Լյուբոմիր Շատկա (սլովակ.՝ Ľubomír Šatka,դեկտեմբերի 2, 1995(1995-12-02)[1][2], Իլավա, Považská Bystrica District, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Սամսունսպոր» ակումբի և Սլովակիայի հավաքականի պաշտպան։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Լյուբոմիր Շատկա
սլովակ.՝ Ľubomír Šatka
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1995(1995-12-02)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Իլավա, Považská Bystrica District, Սլովակիա
Հասակ 188 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Շատկան «Դուբնիցա» ակումբի սան է։ 2012 թվականին պայմանագիր է կնքել անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Խաղային պրակտիկա ստանալու համար սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում։ 2015 թվականի հունվարի 3-ին «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[3]։ 2016 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Յորք Սիթի»։ Փետրվարի 6-ին «Նորթհեմփթոն Թաունի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի երկրորդ լիգայում[4]։ 2017 թվականի սկզբին նրան վարձակալել է «ԴԱԿ 1904» ակումբը։ Մարտի 19-ին «Սպարտակ Տրնավայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում[5]։ Մրցաշրջանի ավարտից հետո լիարժեք պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 2018 թվականի մարտի 10-ին «Ռուժոմբերոկի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «ԴԱԿ 1904-ի» կազմում[6]։ 2019 թվականի ամռանը Շատկան տեղափոխվել է լեհական «Լեխ»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ Օգոստոսի 17-ին «Արկաի» դեմ խաղում նորամուտն է նշել լեհական Էքստրակլասում[7]։ Նույն թվականին «Արկայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Լեխի» կազմում։ 2023 թվականի ամռանը տեղափոխվել է թուրքական «Սամսունսպոր»։ Օգոստոսի 27-ին «Կայսերիսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի սուպերլիգայում[8]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2017 թվականին Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում Շատկան Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Շվեդիայի հավաքականի հետ խաղում[9]։ Նույն մենամարտում աչքի է ընկել խփած գնդակով։ 2018 թվականի մարտի 25-ին Թաիլանդի հավաքականի դեմ Թագավորի գավաթի խաղարկությունում նորամուտն է նշել Սլովակիայի հավաքականի կազմում[10]։ 2021 թվականին մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Նա մասնակցել է Լեհաստանի[11], Շվեդիայի[12] և Իսպանիայի թիմերի դեմ խաղերին[13]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[14]։

Գոլեր Սլովակիայի հավաքականի կազմում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2023 թվականի նոյեմբերի 19 Բիլինո Պոլ, Զենիցա, Բոսնիա և Հերցեգովինա   Բոսնիա և Հերցեգովինա 1:2 1:2 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Лестер Сити VS. Ньюкасл Юнайтед 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—01—03. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  4. «Нортгемптон Таун VS. Йорк Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—02—06. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  5. «ДАК 1904 VS. Спартак Трнава 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017—03—17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  6. «ДАК 1904 VS. Ружомберок 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018—03—10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  7. «Арка VS. Лех 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019—08—17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  8. «Кайсериспор VS. Самсунспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023—08—27.
  9. «Словакия (до 21) VS. Швеция (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  10. «Словакия VS. Таиланд 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018—03—25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  11. «Польша VS. Словакия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. «Швеция VS. Словакия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. «Словакия VS. Испания 0:5» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. «Словакия VS. Испания 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023—11—19.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոմիր Շատկա» հոդվածին։