Սպիտակ պուդել (ֆիլմ)

Սպիտակ պուդել (ռուս.՝ Белый пудель), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը ստեղծվել է Օդեսայի կինոստուդիայի կողմից։ Ստեղծվել է Ալեքսանդր Կուպրինի նույն անվամբ պատմվածքի հիման վրա։

Picto infobox cinema.png
Սպիտակ պուդել
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորMarianna Roshal-Stroyeva? և Vladimir Shredel?
ԴերակատարներՎիկտոր Կոլցով
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն70 րոպե

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Վիկտոր Կոլցովը և Վոլոդյա Պոլյակովը, ֆիլմում նկարահանվեցին նաև Նատալյա Գիզերոտը, Միխայիլ Գլուզսկին, Ալեքսանդր Անտոնովն և Գեորգի Միլյարը[1]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1956 թվականի հոկտեմբերին[2]։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ղրիմում՝ Սև ծովի ափին։ Ծեր երգեհոնահարը, 12 ամյա Սերյոժան իրենց հավատարիմ ընկեր պուդել Արտոյի հետ միասին հանդես էին գալիս հանրության՝ ամառանոցում բնակվողների առջև։ Պարզ, բայց անկեղծ ելույթներով, խումբը փող է վաստակում համեստ կյանքի համար։

Մի անգամ հարուստ կանանցից մեկը առաջարկեց վաճառել շանը մեծ գումարի դիմաց։ Սակայն ծեր երգեհոնահարը ոչ մի դեպքում չհամաձայնվեց վաճառել իր հավատարիմ շանը։ Այնուհետև խորամանկության միջոցով շանը առևանգում են։ Ծերունին չէր կարող դիմել ոստիկանություն, քանի որ անձնագիր չուներ։ Սերյոժան որոշում է ինքնուրույն գտնել ու ազատել Արտոյին։

ԴերերումԽմբագրել

Նկարահանող անձնակազմԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել