Սպիրիդոն Տրիկուպիս (հուն․՝ Σπυρίδων Τρικούπης, ապրիլի 20, 1788(1788-04-20), Մեսոլոնգիոն, Արևմտյան Հունաստան, Հունաստան - փետրվարի 12 (24), 1873[1], Աթենք, Հունաստան), հույն պետական գործիչ, դիվանագետ, գրականագետ և հռետոր։ Հունաստանի վարչապետ (1833) և ժամանակավոր կառավարության անդամ 1826 թվականից[2]։

Սպիրիդոն Տրիկուպիս
Σπυρίδων Τρικούπης
Դրոշ
Դրոշ
Հունաստանի Վարչապետ
Փետրվարի 6 - 1833 թվական Հոկտեմբերի 24
Նախորդող Ավգուստինոս Կապոդիստրիա
Հաջորդող Ալեքսանդրոս Մավրոկորդատոս
 
Կուսակցություն՝ Անգլիական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան և բանաստեղծ
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 20, 1788(1788-04-20)
Ծննդավայր Մեսոլոնգիոն, Արևմտյան Հունաստան, Հունաստան
Վախճանի օր փետրվարի 12 (24), 1873[1] (84 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Հունաստան
Հայր Իոանիս Տրիկուպիս
Ամուսին Եկատերինի Տրիկոուպիս
Զավակներ Խարիլաոս Տրիկուպիս և Սոֆիա Տրիկուպիս
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մեսոլոնգիոնում, քաղաքագլխի ընտանիքում։ Փարիզում և Լոնդոնում կրթություն ստանալուց հետո նա դարձել է Իոնյան կղզիների նահանգապետ Ֆրեդերիկ Նորտի անձնական քարտուղարը։ Ազատագրական պատերազմի ժամանակ զբաղեցրել է կարևոր վարչական և դիվանագիտական տարբեր պաշտոններ։ 1826 թվականին եղել է ժամանակավոր կառավարության անդամ, 1827 թվականին՝ Ազգային Ժողովի անդամ Տրոյզենում, ինչպես նաև՝ 1832 թվականին՝ Խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար։ Հաջորդ տարի ընտրվել է Հունաստանի վարչապեստ։ Եռակի անգամ եղել է Լոնդոնում Հունաստանի դեսպանը (1835—1838, 1841—1843, 1850—1861), իսկ 1850 թվականին՝ արտակարգ և լիազոր դեսպանը Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://digitallib.parliament.gr/main.asp?current=12376293
  2. Σπύρος Μαρκεζίνης, Πολιτική Ιστορία της Νεότερης Ελλάδος, τ.2.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Αντώνης Μακρυδημήτρης, Οι υπουργοί των εξωτερικών της Ελλάδας 1829-2000, εκδ.Καστανιώτης, Αθήνα, 2000, σελ.43-44
  • Κωνσταντίνος Δημαράς, «Σπυρίδων Τρικούπης», στο: Κ.Θ.Δημαράς, Σύμμικτα Α' Από την παιδεία στην λογοτεχνία, (επιμ.Αλέξης Πολίτης), Σπουδαστήριο Νέου Ελληνισμού, Αθήνα, 2000, σελ.121-122