Սպարտակ Ղամբարով

հայ իմունաբան

Սպարտակ Սեմյոնի Ղամբարով (հուլիսի 27, 1944(1944-07-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1990): ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս (2001): ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (2001): Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ ՀՀ գլխավոր ալերգոլոգ[1]։

Սպարտակ Ղամբարով
Ծնվել էհուլիսի 27, 1944(1944-07-27) (79 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967)
Մասնագիտությունիմունաբան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1981)
ԱշխատավայրՄիքայելյան վիրաբուժության ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Սպարտակ Ղամբարովը ծնվել է 1944 թվականի հուլիսի 27-ին, Թբիլիսիում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1967-1980 թվականներին աշխատել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության (օրգանների և հուսվածքների փոխպատվաստման լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող, իմունաբանական խմբի ղեկավար), 1980-2002 թվականներին՝ ՀՀ Վիրաբուժության ինստիտուտներում, միաժամանակ, 1991 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական իմունաբանության և ալերգաբանության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկայի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են իմունաբանության կարգավորման մեխանիզմներին, նյարդաներզատական և իմունային համակարգերի փոխազդեցությանը, բնականոն և ախտաբանական պայմաններում լիմֆոցիտների իոնափոխադրման համակարգերին[3]։

Գիտական գործունեություն խմբագրել

1974 թվականին պաշտպանել է «Իմունային համակարգում թիմուսկախյալ լինֆոցիտների կարգավորիչ ֆունկցիան» թեմայով թեկնածուական թեզը, 1981 թվականին՝ «T և B-սուպրեսորների ինդուկցիայի և ակտիվության կարգավորման բջջային մեխանիզմները» թեմայով դոկտորականը։ 1995 թվականին Ղամբարովին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում`ալերգոլոգիա և իմունոլոգիա մասնագիտությամբ։

Անդամակցություն խմբագրել

  • Ալերգաբանների և իմունաբանների ԱՊՀ երկրների ընկերության անդամ (2001)։
  • Եվրոպական ակադեմիայի անդամ (2001)։
  • ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
  • ՌԴ բժշկա-տեխնիկակական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
  • ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ
  • ԵՊԲՀ «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ
  • ԵՊԲՀ Գիտակորդինացիոն խորհրդի անդամ
  • ԱՊՀ ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների կազմակերպության կառավարման անդամ
  • Ալերգիայի համաշխարհային կազմակերպություն (WAO) անդամ

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ գլխավոր ալերգոլոգ
  • Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ
  • ԵՊԲՀ Հոբելյանական «Ոսկե կրծքանշան»՝ համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերած և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեության համար, 2005, 2010
  • Երևանի քաղաքապետարանի պատվոգիր «Բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցման և բարեխիղճ աշխատանքի համար», 2005
  • «Մուխաձե» կրծքանշան, Վրաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «ГАМБАРОВ СПАРТАК СЕМЕНОВИЧ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել