Finastra
Finastra՝ ֆինանսական ծրագրային ապահովման ընկերություն, որի կենտրոնականայանը գտտնվում է Լոնդոնում[1]: Ընկերությունը բանկային վաճառքներ Է իրականացնում մանրածախ, գործարքային, վարկավորման և գանձապետական կապիտալի շուկաներում[2]: Finastra-ն ստեղծվել է 2017 թվականին՝ լոնդոնյան Misys-ի, որը ֆինանսական գործառնությունների ծրագրային ապահովման մատակարար է և համաշխարհային վճարումների և վարկավորման տեխնոլոգիաների մատակարար D+H-ի համատեղմամբ[3]: Իր ձևավորման ժամանակ Finastra-ն համարվել է երրորդ խոշորագույն ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունն աշխարհում[4]:
Բնագավառ | ծրագրային ապահովման ընկերություն, Ֆինանսական տեխնոլգիա ![]() | |
---|---|---|
Ստեղծում | 1979 ![]() | |
Երկիր | Միացյալ Թագավորություն ![]() | |
Սեփականատեր | Vista Equity Partners ![]() | |
Գլխամասի վայր | Լոնդոն ![]() | |
Product or material produced or service provided | Մանրածախ բանկ ![]() | |
Պաշտոնական կայք | www.finastra.com ![]() |
Misys-ի պատմություն
1970-2000
Ընկերությունը հիմնադրվել է Ռոջեր Մորգանի և Քևին Լոմաքսի կողմից որպես Misys՝ ապահովագրական ծրագրերի մշակման կայք[5]:
1997 թվականին այն գնել է Medic Computer Systems՝ առողջապահական ծրագրային ապահովման բիզնեսը[6]:
2000-ներկա
2001 թվականի հունիսին Misys-ը գնել է DBS Management-ը, որը Independent Financial Advisors-ի ծրագրային ապահովման մատակարարն է եղել[7]:
2001 թվականի հունիսին Misys-ը գնել է Sunquest Information Systems-ը, որը Միացյալ Նահանգներում տեղակայված բժշկական համակարգերի ծրագրային ապահովման մատակարար է[8]:
2004 թվականի հունվարին Misys-ը Deutsche Bank-ից գնել է IQ Financial Systems-ը[9]:
2005 թվականի հուլիսին Misys-ը գնել է Almonde-ը[10]:
2006 թվականի փետրվարին Misys-ը գնել է Intesio-ն[11]:
2006 թվականի մարտին Misys-ը գնել է NEOMAlogic-ը[12]:
2006 թվականին Մայք Լոուրին նշանակվել է գործադիր տնօրեն[13]:
2007 թվականի հուլիսին Misys-ը վաճառել է իր ախտորոշիչ տեղեկատվական ծրագրային ապահովման բաժինը Vista Equity Partners-ին[14]:
2008 թվականի հոկտեմբերին Misys-ի դուստր ձեռնարկությունը՝ Misys Healthcare-ը միացվել է Allscripts-ին՝ բժշկական գրառումների բիզնեսին, դառնալով Allscripts-Misys Healthcare Solutions, Inc[15]:
2010 թվականի նոյեմբերին Misys-ը գնել է Sophis-ը՝ պորտֆելի և ռիսկերի կառավարման ծրագրային ապահովման մատակարար[16]:
2012 թվականի փետրվարին Misys-ը միաձուլման բանակցություններ է սկսել իր շվեյցարացի մրցակից Temenos-ի հետ[17]: Գործարքը հետագայում փլուզվել է, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնել պայմաններին։
2012 թվականի մարտին մասնավոր բաժնետոմսերի Vista Equity Partners ընկերությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել Misys-ը ձեռք բերելու վերաբերյալ[18]:
2012 թվականի հունիսին Vista Equity Partners-ի կողմից ձեռքբերման ավարտից հետո՝ Misys-ը միավորվել է Turaz-ի հետ՝ Vista-ի մեկ այլ ձեռքբերում: Turaz-ը նախկինում Thomson Reuters-ի գանձապետական և ռիսկերի կառավարման ծրագրային ապահովման բաժին է դարձել[19]:
2014 թվականի փետրվարին Misys-ը գնել է Հունգարիայում գործող IND Group-ը, որը առցանց և բջջային բանկային ծրագրային ապահովման մատակարար է[20]:
2014 թվականի օգոստոսին Misys-ը գնել է Custom Credit Systems-ը, որը ԱՄՆ-ում գործող վարկային հոսքերի և վարկերի ստացման ծրագրային ապահովման մատակարար է[21]:
2017 թվականի մարտին D+H-ը հայտարարել է, որ այն ձեռք կբերվի Vista Equity Partners-ի կողմից և կմիավորվի Misys-ի հետ[22]:
2017 թվականի հունիսին ավարտվել է D+H-ի միաձուլումը և ընկերությունը վերաբրենդավորվել է որպես Finastra[23]:
2018 թվականի հունվարին Finastra-ն ձեռք է բերել Olfa Soft-ը ֆինանսական հաստատությունների համար իր FX էլեկտրոնային առևտրի հարթակի համար[24][25]:
2018 թվականի ապրիլին Finastra-ն Հոնկոնգում գործարկել է ինովացիոն լաբորատորիա՝ բանկերի և այլ ֆինտեխ ընկերությունների միջև համագործակցության հնարավորություն տալու համար[26]:
2018 թվականի հունիսին Finastra-ն հայտարարել է, որ ձեռք է բերել Malauzai-ն (Օսթին, Տեխաս)՝ համայնքային ֆինանսական հաստատությունների համար բջջային և ինտերնետային բանկային լուծումների մատակարար[27]:
2018 թվականի հունիսին Finastra-ն գործարկել է FusionFabric.cloud-ը, որը բաց հարթակ է՝ հավելվածներ մշակելու, էկոհամակարգերը միացնելու և բանկերի ու ֆինտեխների միջև համագործակցությունը խթանելու համար[28][29]
D+H-ի պատմություն
2005 թվականից սկսած մի շարք ձեռքբերումներից հետո D+H-ը իր բիզնեսը տեղափոխեց ֆինանսական տեխնոլոգիական ծառայություններ ամբողջ աշխարհում[30]:
2011 թվականին D+H-ը հայտնվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայում: 2011 թվականին ձեռք է բերել Mortgagebot[31] և ASSET Inc ընկերությունները, 2012 թվականին Avista Solutions-ը[32], 2013 թվականին՝ Harland Financial Solutions-ը[33] և Compushare-ը[32], իսկ 2015 թվականին Fundtech-ը (1,25 մլրդ դոլարով)[34]:
2016 թվականին D+H-ն իր գլոբալ վճարումների հարթակում ավելացրել է բլոկչեյն տեխնոլոգիայի հնարավորություններ։ Ավելացված հնարավորությունները հնարավորություն են տվել բանկերին, որոնք օգտագործում են իր Global PAYplus ծառայությունների հարթակը մուտք գործել բաշխված մատյաններ՝ ցանցերը միացնելու, իրական ժամանակում գումար տեղափոխելու և իրացվելիության հասանելիությունը բարելավելու համար[35]:
2017 թվականի հունիսի 17-ին D+H-ը հայտարարել է, որ այն ձեռք կբերվի Vista Equity Partners-ի կողմից և կմիավորվի Misys-ի հետ, որը կգործի նոր ընկերության անվան տակ՝ Finastra, ընդհանուր ձեռնարկության արժեքը կազմել է մոտ 4,8 միլիարդ դոլար[36]:
Ծանոթագրություններ
- ↑ Finastra Limited: Company number FC034398. Companies House. Accessed August 2021.
- ↑ «Finastra». Bobsguide (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-12-25-ին.
- ↑ «Misys and D+H Are Now 'Finastra' | FTF News». www.ftfnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-12-25-ին.
- ↑ «Misys and D+H combine as Finastra». Finextra Research (անգլերեն). 2017-06-14. Վերցված է 2021-12-25-ին.
- ↑ «Profile: Kevin Lomax Chairman of Misys Making an after-dinner mint. - Free Online Library». www.thefreelibrary.com. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys pays heavily for tonic».
- ↑ «Misys buys DBS to boost advice arm». the Guardian (անգլերեն). 2001-06-20. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys buys Sunquest for £286m to tighten US hold». The Independent (անգլերեն). 2001-06-26. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys acquires IQ Financial Systems for $40m». Finextra Research (անգլերեն). 2004-01-09. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys acquires banking risk management firm Almonde». Finextra Research (անգլերեն). 2005-07-08. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys buys Germany's Intesio for EUR10m». Finextra Research (անգլերեն). 2006-02-14. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys buys trade finance outfit NEOMAlogic». Finextra Research (անգլերեն). 2006-03-28. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Misys appoints Mike Lawrie group chief executive». Finextra Research (անգլերեն). 2006-10-16. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ Misys Sells Off Sunquest, CPR, Exiting the Hospital Systems Business Արխիվացված 8 Հուլիս 2011 Wayback Machine
- ↑ «Allscripts, Misys announce merger | Healthcare IT News». 2009-06-26. Արխիվացված է օրիգինալից 26 June 2009-ին. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ Misys to Buy Software Vendor Sophis for $593 Million Bloomberg, 12 November 2010
- ↑ Misys In Talks Over Merger With Swiss Rival Temenos After Fidelity Failure Bloomberg, 3 February 2012
- ↑ «Misys agrees to be bought by Vista for £1.3bn». BBC. 19 March 2012. Վերցված է 19 March 2012-ին.
- ↑ «Misys Acquires IND Group to Create Power House in Retail Banking Solutions» (Press release). Վերցված է 4 March 2018-ին.
- ↑ «Misys Merges with Turaz to Create the Number One Provider of Financial Services Software». American Banker. 11 August 2014. Վերցված է 26 April 2018-ին.
- ↑ «Misys Acquires Loan Software Vendor Custom Credit Systems». American Banker. 11 August 2014. Վերցված է 26 April 2018-ին.
- ↑ Ligaya, Armina (13 March 2017). «DH Corp to be acquired by Vista Equity Partners, merged with U.K.-based software provider Misys». Financial Post. Վերցված է 26 April 2018-ին.
- ↑ «Launch of Finastra» (Press release). D+H. 13 March 2017. Վերցված է 3 March 2018-ին.
- ↑ «Finastra acquires eFX trading platform provider Olfa Soft – IBS Intelligence». IBS Intelligence. 30 January 2018. Վերցված է 4 June 2018-ին.
- ↑ «Finastra Buys FX Platform Provider Olfa Soft». WatersTechnology.com. 30 January 2018. Վերցված է 4 June 2018-ին.
- ↑ «Finastra launches sandbox for fintech companies in Hong Kong | Global Trade Review (GTR)». Global Trade Review (GTR). 13 April 2018. Վերցված է 4 June 2018-ին.
- ↑ Finastra Acquires Mobile Banking Provider Malauzai
- ↑ Groenfeldt, Tom. «Finastra Develops An Open Platform For Banking Apps». Forbes. Վերցված է 5 September 2018-ին.
- ↑ «Finastra launches cloud platform to help banks link to fintechs». American Banker. Վերցված է 5 September 2018-ին.
- ↑ «Davis + Henderson: A Canadian play on the U.S. recovery». Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «Davis + Henderson: A Canadian play on the U.S. recovery». Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ 32,0 32,1 «Checking In on Davis + Henderson». The Motley Fool Canada (կանադական անգլերեն). 2013-10-07. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «D+H Completes Acquisition of Harland Financial Solutions». Bank Systems & Technology (անգլերեն). Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ De Vynck, Gerrit (30 March 2015). «DH Buys Financial Software Maker Fundtech for $1.25 Billion». Bloomberg. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ «D+H adds blockchain capabilities to payments platform». The Global Treasurer (ամերիկյան անգլերեն). 2016-02-03. Վերցված է 2020-09-18-ին.
- ↑ Ligaya, Armina (13 March 2017). «DH Corp to be acquired by Vista Equity Partners, merged with U.K.-based software provider Misys». Financial Post (կանադական անգլերեն). Վերցված է 2020-09-18-ին.