Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիով դեմքը (այլ կիրառումներ)

Սպիով դեմքը (անգլ.՝ Capone), ռեժիսոր Ջոշ Թրանկի (անգլ.՝ Joshua Benjamin «Josh» Trank) դրաման։ Գլխավոր դերում է Թոմ Հարդին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի մայիսի 12-ին սթրիմինգային հարթակներում[2]։ Ֆիլմում ներկայացվում է Ալ Կապոնեի կյանքը բանտից ազատվելուց հետո, երբ նա զրկված է իր հեղինակությունից, առողջությունից և ընկերներից, հիշում է իր մութ անցյալը։

Սպիով դեմքը
անգլ.՝ Capone
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և գանգստերային ֆիլմ
ԹեմաԱլ Կապոնե
Թվական2020 և ապրիլի 13, 2022[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Տրենկ
Սցենարի հեղինակՋորջ Տրենկ
ԴերակատարներԹոմ Հարդի, Լինդա Քարդելինի, Մեթ Դիլոն, Ալ Սապիենցա, Քեթրին Նարդուչչի, Նոել Ֆիշեր, Ջեք Լաուդեն, Քայլ Մաքլախլեն, Ջորջ Տրենկ և Neal Brennan?
ՕպերատորՓիթեր Դեմինգ
ԵրաժշտությունEl-P
ՄոնտաժՋորջ Տրենկ
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՕռլեան շրջան
Տևողություն104 րոպե

Սյուժե խմբագրել

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Թոմ Հարդի Ալ Կապոնե
Նոել Ֆիշեր Ալբերտ Ֆրենսիս «Սոնի» Կապոնե
Լինդա Քարդելինի Մեյ Կապոնե
Քայլ Մակլահլեն Կարլոկ
Մեթ Դիլոն Ջոնի
Քեթրին Նարդուչի Ռոուզի
Ջեք Լաուդեն գործակալ Կրոուֆորդ

Արտադրություն խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին հայտարարվել էր, որ Թոմ Հարդին Ալ Կապոնեի դերը կխաղա «Ֆոնզո » ֆիլմում, որը գրելու էր Ջոշ Տրանկը[3]։ Նկարահանումներն ի սկզբանե ծրագրվել էին 2017 թվականի ամռանը, սակայն Հարդին հայտարարել է, որ այն կթողարկվի 2018 թվականին, քանի որ նա 2017 թվականին զբաղված էր «Վենոմ» ֆիլմի նկարահանումներով[4]։ Նույն ամսին Լինդա Քարդելինին, Մեթ Դիլոնը, Քայլ Մաքլահլենը, Քեթրին Նարդուչին, Ջեք Լաուդենը, Նոել Ֆիշերը և Թիլդա դել Տորոն միացել են դերասանական կազմին, և նկարահանումները պետք է սկսվեին ապրիլի 2-ին՝ Նոր Օռլեանում[5][6][7]։

2020 թվականի ապրիլի 15-ին թողարկվել է նոր՝ «Capone» անվանումով թրեյլերը[8]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի մայիսի 12-ին սթրիմինգային հարթակներում[2]։ Ի սկզբանե ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել կինոթատրոններում, սակայն ծրագրերը փոխվել են COVID-19 համավարակի պատճառով[9]։

Արձագանքներ խմբագրել

Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմը ունի 41% դրական կարծիք՝ 10-ից 4,94 միջին գնահատականով[10]։ Metacritic-ում՝ 46 միավոր 100-ից՝ 35[11]: Քննադատները գովել են Թոմ Հարդիի դերասանական խաղը, սակայն դժգոհ են մնացել ֆիլմի սցենարից։

The Globe and Mail պարբերականի խմբագիր Բարի Հերթցի կարծիքով ֆիլմի արտադրության ընթացքում ֆիլմի ռեժիսորը ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել[12]։ Screen Rant-ի խմբագիր Քրիս Ագարը կարծում է, որ «կինոնկարը հավակնություններ ուներ դառնալու հաջորդ մեծ քրեական դրաման, բայց նա այդպես էլ չկարողացավ արժանի պատմություն ցուցադրել իր հերոսի վերջին օրերի մասին»[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. 2,0 2,1 Sharf, Zack (2020 թ․ ապրիլի 15). «'Capone' Trailer: Tom Hardy and Josh Trank's 'Fonzo' Gets New Title and First Footage». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  3. McNary, Dave (2016 թ․ նոյեմբերի 2). «American Film Market Opens Amid Cautious Optimism». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  4. Zinski, Dan (2018 թ․ մարտի 7). «Tom Hardy Filming Al Capone Movie Fonzo Next» (անգլերեն). Screen Rant. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  5. McNary, Dave (2018 թ․ մարտի 16). «Linda Cardellini, Matt Dillon, Kyle MacLachlan Join Tom Hardy's Al Capone Biopic». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  6. Tartaglione, Nancy (2018 թ․ մարտի 22). «'Fonzo': Jack Lowden Joins Al Capone Biopic Starring Tom Hardy». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  7. N'Duka, Amanda (2018 թ․ մարտի 26). «Noel Fisher, Tilda Del Toro Join Josh Trank's Al Capone Film 'Fonzo'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  8. «Josh Trank Shares First Look At Tom Hardy As Al Capone In Drama 'Capone'». etcanada.com. 2020 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  9. Patches, Matt (2020 թ․ մայիսի 5). «The post-disaster artist». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  10. «Capone» (անգլերեն). Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Capone» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  12. Hertz, Barry (2020 թ․ մայիսի 11). «Tom Hardy's whackadoo take on Al Capone is untouchable, but not in a good way» (անգլերեն). The Globe and Mail. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  13. Agar, Chris (2020 թ․ մայիսի 12). «Capone Review: Josh Trank & Tom Hardy Can't Hit The Mark» (անգլերեն). Screen Rant. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.