«Որտե՞ղ եմ ես նրան տեսել», սովետական նկարված մուլտիպլիկացիա, որը ստեղծվել է 1965 թվականին ռեժիսոր նկարիչ-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը Ուրախ մարդուկների արկածների մասին պատմող սերիաներից է[1]։

Որտե՞ղ եմ ես նրան տեսել
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհումոր
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստԱլեքսանդր Կումմա, Սակո Ռունգե և Բորիս Դյոժկին
Բեմադրող նկարիչՎլադիմիր Սոբոլև
ԱնիմատորներՎադիմ Դոլգիխ,
Վիկտոր Արսենտև,
Բորիս Դյոժկին
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԵլենա Պետրովա
Հնչյունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե 3 վրկ
Թվական1965

Սյուժե խմբագրել

Մի անգամ Ուրախ մարդուկների ակումբ է գալիս ինչ-որ փոքրիկ տղա՝ բերելով դիմում ակումբ ընդունվելու մասին։ Ակումբի նախագահի՝ Մատիտի հարցին, այն մասին, թե ինչ է կարողանում անել, նա հայտարարում է, որ կարողանում է անել ամեն ինչ։ Մատիտը ճշտում է, կարող է արդյոք նա հանդես գալ որպես կենդանիներ վարժեցնող, և նա խոստանում է, որ մի շաբաթից կվերադառնա պատրաստ համարով։ Բուրատինոն՝ ակումբի մասնակիցը, խոժոռվում է և փորձում հիշել՝ որտեղ է տեսել այդ տղային, բայց ապարդյուն։

Մի շաբաթից տղան նորից գալիս է ակումբ և ասում, որ կենդանիներ վարժեցնելու համարը անհետաքրքիր է, և մի շաբաթից ինքը նորը կմտածի, այս անգամ՝ պարային։ Մատիտը, վշտացած այդ լուրով, թույլատրում է նրան հնարել նոր համար և մեկ շաբաթից պատրաստ լինել։ Տղան նորից ասում է «ես խոստանում եմ» և հեռանում է, իսկ Բուրատինոն նորից փորձում է հիշել, թե որտեղ է տեսել նրան։

Մեկ շաբաթից տղան նորից գալիս է, բայց ի զարմանս ներկաների հայտարարում է, որ չի պատրաստել պարային համար և կպատրաստի երաժշտական։ Մատիտը, դա լսելով, կատաղում է և անտարբեր պահվածքով փորձում է տղային արտաքսել տարածքից։ Տղան վախենալով սկսում է վազել սենյակով և գնալով ակումբի ամեն անդամի մոտ ասում է.«ես խոստանում եմ»։ Մատիտը, կոլեգաների հետ խորհրդակցելով, որոշում է կայացնում վերջին անգամ հավատալ նրան։

Մեկ շաբաթ անց՝ համերգի օրը, տղան գալիս է Մատիտի մոտ և «պատրա՞ստ ես» հարցին պատասխանում է «այո», Մատիտը, ուրախանալով գովում է տղային։ Սակայն մի քանի րոպե հետո տղան հայտարարում է, որ պատրաստել է ֆոկուսներ։ Մատիտը շոկային վիճակում հարցնում է տղային, թե ուր է երաժշտական համարը, և այդ պահին Բուրատինոն, իզուր փորձելով հիշել տղային, ուրախ սկսում է գոռալ այն մասին, որ հիշել է նրան. դա Խոստովանիկն Էր։ Խոստովանիկը, հասկանալով, որ այլևս չի կարող մասնակցել համերգին, հարցնում է Բուրատինոյին, թե արդյոք տեղի կունենա համերգը։

Գալով դահլիճ, Խոստովանիկը հայտնաբերում է, որ համերգի բոլոր մասնակիցները իրեն ծաղրել են իրենց համարներում։ Պետական քաղաքական միացյալ կառավարումը, ով նստած էր Խոստովանիկի կողքին, բռնի ուժով քարշ է տալիս բեմը, և նա խոստովանում է. «Այո՛, ես եմ Խոստովանիկը։ Բայց ես խոստանում եմ, որ ոչ միայն կխոստանամ, այլ նաև կկատարեմ»։

Ստեղծողները խմբագրել

Նկարահանող խումբը կազմված էր[2].

Թողարկում խմբագրել

Այս մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվեց DVD սկավառակով «Սոյուզ-վիդեո» ընկերության կողմից։ Բացի «Որտե՞ղ եմ ես նրան տեսել», սկավառակի մեջ նեռարվում էին ևս յոթ մուլտֆիլմ` «Ուղիղ երեք անց կես», «Գարնանային երաժշտություն», «Փոքրիկ նավակ», «Մաշայի համերգը», «Անտառային էստրադային», «Օտար ձայն», «Ոչխար-երաժիշտ»[3]։

  • Ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ — 0 (All),
  • Պատկեր - Standart 4:3 (1,33:1),
  • Գույն — PAL,
  • Փաթեթավոում — Կոլեկցիոն հրատարակչություն,
  • Դիստրիբյուտոր — «Սոյուզ-վիդեո»։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմը հնչյունավորող դերասանների անուններն ու ազգանունները մակագիրներում նշված չեն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել