«Սպիտակ լեդի» (անգլ.՝ White lady), սաուեր կոկտեյլ, որը բաղկացած է ջինից, Կուանտրո լիկյորից կամ Տրպլը Սեկ խմիչքից։ Սաուեր տերմինը ցույց է տալիս, որ օգտագործվում է ցիտրուսային թթու հյութեր և քաղցրացնող բաղադրիչներ։ Պատրաստվում է շեյք & ստրեյն մեթոդով, ձևավորում մի կտոր կիտրոնով և մատուցում Օլդ ֆեշեն բաժակով։ Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների կազմում է՝ «Անմոռանալիների» բաժնում (անգլ.՝ Unforgettables)[1]:

Սպիտակ լեդի
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
Ենթատեսակshort drink? և կոկտեյլ
 White Lady Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խմիչքը ստեղծվել է ԱՄՆ-ում «չոր օրենքի» դարաշրջանում։ «Սպիտակ Լեդի» կոկտեյլի հեղինակությանը հավակնում Է Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Ֆրանսիացի բարմենները կարծում են, որ կոկտեյլը ստեղծվել է Ֆրանսուա-Ադրիեն Բուալդիեի «La Dame invisible» օպերայի պատվին։ Ամերիկացի բարմենները կոկտեյլ են մատուցել դերասանուհի Էլլա Ֆիցջերալդին, որը սպիտակ զգեստով երգել է դժվարըմբռնելի լեդիի մասին (անգլ.՝ sofisticated lady): Շատ բարեր ու բարմեններ այդ խմիչքը պատրաստում էին Եվրոպայում «չոր օրենքի» ժամանակ, քանի որ հարուստ ամերիկացիները նախընտրում էին Եվրոպա գալ՝ օրինական ալկոհոլ օգտագործելու համար։

Բաղադրություն խմբագրել

«Սպիտակ լեդին» դասվում է որպես «կոկտեյլ ողջ օրվա համար»։ Պատրաստման եղանակը՝ շեյք & ստեյն։ Մատուցվում է օլդ ֆեշեն գավաթում, որպես խավարտ ավանդաբար մատուցում են կիտրոնի կտոր (կիտրոնի կեղև)։

Բոլոր բաղադրիչնեը թափահարել շեյքերով ապա քամել կոկտեյլի կամ մարտինիի բաժակի մեջ և ձևավորել կիտրոնի մի կտորով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт Международной ассоциации барменов». Незабываемые коктейли (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 5 марта 2017 года-ին.

Արտաքին հղումներ խմբագրել