Սպիտակավիզ կտցար

թռչունների տեսակներ

Սպիտակավիզ կտցար (լատին․՝ Actitis hypoleucos), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Սպիտակաաչք սուզաբադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Մորակտցարներ
Ցեղ Սպիտակաաչք սուզաբադ
Լատիներեն անվանում
Actitis hypoleucos
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Actitis hypoleucos

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 19-21 սմ է, թևերի բացվածքը՝ 38-41 սմ, կենդանի զանգվածը՝43-61 գրամ։ Ոտքերը կարճ են, կանաչավուն մոխրագույն։ Պոչը երկար է, կուրծքը, մարմինը վերևից՝ բաց մոխրագույնդարչնագույն, կրծքի և թևի միջև կա բութ մատի նման բիծ։

Կտուցը կարճ է, մուգ։ Պոչը մշտապես տմբտմբացնում է։ Ջրի վրայով թռչում է ցածր՝ թևերի արագ թափահարումներով, որին հաջորդում է ձիգ տարածած թևերով սահասավառնումը։ Հմուտ լողորդ է և սուզորդ։ Բնակվում է լճերի և գետերի ափերին։

Սնվում է ջրային անողնաշարավորներներով։

Կենսակերպ խմբագրել

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակից ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը։ Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջին։ Ձվադրմանը պատրաստ բները հանդիպում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի կեսը։ Բույնը փոսիկ է կամ գավաթաձև (տրամագիծը՝ 80-90 մմ)՝ ցամքարով։

Բնադրում է գետնին՝ ջրափերից ոչ հեռու։ Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիս։ Դնում է 35 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21 -22 օր։ Թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունները գրանցվում են հուլիսի 1-ին տասնօրյակից օգոստոսի վերջը։

Որպես սիրող, և մարզ, որսի թռչուն՝ առանձին ճանաչում չունի։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերիև, առանձին անհատներինը ձգձգվում է մինչև նոյեմբերի սկիզբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակավիզ կտցար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակավիզ կտցար» հոդվածին։