Finastra՝ ֆինանսական ծրագրային ապահովման ընկերություն, որի կենտրոնականայանը գտնվում է Լոնդոնում[1]։ Ընկերությունը բանկային վաճառքներ Է իրականացնում մանրածախ, գործարքային, վարկավորման և գանձապետական կապիտալի շուկաներում[2]։ Finastra-ն ստեղծվել է 2017 թվականին՝ լոնդոնյան Misys-ի, որը ֆինանսական գործառնությունների ծրագրային ապահովման մատակարար է և համաշխարհային վճարումների և վարկավորման տեխնոլոգիաների մատակարար D+H-ի համատեղմամբ[3]։ Իր ձևավորման ժամանակ Finastra-ն համարվել է երրորդ խոշորագույն ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունն աշխարհում[4]։

Finastra
ծրագրային ապահովման ընկերություն Խմբագրել Wikidata
Բնագավառծրագրային ապահովման ընկերություն, Ֆինանսական տեխնոլգիա Խմբագրել Wikidata
Ստեղծում1979 Խմբագրել Wikidata
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Խմբագրել Wikidata
ՍեփականատերVista Equity Partners Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԼոնդոն Խմբագրել Wikidata
Product or material produced or service providedՄանրածախ բանկ Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.finastra.com Խմբագրել Wikidata

Misys-ի պատմություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է Ռոջեր Մորգանի և Քևին Լոմաքսի կողմից որպես Misys՝ ապահովագրական ծրագրերի մշակման կայք[5]։

1997 թվականին այն գնել է Medic Computer Systems՝ առողջապահական ծրագրային ապահովման բիզնեսը[6]։

2000-ներկա

խմբագրել

2001 թվականի հունիսին Misys-ը գնել է DBS Management-ը, որը Independent Financial Advisors-ի ծրագրային ապահովման մատակարարն է եղել[7]։

2001 թվականի հունիսին Misys-ը գնել է Sunquest Information Systems-ը, որը Միացյալ Նահանգներում տեղակայված բժշկական համակարգերի ծրագրային ապահովման մատակարար է[8]։

2004 թվականի հունվարին Misys-ը  Deutsche Bank-ից գնել է IQ Financial Systems-ը[9]։

2005 թվականի հուլիսին Misys-ը գնել է Almonde-ը[10]։

2006 թվականի փետրվարին Misys-ը գնել է Intesio-ն[11]։

2006 թվականի մարտին Misys-ը գնել է NEOMAlogic-ը[12]։

2006 թվականին Մայք Լոուրին նշանակվել է գործադիր տնօրեն[13]։

2007 թվականի հուլիսին Misys-ը վաճառել է իր ախտորոշիչ տեղեկատվական ծրագրային ապահովման բաժինը Vista Equity Partners-ին[14]։

2008 թվականի հոկտեմբերին Misys-ի դուստր ձեռնարկությունը՝ Misys Healthcare-ը միացվել է Allscripts-ին՝ բժշկական գրառումների բիզնեսին, դառնալով Allscripts-Misys Healthcare Solutions, Inc[15]:

2010 թվականի նոյեմբերին Misys-ը գնել է Sophis-ը՝ պորտֆելի և ռիսկերի կառավարման ծրագրային ապահովման մատակարար[16]։

2012 թվականի փետրվարին Misys-ը միաձուլման բանակցություններ է սկսել իր շվեյցարացի մրցակից Temenos-ի հետ[17]։ Գործարքը հետագայում փլուզվել է, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնել պայմաններին։

2012 թվականի մարտին մասնավոր բաժնետոմսերի Vista Equity Partners ընկերությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել Misys-ը ձեռք բերելու վերաբերյալ[18]։

2012 թվականի հունիսին Vista Equity Partners-ի կողմից ձեռքբերման ավարտից հետո՝ Misys-ը միավորվել է Turaz-ի հետ՝ Vista-ի մեկ այլ ձեռքբերում։ Turaz-ը նախկինում Thomson Reuters-ի գանձապետական ​​և ռիսկերի կառավարման ծրագրային ապահովման բաժին է դարձել[19]։

2014 թվականի փետրվարին Misys-ը գնել է Հունգարիայում գործող IND Group-ը, որը առցանց և բջջային բանկային ծրագրային ապահովման մատակարար է[20]։

2014 թվականի օգոստոսին Misys-ը գնել է Custom Credit Systems-ը, որը ԱՄՆ-ում գործող վարկային հոսքերի և վարկերի ստացման ծրագրային ապահովման մատակարար է[21]։

2017 թվականի մարտին D+H-ը հայտարարել է, որ այն ձեռք կբերվի Vista Equity Partners-ի կողմից և կմիավորվի Misys-ի հետ[22]։

2017 թվականի հունիսին ավարտվել է D+H-ի միաձուլումը և ընկերությունը վերաբրենդավորվել է որպես Finastra[23]:

2018 թվականի հունվարին Finastra-ն ձեռք է բերել Olfa Soft-ը ֆինանսական հաստատությունների համար իր FX էլեկտրոնային առևտրի հարթակի համար[24][25]։

2018 թվականի ապրիլին Finastra-ն Հոնկոնգում գործարկել է ինովացիոն լաբորատորիա՝ բանկերի և այլ ֆինտեխ ընկերությունների միջև համագործակցության հնարավորություն տալու համար[26]։

2018 թվականի հունիսին Finastra-ն հայտարարել է, որ ձեռք է բերել Malauzai-ն (Օսթին, Տեխաս)՝ համայնքային ֆինանսական հաստատությունների համար բջջային և ինտերնետային բանկային լուծումների մատակարար[27]։

2018 թվականի հունիսին Finastra-ն գործարկել է FusionFabric.cloud-ը, որը բաց հարթակ է՝ հավելվածներ մշակելու, էկոհամակարգերը միացնելու և բանկերի ու ֆինտեխների միջև համագործակցությունը խթանելու համար[28][29]

D+H-ի պատմություն

խմբագրել

2005 թվականից սկսած մի շարք ձեռքբերումներից հետո D+H-ը իր բիզնեսը տեղափոխեց ֆինանսական տեխնոլոգիական ծառայություններ ամբողջ աշխարհում[30]։

2011 թվականին D+H-ը հայտնվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ 2011 թվականին ձեռք է բերել Mortgagebot[30] և ASSET Inc ընկերությունները, 2012 թվականին Avista Solutions-ը[31], 2013 թվականին՝ Harland Financial Solutions-ը[32] և Compushare-ը[31], իսկ 2015 թվականին Fundtech-ը (1,25 մլրդ դոլարով)[33]։

2016 թվականին D+H-ն իր գլոբալ վճարումների հարթակում ավելացրել է բլոկչեյն տեխնոլոգիայի հնարավորություններ։ Ավելացված հնարավորությունները հնարավորություն են տվել բանկերին, որոնք օգտագործում են իր Global PAYplus ծառայությունների հարթակը մուտք գործել բաշխված մատյաններ՝ ցանցերը միացնելու, իրական ժամանակում գումար տեղափոխելու և իրացվելիության հասանելիությունը բարելավելու համար[34]։

2017 թվականի հունիսի 17-ին D+H-ը հայտարարել է, որ այն ձեռք կբերվի Vista Equity Partners-ի կողմից և կմիավորվի Misys-ի հետ, որը կգործի նոր ընկերության անվան տակ՝ Finastra, ընդհանուր ձեռնարկության արժեքը կազմել է մոտ 4,8 միլիարդ դոլար[35]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Finastra Limited: Company number FC034398. Companies House. Accessed August 2021.
  2. «Finastra». Bobsguide (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. «Misys and D+H Are Now 'Finastra' | FTF News». www.ftfnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. «Misys and D+H combine as Finastra». Finextra Research (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. «Profile: Kevin Lomax Chairman of Misys Making an after-dinner mint. - Free Online Library». www.thefreelibrary.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «Misys pays heavily for tonic».
  7. «Misys buys DBS to boost advice arm». the Guardian (անգլերեն). 2001 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Misys buys Sunquest for £286m to tighten US hold». The Independent (անգլերեն). 2001 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Misys acquires IQ Financial Systems for $40m». Finextra Research (անգլերեն). 2004 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. «Misys acquires banking risk management firm Almonde». Finextra Research (անգլերեն). 2005 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. «Misys buys Germany's Intesio for EUR10m». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ փետրվարի 14. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «Misys buys trade finance outfit NEOMAlogic». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. «Misys appoints Mike Lawrie group chief executive». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. Misys Sells Off Sunquest, CPR, Exiting the Hospital Systems Business Արխիվացված 8 Հուլիս 2011 Wayback Machine
  15. «Allscripts, Misys announce merger | Healthcare IT News». 2009 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. Misys to Buy Software Vendor Sophis for $593 Million Bloomberg, 12 November 2010
  17. Misys In Talks Over Merger With Swiss Rival Temenos After Fidelity Failure Bloomberg, 3 February 2012
  18. «Misys agrees to be bought by Vista for £1.3bn». BBC. 2012 թ․ մարտի 19. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  19. «Misys Acquires IND Group to Create Power House in Retail Banking Solutions» (Press release). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  20. «Misys Merges with Turaz to Create the Number One Provider of Financial Services Software». American Banker. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  21. «Misys Acquires Loan Software Vendor Custom Credit Systems». American Banker. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  22. Ligaya, Armina (2017 թ․ մարտի 13). «DH Corp to be acquired by Vista Equity Partners, merged with U.K.-based software provider Misys». Financial Post. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  23. «Launch of Finastra» (Press release). D+H. 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  24. «Finastra acquires eFX trading platform provider Olfa Soft – IBS Intelligence». IBS Intelligence. 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  25. «Finastra Buys FX Platform Provider Olfa Soft». WatersTechnology.com. 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  26. «Finastra launches sandbox for fintech companies in Hong Kong | Global Trade Review (GTR)». Global Trade Review (GTR). 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  27. Finastra Acquires Mobile Banking Provider Malauzai
  28. Groenfeldt, Tom. «Finastra Develops An Open Platform For Banking Apps». Forbes. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  29. «Finastra launches cloud platform to help banks link to fintechs». American Banker. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. 30,0 30,1 «Davis + Henderson: A Canadian play on the U.S. recovery». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  31. 31,0 31,1 «Checking In on Davis + Henderson». The Motley Fool Canada (կանադական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  32. «D+H Completes Acquisition of Harland Financial Solutions». Bank Systems & Technology (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  33. De Vynck, Gerrit (2015 թ․ մարտի 30). «DH Buys Financial Software Maker Fundtech for $1.25 Billion». Bloomberg. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  34. «D+H adds blockchain capabilities to payments platform». The Global Treasurer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  35. Ligaya, Armina (2017 թ․ մարտի 13). «DH Corp to be acquired by Vista Equity Partners, merged with U.K.-based software provider Misys». Financial Post (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել