Դմիտրի Արսենին
Դմիտրի Դմիտրիևիչ Արսենին (ռուս.՝ «Дмитрий Дмитриевич Арсенин», մարտի 16, 1926, Դմիտրիևա Սլոբոդա (գյուղ, Մուրոմ քաղաքային օկրուգ), Q104176142?, Մուրոմսկի շրջան - դեկտեմբերի 10, 2001, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), խորրդային ռուս նկարիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1982):
Դմիտրի Արսենին | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1926 |
Ծննդավայր | Դմիտրիևա Սլոբոդա (գյուղ, Մուրոմ քաղաքային օկրուգ), Q104176142?, Մուրոմսկի շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 2001 (75 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսարություն
Ծնվել է 1926 թվականի մարտի 16-ին Վլադիմիրի մարզի Մուրոմսկի շրջանի Դմիտրիևսկայա Սլոբոդա գյուղում։ Մայրը՝ Մարիա Վասիլևնան, եղել է մենակատար, ունեցել է շատ գեղեցիկ ձայն, սովորել է Սոբինովի մոտ, հայրը՝ Դմիտրի Սեմյոնովիչ Արսենինը, եղել է Ռյազանի գյուղացիներից, ռազմական բժիշկ։ 1930-ական թվականներին նրան ուղարկել են աշխատանքի որպես գլխավոր սանիտարական բժիշկ Գորկու ավտոմոբիլային գործարանի կառուցման համար, և ընտանիքը հաստատվել է այնտեղ:
1942 թվականին Դմիտրին տասնհինգ տարեկան հասակում կոմերիտմիության կողմից ուղարկվել է նավատորմ՝ Սոլովեցկի յունգերի դպրոց։ Դասընթացն ավարտելուց հետո սկսել է ծառայել որպես էլեկտրիկ Հյուսիսային նավատորմի «Громкий» ականակրի վրա: Այստեղ նա նաև բարեկամություն է հաստատել հայտնի գրող Վալենտին Պիկուլի հետ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 1943 թվականից: Ծառայել է Հյուսիսային նավատորմում մինչև 1950 թվականը[1]։
Զորացրվելուց հետո վերադարձել է Գորկի և ընդունվել Գորկու գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գրաֆիկական ֆակուլտետ[2]։ Ավարտելուց հետո նա դարձավ պրոֆեսիոնալ նկարիչ:
Մանկավարժական գործունեություն է ծավալել Գորկու գեղարվեստի ուսումնարանում։ Ակտիվորեն զբաղվել է գրաֆիկայով, գեղանկարչությամբ և մոնումենտալ աշխատանքներով, մասնակցել տարբեր մակարդակների բազմաթիվ ցուցահանդեսների։ Անցկացրել է նաև աշխատանքների ինքնուրույն ցուցահանդեսներ։ 1965 թվականին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ: 1982 թվականին արժանացել Է «ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչման[3]։
1991 թվականին դարձել է Նիժնի Նովգորոդի Ա. Պուշկինի անվան «Իզորաֆ» արվեստի և արհեստների մասնավոր դպրոցի հիմնադիր: Այստեղ հիմնականում սովորում էին հաշմանդամ և որբ երեխաներ։ Աշխատել է այս դպրոցում որպես ուսուցիչ և տնօրեն[4]։ 1996 թվականին «Ռուսաստանի երեխաներ» հիմնադրամի կողմից ներկայացվել է «Գթասրտության շքանշան» մրցանակի։ Այս ուսումնական հաստատության վերապատրաստման ծրագրում եղել է հին ռուսական նկարչություն, կերամիկա, գրաֆիկա:
Իր ստեղծագործություններում նա անդրադարձել է Ա.Ս. Պուշկինի ստեղծագործությանը: Այս ստեղծագործության հիմքը գրաֆիկական թերթերի շարքն է, որը նվիրված է բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը: Արսենինը մոնումենտալ նկարներ է կատարել Նիժնի Նովգորոդի օպերային թատրոնում և «Օրլյոնոկ» կինոթատրոնում, խճանկարային վահանակ (Սմալտա) «Օկա» ռեստորանի ինտերիերում։
Ապրել է Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 10-ին: Թաղված է Կարմիր գերեզմանատանը[5]։
Պարևներ և կոչումներ
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- «Խորհրդային Արկտիկայի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Այլ մեդալներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ
Ծանոթագրություններ
- ↑ «Арсенин Дмитрий Дмитриевич | Централизованная библиотечная система Автозаводского района г. Нижнего Новгорода». lib-avt.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-11-24-ին. Վերցված է 2020-08-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «LeningradArt - Художники». leningradart.com. Արխիվացված է օրիգինալից 2020-07-02-ին. Վերցված է 2020-08-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Арсенин Дмитрий Дмитриевич – Интерактивный музей "Летопись Великой Отечественной 2.0"». letopisofwar.ru. Վերցված է 2020-08-12-ին.
- ↑ [https://web.archive.org/web/20191230175417/http://www.nosh.unn.ru/artists/arsenin.html «���������»]. www.nosh.unn.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-12-30-ին. Վերցված է 2020-08-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ «Арсенин Дмитрий Дмитриевич». Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2021-05-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Дмитрий Дмитриевич Арсенин на lib-avt.ru
- Биография Арсенин Д. Д. на letopisofwar.ru
- О нём на портале Союза художников Нижегородской обл.