սպի-1-ը և Սպի-2-ը, որոնք հետագա ուսումնասիրությունների արդյունքում տարորոշվեցին որպես նեանդերթալյան[2]:. Նեանդերթալացիները Սպի քարանձավում ապրել են շուրջ 42 հազար տարի առաջ[3]:. Ուսումնասիրությունների արդյունքում հնագետները եկան այն եզրահանգման, որ Սպի քարանձավի նեանդերթալացիները, որոնք ապրել են տունդրայի սառնաշունչ տափաստաններում[4],, իրենց սննդի մեջ օգտագործել են մամոնտի, բրդոտ ռնգեղջյուրների և եվրոպական ոչխարների միսը, ինչպես նաև՝ ուտելի սնկեր[5]:. Քարանձավում հայտնաբերվել են նաև մարդկային գանգեր, որոնք վկայել են, որ նեանդերթալացիներին հատուկ է եղել նաև կաննիբալիզմը (մարդակերությունը)[6][7]:.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Эсседер». Грот де Спи (French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Вишняцкий Л. Б. Неандертальцы: история несостоявшегося человечества
  3. Higham, Tom; և այլք: (2014 թ․ օգոստոսի 21). «The timing and spatiotemporal patterning of Neanderthal disappearance». Nature. 512 (7514): 306–309. doi:10.1038/nature13621. {{cite journal}}: Explicit use of et al. in: |first= (օգնություն)
  4. ДНК из зубного камня рассказала о диете неандертальцев
  5. Неандертальцы лечились при помощи доисторических обезболивающих и антибиотиков, 10 марта 2017
  6. Neandertal cannibalism and Neandertal bones used as tools in Northern Europe, 2016.
  7. «Обнаружены новые свидетельства каннибализма среди неандертальцев». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպի (քարանձավ)» հոդվածին։