Ջոնաթան Փիթեր Մաքլաֆլին (անգլ.՝ Jonathan Peter McLaughlin,սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Ռեյնջերս» ակումբի դարպասապահ։ Հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ջոն Մաքլաֆլին
անգլ.՝ Jon McLaughlin
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]
Հասակ 191 սանտիմետր[1]
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Մաքլաֆլինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է անգլիական «Հարոգիտ Թաուն» ակումբում։ 2008 թվականին պայմանագիր է կնքել «Բրեդֆորդ Սիթի» ակումբի հետ։ 2009 թվականի մայիսի 2-ին «Չեսթերֆիլդի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Անգլիայի երկրորդ լիգայում։ 2013 թվականին օգնել է թիմին բարձրանալ ավելի բարձր դիվիզիոն։ Օգոստոսի 3-ին «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի առաջին լիգայում[2]։ 2014 թվականի ամռանը Մաքլաֆլինը տեղափոխվել է «Բարթոն Ալբիոն»[3]։ Օգոստոսի 9-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ 2017 թվականի ամռանը Մաքլաֆլինը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Հարթ օֆ Միդլոթյան» ակումբի հետ[5]։ Սեպտեմբերի 9-ին «Աբերդինի» դեմ խաղում նորամուտը նշել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[6]։

2018 թվականի ամռանը Մաքլաֆլինը տեղափոխվել է «Սանդերլենդ»[7]։ Օգոստոսի 4-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[8]։

2020 թվականի ամռանը Ջոնը երկամյա պայմանագիր է կնքել «Ռեյնջերսի» հետ[9][10]։ Օգոստոսի 9-ին «Սենթ Միրենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[11]։ 2021 թվականին Մաքլաֆլինն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։

Կարիերա հավաքականում

խմբագրել

2018 թվականի հունիսի 3-ին Մեքսիկայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաքլաֆլինը նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[12]։ 2021 թվականին Ջոնը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

  Շոտլանդիա «Ռեյնջերս»
  • Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի հաղթող՝ 2020/2021
  • Շոտլանդիայի գավաթակիր՝ 2021/2022

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Бристоль Сити VS. Брэдфорд Сити 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Burton Albion sign ex-Bradford goalkeeper». BBC Sport. 2014 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. «Оксфорд Юнайтед VS. Бертон Альбион 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Jon McLaughlin: Hearts sign former Burton Albion goalkeeper». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Харт оф Мидлотиан VS. Абердин 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Jon McLaughlin: Sunderland sign Hearts goalkeeper». BBC Sport. 2018 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  8. «Сандерленд VS. Чарльтон Атлетик 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. «Gers Sign Jon McLaughlin». Rangers FC. 2020 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  10. «Jon McLaughlin: Scotland goalkeeper joins Rangers on two-year deal». BBC Sport. 2020 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. «Рейнджерс VS. Сент-Миррен 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. «Мексика VS. Шотландия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.