Շանդոր Ժոտեր
Շանդոր Ժոտեր (հունգ.՝ Zsótér Sándor, հունիսի 20, 1961[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի դերասան, թատրոնի ռեժիսոր, ինչպես նաև սցենարիստ։
Շանդոր Ժոտեր հունգ.՝ Zsótér Sándor | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1] |
Կրթություն | Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1983) |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, դրամատուրգ, կատարող, կինոռեժիսոր և կինոդերասան |
Ժանրեր | դրամա, թրիլեր և կատակերգություն |
Ամուսին(ներ) | Erzsi Gaál? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԿարիերա
խմբագրելԴերասանի ծնողներն են Շանդոր Ժոտերը և Եվա Մալի։ 1983 թվականին Շանդորն ավարտել է Բուդապեշտի դրամայի և կինոյի ակադեմիան։ 1983-1985 թվականներին աշխատել է Շանդոր Հևեսի անվան թատրոնում, 1985-1986 թվականներին՝ Սոլնոկի «Szigligeti» թատրոնում, 1986-1990 թվականներին՝ Միկլոշա Ռադնոտի անվան թատրոնում, 1990-1992 թվականներին՝ որպես դրամատուրգ Ժիգմոնդ Մորիցի անվան թատրոնում, 1992-1994 թվականներ՝ որպես ռեժիսոր Միշկոլցի ազգային թատրոնում, 1994-1996 թվականներին նաև աշխատել է որպես ռեժիսոր «Szigligeti» թատրոնում։
1996 թվականին Շանդորը սկսել է աշխատել որպես ուսուցիչ Բուդապեշտի դրամայի և կինոյի ակադեմիայում։ Նույն թվականին նա պայմանագիր է կնքել «Szegedi Nemzeti» թատրոնի հետ, իսկ 1999 թվականին՝ Միլոշա Ռադդնոտի անվան թատրոնի հետ։ 2008 թվականին Շանդորը սկսել է աշխատել Գեզ Գարդոնի անվան թատրոնում։ Բացի այդ, Շանդոր Ժատերը անմիջականորեն կապված է Բուդապեշտի պետական թատրոնի, Բուդապեշտի կատակերգության թատրոնի, Հունգարիայի պետական օպերայի թատրոնի, Իոժեդ Քաթոնի անվան թատրոնի և «Krétakör» թատրոնի հետ։
Թատրոն
խմբագրելՇանդորը որպես դերասան մասնակցել է 8 ներկայացման, այդ թվում Իմրե Շարկադիի ստեղծագործություններում։ Որպես ռեժիսոր, իր ղեկավարության տակ է վերցրել 91 ներկայացում, որոնցից մի քանիսը եղել են Ուիլյամ Շեքսպիրի, Միհայ Վյորյոշմարտի, Վիկտոր Հյուգոյի և այլոց աշխատանքները։ Բացի այդ, Շանդորը եղել է սցենարիստ 10 ներկայացումներում։
Կինո
խմբագրելՈրպես կինոյի դերասան, նկարահանվել է «Հանուսսեն», «Առանց ճակատագրի», «Սպիտակ Աստված», «Սաուլի որդին» և այլ ֆիլմերում[2]։ Նաև Շանդորը իր վրա է վերցրել սցենարիստի պարտականությունները 4 ֆիլմում։
Մրցանակներ
խմբագրել- 1998- «Մարի Յասաի անվան մրցանակաբաշխություն»
- 2006- «Կոշուտայի անվան մրցանակ» և այլ մրցանակներ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Շանդոր Ժոտեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Շանդոր Ժոտերը ԿինոՊոիսկ կայքում
- Դերասանի և ռեժիսորի կարիերան Արխիվացված 2012-11-17 Wayback Machine
- Nemzeti Színház Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
- Színházi Adattár Արխիվացված 2013-04-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Ժոտեր» հոդվածին։ |