«Սպիտակ Աստված» (հունգ.՝ Fehér isten), հունգարական դրամատիկ ֆիլմ՝ թրիլերի տարրերով, որը նկարահանվել է Կորնել Մունդրուցիոյի կողմից 2014 թվականին։ Հունգարիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունիսի 12-ին[12]։ Ֆիլմն արժանացել է մի քանի մրցանակների 2014 թվականի Կաննի կինոփառատոնում[13]։ Նախատեսված է 16+ տարիքային կատեգորիայի համար։

Սպիտակ Աստված
հունգ.՝ Fehér isten
Երկիր Հունգարիա
 Գերմանիա
 Շվեդիա
Ժանրդրամա[1][2][3][…]
Թվականմայիսի 17, 2014[4], հունիսի 26, 2015[5] և հունիսի 12, 2014[6][7]
Լեզուհունգարերեն
ՌեժիսորԿոռնել Մունդրուցո[1][8][2][…]
ՊրոդյուսերViktória Petrányi? և Eszter Gyárfás?
Սցենարի հեղինակԿոռնել Մունդրուցո[2][9], Viktória Petrányi?[9][2] և Kata Wéber?[9][2]
ԴերակատարներԼիլի Մոնորի[10][11], Շանդոր Ժոտեր[10][8][3][…], Յանոշ Դերժի[10], Էդիտ Ֆրայտ[10], Պետեր Գոտար[10], Լասլո Գալֆի[10], Լասլո Մելիս[10], Կոռնել Մունդրուցո[10], Էրվին Նադյ[10], Օրշոյա Տոտ[10], Zsófia Psotta?[9] և Lili Horvát?[9]
ՕպերատորՄարսել Ռև
ԵրաժշտությունAsher Goldschmidt?
ՄոնտաժDavid Jancsó?
Պատմվածքի վայրԲուդապեշտ
Տևողություն121 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհու մայրը մեկնում է Ավստրալիա, և երիտասարդ 13 ամյա աղջիկը՝ Լիլին իր ոչ ազնվացեղային շան՝ Հագենի հետ տեղափոխվում է ապրելու իր հայրիկի մոտ։ Վերջինս դժգոհ է, որ տանը հայտնվել է չորքոտանի կենդանի։ Հենց այդ ժամանակ երկրում նոր օրենք է դուրս գալիս, որը պարտավորեցնում էր բոլոր այն բնակիչներին, ովքեր տանը ունեն շուն, վճարեն հարկեր նրանց համար։ Լիլիի հայրը այլ որոշում չի գտնում, քան դուրս հանել անբախտ Հագենին փողոց։ Շունը ստիպված է ապրել մռայլ և դաժան աշխարհում։ Լիլին Հագենին ընդունում է որպես իր միակ և հավատարիմ ընկեր։

Այդ ընթացքում Հագենին գտնում և իր հետ վերցնում է մի թափառաշրջիկ, ով շանը գումարի դիմաց վաճառում է ռեստորանի տիրոջ։ Վերջինս էլ իր հերթին շանը վաճառում է մի մարդու, ով հետաքրքրվում է շների մարտերով։ Այն բանից հետո, երբ Հագենը ռինգում, մարտի ժամանակ, մահվան է հասցնում իր հակառակորդ շանը, փախչում է շների մարտերով հետաքրքրված տիրոջից։ Սակայն շուտով հայտնվոում է անտուն կենդանիների որբանոցում։ Բայց և այդտեղից Հագենը փախչում է՝ ելք բացելով հարյուրավոր այլ շների համար։ Քաղաքի փողոցներում սկսվում է իսկական խառնաշփոթ, Հագենը և մյուս շները կծոտում էին մարդկանց։ Ոստիկանությանը հանձնարարվում է կարգավորել քաղաքի կարգուկանոնը։

Ֆիլմի վերջում Լիլին, ի վերջո, հանդիպում է Հագենին, բայց արդյոք նա այն կենսուրախ և նուրբ շունն է, որին աղջիկը ցանկանում էր գտնել...

Դերասաններ խմբագրել

  • Ժոֆիյա Փշոտտա - Լիլի
  • Շանդոր Ժոտեր - Լիլիի հայրը
  • Լիլի Հորվաթ - Լիլիի մայրը
  • Սաբոլչ Թուրոցի - շների մարտերի սիրահար
  • Լիլի Մոնորի - Բև
  • Հերգեյ Բանկի - անտուն շների որսորդ
  • Թամաշ Փոլգար - անտուն շների որսորդ
  • Քարոյ Աշեր - Փեթեր
  • Էրիկա Բոդնար - հարևանուհի
  • Յանոշ Դերժի - անտուն մարդ
  • Էդիտ Ֆրայթ - կին ոստիկան
  • Փետեր Գոթար - վարորդ
  • Լասլո Գալֆֆի - երաժշտության ուսուցիչ
  • Քորնել Մունդրուցո - ռեստորանի տնօրեն

Պրեմիերաներ խմբագրել

Բացի Հունգարիայից ֆիլմը նաև ցուցադրվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հայաստանում, Սերբիայում, Լեհաստանում, Նոր Զելանդիայում, Բոսինա և Հերցոգովինայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Մրցանակներ խմբագրել

  • 2014 թ․ - «Հատուկ հայացք» ծրագիր Կաննի կինոփառատոնում[14]
  • 2014թ․ - հատուկ մրցանակ գլխավոր շուն դերասանին «Շնային արմավենու ճյուղ» Կաննի կինոփառատոնում
  • 2015թ․- «Եվրոպական կինոաակադեմիայի» մրցանակաբաշխություն, «Դիտողների համակրանքի մրցանակ» անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել