Սպիտակափող սոխակ
Սպիտակափող սոխակ | |
Սպիտակափող սոխակ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ենթակարգ | Երգեցիկ թռչուններ (Passeri) |
Վերնաընտանիք | Muscicapoidea |
Ընտանիք | Ճանճորսներ (Muscicapidae) |
Ցեղ | Irania |
Տեսակ | Սպիտակափող սոխակ (I. gutturalis) |
Միջազգային անվանում | |
Irania gutturalis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Սպիտակափող սոխակ (լատին․՝ Irania gutturalis), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 28 գ։ Արուն վերևից կապտամոխրագույն է, կոկորդը, հոնքերը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը՝ նարնջագույն։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ մոխրագույն, կուրծքը՝ բծավոր։
Կենսակերպ խմբագրել
Նստում է տեսանելի ճյուղերին՝ գեղանի կեցվածքով՝ մարմնի ուղղահայաց դիրքով, սև պոչը վեր բարձրացրած։ Տարածված է լեռնատափաստաններում, կիսաանապատներում և ենթալպյան գոտում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։
Բնադրում խմբագրել
Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է փչակներում, կոճղերի, ճյուղերի վրա։ Դնում է 21 մմ տրամագծով, կապտավուն-դեղնավուն պտավոր 4-5 ձու։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Թուրքիայից դեպի արևելք՝ մինչև Փոքր Ասիա և Իրան։ Հայաստանում հանդիպում է հանրապետության կենտրոնական, հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում[1]։
Պահպանություն խմբագրել
Սակավաքանակ, քիչ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Պոպուլյացիայի խտությունն արեալի տարբեր մասերում խիստ տատանվում է։
Սպառնացող վտանգներից են կիսանապատների և լեռնային տափաստանների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։
Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափող սոխակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափող սոխակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |