Սպարտայի հնագիտական թանգարան

Սպարտայի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Σπάρτης), հնագիտական թանգարան Սպարտայում՝ Լակոնիայում՝ Հունաստանում, որտեղ պահպանվում է հազարավոր արտեֆակտներ Սպարտայի հնագույն ակրոպոլիսից և Լակոնիա մունիցիպալիտետի մնացած մասից։ Սա Հունաստանի հնագույն թանգարաններից մեկն է[1]։ Ինչպես հաղորդվում է․ «սա առաջին հունական թանգարանն է՝ կառուցված գավառաքաղաքում» (1874–76 թվականներ)[2]։ Կառուցվել է ճարտարապետ Գ․ Կացարոսի հատակագծով[3]։

Սպարտայի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍպարտայի Մունիցիպալիտետ
ՎայրՍպարտա
Հասցե71, Osiou Nikonos St.
Կայքodysseus.culture.gr/h/1/eh155.jsp?obj_id=3305
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածուի առարկաները թվագրվում են նոր քարի դարից մինչև ուշ հռոմեական շրջանով։ Կա 500 մ² ընդհանուր մակերեսով յոթ սենյակ, որոնք ցուցադրում են հավաքածուի փոքր մասը։

Պատմություն խմբագրել

Սպարտայի հնությունների առաջին պատմական ուսումնասիրությունները սկսվում են 1720-ական թվականների վերջերից, երբ Միշել Ֆոուրմոնթը ճամփորդում էր Հունաստանում՝ ուսումնասիրելով հին գրությունները, բայց հնագիտական պեղումներ չեն անցկացվել։ Առաջին պեղումները անցկացրել է Լուի Ռոսը (1806–1859 թվականներ)․ նա ուսումնասիրել է փլատակները և որոշ գերեզմաններ։ Որոշ գտածոներ, որոնք սկզբնական շրջանում հավաքվել են Սուրբ Պենտելեմոնի մատուռում, տեղափոխվել են քաղաքային ռատուշա, որտեղ վնասվել են հրդեհի ժամանակ։ 1872 թվականին հնագիտական միությունը ուղարկել է հնագետ Պանագիոտիս Ստամատակիսին․ հայտնաբերված բազմաթիվ գտածոներ ցրվել են քաղաքի մասնավոր տներում և ամբողջ տարածաշրջանում։ Երկու տարվա ընթացքում դպրոցի բակում ձևավորված հավաքածուն համալրվել է և այնտեղից փոխանցվել հնագիտական թանգարանի նորակառույց շենքին[4]։

Սպարտայի հնագիտական թանգարանը ստեղծվել է 1875 թվականին և գտնվում է նեոդասական շինությունում՝ կառուցված ճարտարապետ Գ․ Կացարիսի հատակագծով։ Բացումից տարիներ անց այն զգալիորեն լքվել է, և նրա ցուցանմուշների մեծ մասը ներկայումս պահվում են պահեստներում[1]։

2020 թվականի հունիսին Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին հավանություն է տվել քաղաքի նոր հնագիտական թանգարանի կառուցման և գոյություն ունեցող թանգարանի վերակառուցման ծրագրերին[1]։ Այս նախաձեռնությունը ներառում էր Ստավրոս Նիարհոսի հիմնադրամի կողմից նշանակալի ֆինանսավորում և առաջխաղացում[1]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանում պահվում են Լակոնիա պրեֆեկտուրայի շրջանում պեղեմնումների գտածոներ, այն պայմանով, որ դրանք չեն ցուցադրվում Գիտիոնի կամ Նեապոլի ազգային հնագիտական թանգարանի հավաքածուներում։

Շենքի յոթ սենյակներում կան հետևյալ սրահները․

  • I սրահ՝ հռոմեական ժամանակաշրջանի ստելաներ
  • II սրահ՝ գտածոներ Արտեմիս Օրտիայի սրբավայրից
  • III սրահ՝ հռոմեական դարաշրջանի մոնումենտալ քանդակ և դիմանկարչություն
  • IV սրահ՝ նախապատմական գտածոներ ողջ Լակոնիայից
  • V սրահ՝ հռոմեական խճանկարներ
  • VI սրահ՝ Ապոլոնի տաճարի ճարտարապետական մասերը Ամիկլներում, որոնք հավաքածուի ավելի մեծ բաժին են կազմում
  • VII սրահ՝ լակոնիական քանդակներ և դրանց մասեր[5]։

Ցուցանմուշներ խմբագրել

Թանգարանի աջ կողմում՝ առաջին սրահում, գտնվում են արխայիկ արձանագրություններ և սյուներ։ Երկրորդ սրահում ցուցադրված են ռելիեֆային աշխատանքների նմուշներ, որոնք վերաբերում են արխայիկ և հռոմեական շրջանին։ Երրորդ սրահում ցուցադրված են տարբեր գտածոներ՝ միկենյան գործիքներ և սպասք, Աթենասի բրոնզե արձանիկը, որը թվագրվում է մոտ մ․թ․ա․ 450 թվականով, նաև մ․թ․ա․ 5-րդ դարի սպարտացի հոպլիթի կիսանդրին, որը, ինչպես կարծում են, պատկերում է Լեոնիդ թագավորին։

Թանգարանի ձախ մասում՝ առաջին սենյակում, այցելուն հնարավորություն ունի տեսնելու հին հունական քրմերի փոքր զոհաբերությունները Արտեմիսի, Մենելաոսի և Ամբուրգի սրբավայրերից կավե և բրոնզե իրերը։ Հատուկ հետաքրքրություն են իրեիցից ներկայացնում կավե դիմակները Արտեմիսի սրբավայրից, որոնք 7-6-րդ դարերի լակոնական մշակույթի կարևոր նմուշներ են։ Դա փայտե կամ կաշվե իրերի իմիտացիա է, որոնք կրում էին սուրբ վայրերում կրոնական պարերին մասնակցողները։

Վերջապես, երկրորդ սրահում ցուցադրված են հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանների գտածոներ, նաև գտածոներ Ալեպոտիրիպ անձավից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Anastasiou, Stavros (2020 թ․ հուլիսի 15). «New Archaeological Museum Approved for Ancient City of Sparta». Greek Reporter. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  2. Αρχαιολογικό Μουσείο Σπάρτης στο cities.gr Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, ανάκτηση 02092012
  3. Σπηλιοπούλου Δ. "Στις όχθες του Ευρώτα" στο Αρχαιολογία και Τέχνες, τ. 117, 117-120.
  4. Χάινριχ Ντρέσσελ (1845 - 1920), Άρτουρ Μιλχόφερ (1852-1903) (1877). Deutsches Archäologisches Institut (ed.). Die Antiken Kunstwerke aus Sparta und Umgebung, στο Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Athenische Abteilung. Berlin: Gebr. Mann. էջեր 293-295. Վերցված է 2 Σεπτεμβρίου 2012-ին.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Θέμος Aθανάσιος, Αρχαιολογικό Μουσείο Σπάρτης: Περιγραφή, στο Οδυσσεύς». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել