Սպեյբլ և Գուրվինեկ

Սպեյբլի և Գուրվինեկի արձանը Պլզենում

Սպեյբլ և Գուրվինեկ (չեխ․՝ Spejbl a Hurvínek), տիկնիկների դուետ՝ ստեղծված Պլզենում թիկնիկային թատրոնի չեխ դերասան Յոսեֆ Սկուպայի կողմից: Նրանք ոչ միայն դարձել են Սպեյբլի և Գուրվինեկի պրոֆեսիոնալ առաջին տիկնիկային թատրոնի գլխավոր կերպարները Չեխոսլովակիայում, այլև առաջիններից մեկը Եվրոպայում և աշխարհում (1920 թվականից[1]): 2013 թվականի դրությամբ այս թատրոնը Եվրոպայի ամենահին տիկնիկային թատրոնն է, որը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Սպեյբլը և Գուրվինեկը մեծ ճանաչում ունեն, Չեխիայում տարածված են նրանց պատկերներով հուշանվերներ, ինչպես նաև ստեղծվել են բազմաթիվ էկրանավորումներ ինչպես 20-րդ դարում, այնպես էլ 21-րդ դարում: Սպեյբլի և Գուրվինեկի պատվին անվանվել են աստերոիդներ:

ՊատմությունԽմբագրել

Սպեյբլը բեմում առաջին անգամ հայտնվել է 1920 թվականին, Գուրվինեկը՝ 1926 թվականին: Այս կերպարների մասին ներկայացումները պատմություններ էին «կյանքից», ինչպես նաև մտացածին սյուժեներ, իսկ գլխավոր կերպար տիկնիկները՝ հայրն ու որդին, ներկայացնում էին տարբեր սերունդներ և զրուցում կենսական կարևոր հարցերի շուրջ[2]: Նրանց մասին պատմությունների մյուս մշտական կերպարներն են Գուրվինեկի ընկերուհի Մանիչկան (Mánička, հայտնվել է 1930 թվականին), Գուրվինեկի տատիկ տիկին Կատերժինա Գովորկովան (paní Kateřina Hovorková, հայտնվել է 1971 թվականին), որն իրեն պահում է խրատատուի պես, և Գուրվինեկի շուն Ժերիկոն (Žeryk, առաջին անգամ հայտնվել է 1930 թվականին): Սպեյբլն ու Գուրվինեկը, ինչպես նաև Յոսեֆ Սկուպայի մյուս տիկնիկները, դարձել են աշխարհում առաջին պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոնի՝ Սպեյբլի և Գուրվինեկի թատրոնի գլխավոր կերպարները: Այդ թատրոնը աշխատանքն սկսել է Պլզենում (Չեխոսլովակիա), իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն տեղափոխվել է չեխական մայրաքաղաք Պրահա[3]: Նշվում է, որ Սպեյբլի և Գուրվինեկի ստեղծող Յոսեֆ Սկուպայը բանտարկվել է հակաֆաշիստական ​​տիկնիկային ցուցադրությունների համար, սակայն ապահով կերպով ազատ է արձակվել դրա ավարտից հետո: Ամենաինքնատիպ տիկնիկները նույնպես պահպանվել էին, չնայած անմխիթար վիճակում, բայց պատերազմից հետո վերականգնվել են[4][5]:

Ե՛վ Սպեյբլի, և՛ Գուրվինեկի դերերն ավանդաբար խաղացել է նույն դերասանը, որը հայր տիկնիկի համար օգտագործել է ցածր ձայն, իսկ Գուրվինեկի դերում խոսել է ավելի բարակ ձայնով: Դա հաստատվել է Սկուպայի կողմից դեռևս 1920-ական թվականներին և պահպանվել ավելի քան 40 տարի նրա իրավահաջորդ Միլոշ Կիրշների և Մարտին Կլասեկի կողմից, որը 1996 թվականին՝ Կիրշների մահից հետո, դարձել է Սպեյբլի և Գուրվինեկի «երրորդ ձայնը»[6]: Արվեստագետ Ջուլի Վուդի գնահատմամբ կերպարներն ու նրանցով «խաղացած» պատմությունները «համաշխարհային չարի դեմ պայքարի գրոտեսկային որոնումներ են»[7]:

2013 թվականի դրությամբ Սպեյբլի և Գուրվինեկի թատրոնը Եվրոպայի ամենահին տիկնիկային թատրոնն է[5]:

Մշակութային կարևորությունԽմբագրել

 
Սպեյբլը և Գուրվինեկը Խրուդիմի Տիկնիկների թանգարանում

Կերպարների ժողովրդականությունն իր գագաթնակետին է հասել 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ նրանց մասնակցությամբ տիկնիկային ներկայացումները հաճախ ցուցադրվել են Չեխոսլովակիայի հեռուստատեսությամբ: Խորհրդային Միությունում Գուրվինեկը դասվել է նաև «Ուրախ մարդուկների» շարքում՝ մասնավորապես հայտնվելով «Ուղիղ երեքն անց տասնհինգ...» (1959)[8], «Որտե՞ղ եմ ես նրան տեսել» (1965)[9], «Լուսատտիկ № 8» (1968), «Զվարճալի նկարներ: Ռետրո ոճի ֆանտազիա» (1996)[10] մուլտֆիլմերում: Հրապարակվել է նաև «Զվարճալի նկարներ» ամսագրում[11]:

Կերպարները հանդիպում են նաև կինոնկարներում, մասնավորապես, նրանք հանդիպում են 20-րդ դարի «Na návštěvě u Spejbla a Hurvínka»[12], «Znovu u Spejbla a Hurvínka»[13], «Hurvínek vzduchoplavcem»[14] սերիալներում, իսկ 2017 թվականին թողարկվել է «Գուրվինեկ: Կախարդական խաղ» անիմացիոն ֆիլմը:

Պլզենում կանգնեցվել է նրանց հուշարձանը[5], բացի այդ, Հրաստ-ու-Պլզենում 2006 թվականին տեղադրվել է Գուրվինեկի առանձին արձանը: Նրանց պատվին են անվանվել 1997 թվականի հոկտեմբերի 27-ին[15] Լենկա Կոտկովայի (Սարունովայի) կողմից հայտնաբերված Սպեյբլ (29471)[16] և (29472) Գուրվինեկ[17] աստերոիդները:

Սպեյբլին և Գուրվինեկին պատկերող հուշանվերները դարձել են ամենահայտնիներից մեկը Չեխիայում[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «СПЕЙБЛ И ГУРВИНЕК - Куклы»։ puppeteer.info։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2019-04-30 
  2. «History of Spejbl and Hurvínek»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է 2014-08-01 
  3. Peter Nagy, Phillippe Rouyer, Don Rubin World Encyclopedia of Contemporary Theatre: Volume 1: Europe. — Routledge, 2013-09-13. — 1070 с. — P. 211. — ISBN 9781136402968 Արխիվացված է Օգոստոս 10, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  4. Юрина, Н. Г. Игрушечные арестанты // Я познаю мир: Детская энциклопедия: Иг­рушки. — М.: АСТ, 1999. — С. 280. — 496 с. — ISBN 5-237-00688-4
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Гурвинек — самая популярная кукла Чехии» (ռուսերեն)։ o-cz.ru։ 2013-05-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-01-ին։ Վերցված է 2019-04-30 
  6. «Spejbl a Hurvínek»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-07-ին։ Վերցված է 2014-08-01 
  7. «Praga: per scoprire e ricordare. Julie Wood, 2002. P.57.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2017-10-03 
  8. ««Ровно в три пятнадцать»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին  на Аниматор.ру
  9. ««Где я его видел?»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին  на Аниматор.ру
  10. ««Весёлые картинки. Фантазия в стиле ретро»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին  на Аниматор.ру
  11. «О нас»։ Веселые Картинки։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-15-ին։ Վերցված է 2019-04-30 
  12. «Na návštěvě u Spejbla a Hurvínka» (չեխերեն)։ www.csfd.cz։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-25-ին։ Վերցված է 2019-04-30 
  13. «Znovu u Spejbla a Hurvínka» (չեխերեն)։ www.csfd.cz։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-02-ին։ Վերցված է 2019-04-30 
  14. «Hurvínek vzduchoplavcem» (չեխերեն)։ www.csfd.cz։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-02-ին։ Վերցված է 2019-04-30 
  15. «Многоликие и вездесущие Спейбл и Гурвинек» (ռուսերեն)։ Радио Прага։ 2012-10-05։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին։ Վերցված է 2019-04-30 
  16. «IAU Minor Planet Center - (29471) Spejbl = 1997 UT7 = 1998 XH38» (անգլերեն)։ minorplanetcenter.net։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2019-04-30 
  17. «IAU Minor Planet Center - (29472) Hurvinek = 1997 UV7 = 1999 FU38» (անգլերեն)։ minorplanetcenter.net։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-15-ին։ Վերցված է 2019-04-30 

Արտաքին հղումներԽմբագրել