Ջոն Մաքլաֆլին
Ջոնաթան Փիթեր Մաքլաֆլին (անգլ.՝ Jonathan Peter McLaughlin,սեպտեմբերի 9, 1987[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Ռեյնջերս» ակումբի դարպասապահ: Հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ջոն Մաքլաֆլին անգլ.՝ Jon McLaughlin | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1987[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1] | ||
Հասակ | 191 սանտիմետր[1] | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Մաքլաֆլինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է անգլիական «Հարոգիտ Թաուն» ակումբում։ 2008 թվականին պայմանագիր է կնքել «Բրեդֆորդ Սիթի» ակումբի հետ: 2009 թվականի մայիսի 2-ին «Չեսթերֆիլդի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Անգլիայի երկրորդ լիգայում։ 2013 թվականին օգնել է թիմին բարձրանալ ավելի բարձր դիվիզիոն: Օգոստոսի 3-ին «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի առաջին լիգայում[2]։ 2014 թվականի ամռանը Մաքլաֆլինը տեղափոխվել է «Բարթոն Ալբիոն»[3]։ Օգոստոսի 9-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ 2017 թվականի ամռանը Մաքլաֆլինը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Հարթ օֆ Միդլոթյան» ակումբի հետ[5]։ Սեպտեմբերի 9-ին «Աբերդինի» դեմ խաղում նորամուտը նշել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[6]։
2018 թվականի ամռանը Մաքլաֆլինը տեղափոխվել է «Սանդերլենդ»[7]։ Օգոստոսի 4-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[8]։
2020 թվականի ամռանը Ջոնը երկամյա պայմանագիր է կնքել «Ռեյնջերսի» հետ[9][10]։ Օգոստոսի 9-ին «Սենթ Միրենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[11]։ 2021 թվականին Մաքլաֆլինն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։
Կարիերա հավաքականում
2018 թվականի հունիսի 3-ին Մեքսիկայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաքլաֆլինը նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[12]։ 2021 թվականին Ջոնը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
Ձեռքբերումներ
Ակումբային
- Շոտլանդիա «Ռեյնջերս»
- Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի հաղթող՝ 2020/2021
- Շոտլանդիայի գավաթակիր՝ 2021/2022
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Бристоль Сити VS. Брэдфорд Сити 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013-08-03. Արխիվացված է օրիգինալից 2021-09-15-ին. Վերցված է 2021-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Burton Albion sign ex-Bradford goalkeeper». BBC Sport. 2014-07-23. Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2017-01-01-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Оксфорд Юнайтед VS. Бертон Альбион 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014-08-09. Արխիվացված է օրիգինալից 2021-09-15-ին. Վերցված է 2021-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jon McLaughlin: Hearts sign former Burton Albion goalkeeper». BBC Sport. 2017-08-25. Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2017-08-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Харт оф Мидлотиан VS. Абердин 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-09-09. Արխիվացված է օրիգինալից 2021-09-15-ին. Վերցված է 2021-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jon McLaughlin: Sunderland sign Hearts goalkeeper». BBC Sport. 2018-06-25. Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2018-06-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сандерленд VS. Чарльтон Атлетик 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-08-04. Արխիվացված է օրիգինալից 2021-09-15-ին. Վերցված է 2021-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gers Sign Jon McLaughlin». Rangers FC. 2020-06-23. Արխիվացված է օրիգինալից 2020-06-25-ին. Վերցված է 2020-06-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jon McLaughlin: Scotland goalkeeper joins Rangers on two-year deal». BBC Sport. 2020-06-23. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-09-15-ին.
- ↑ «Рейнджерс VS. Сент-Миррен 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020-08-09. Արխիվացված է օրիգինալից 2021-12-08-ին. Վերցված է 2021-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мексика VS. Шотландия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-06-03. Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2021-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)