Լյուբոմիր Շատկա
Լյուբոմիր Շատկա (սլովակ.՝ Ľubomír Šatka,դեկտեմբերի 2, 1995[1][2], Իլավա, Považská Bystrica District, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Սամսունսպոր» ակումբի և Սլովակիայի հավաքականի պաշտպան։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Լյուբոմիր Շատկա սլովակ.՝ Ľubomír Šatka | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սլովակիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 1995[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Իլավա, Považská Bystrica District, Սլովակիա | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Շատկան «Դուբնիցա» ակումբի սան է։ 2012 թվականին պայմանագիր է կնքել անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Խաղային պրակտիկա ստանալու համար սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում։ 2015 թվականի հունվարի 3-ին «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[3]։ 2016 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Յորք Սիթի»։ Փետրվարի 6-ին «Նորթհեմփթոն Թաունի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի երկրորդ լիգայում[4]։ 2017 թվականի սկզբին նրան վարձակալել է «ԴԱԿ 1904» ակումբը։ Մարտի 19-ին «Սպարտակ Տրնավայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում[5]։ Մրցաշրջանի ավարտից հետո լիարժեք պայմանագիր է կնքել ակումբի հետ: 2018 թվականի մարտի 10-ին «Ռուժոմբերոկի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «ԴԱԿ 1904-ի» կազմում[6]։ 2019 թվականի ամռանը Շատկան տեղափոխվել է լեհական «Լեխ»՝ կնքելով քառամյա պայմանագիր: Օգոստոսի 17-ին «Արկաի» դեմ խաղում նորամուտն է նշել լեհական Էքստրակլասում[7]։ Նույն թվականին «Արկայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Լեխի» կազմում։ 2023 թվականի ամռանը տեղափոխվել է թուրքական «Սամսունսպոր»։ Օգոստոսի 27-ին «Կայսերիսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի սուպերլիգայում[8]։
Միջազգային կարիերա
2017 թվականին Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում Շատկան Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Շվեդիայի հավաքականի հետ խաղում[9]։ Նույն մենամարտում աչքի է ընկել խփած գնդակով։ 2018 թվականի մարտի 25-ին Թաիլանդի հավաքականի դեմ Թագավորի գավաթի խաղարկությունում նորամուտն է նշել Սլովակիայի հավաքականի կազմում[10]։ 2021 թվականին մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Նա մասնակցել է Լեհաստանի[11], Շվեդիայի[12] և Իսպանիայի թիմերի դեմ խաղերին[13]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[14]։
Գոլեր Սլովակիայի հավաքականի կազմում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1. | 2023 թվականի նոյեմբերի 19 | Բիլինո Պոլ, Զենիցա, Բոսնիա և Հերցեգովինա | Բոսնիա և Հերցեգովինա | 1:2 | 1:2 | Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Лестер Сити VS. Ньюкасл Юнайтед 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—01—03. Արխիվացված օրիգինալից 2020-06-30-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «Нортгемптон Таун VS. Йорк Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—02—06. Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «ДАК 1904 VS. Спартак Трнава 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017—03—17. Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «ДАК 1904 VS. Ружомберок 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018—03—10. Արխիվացված օրիգինալից 2020-06-29-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «Арка VS. Лех 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019—08—17. Արխիվացված օրիգինալից 2019-10-25-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «Кайсериспор VS. Самсунспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023—08—27.
- ↑ «Словакия (до 21) VS. Швеция (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-22. Արխիվացված օրիգինալից 2019-01-08-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «Словакия VS. Таиланд 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018—03—25. Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ «Польша VS. Словакия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—14. Արխիվացված օրիգինալից 2021-10-21-ին. Վերցված է 2021-10-21-ին.
- ↑ «Швеция VS. Словакия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—18. Արխիվացված օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2021-10-21-ին.
- ↑ «Словакия VS. Испания 0:5» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված օրիգինալից 2021-10-07-ին. Վերցված է 2021-10-21-ին.
- ↑ «Словакия VS. Испания 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023—11—19.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոմիր Շատկա» հոդվածին։ |