Արագ հարստանալու սխեմա, փոքր ներդրում կատարելով բարձր շահութաբերություն ստանալու ծրագիր։ Այսպիսի սխեմաներից շատերը տպավորություն են ստեղծում, թե մասնակիցները բարձր շահութաբերություն կարող են ստանալ նվազագույն ռիսկով, հմտությամբ, ջանքով ու ժամանակ ծախսելով։

Պատմություն

«Արագ հարստանալ» տերմինն օգտագործվել է ստվերային ներդրումները նկարագրելու համար առնվազն 20-րդ դարի սկզբից[1][2]։

Նկարագրություն

Արագ հարստանալու սխեմաները հաճախ պնդում են, որ հարստություն կարելի է ձեռք բերել տանը աշխատելով։ Արագ հարստանալու սխեմաները, որոնք ամբողջությամբ գործում են համացանցում, սովորաբար խթանում են գործընկերային մարքեթինգի և գործընկերային գովազդի «գաղտնի բանաձևեր»։ Սխեման սովորաբար պնդում է, որ չեն պահանջվում հատուկ ՏՏ կամ մարքեթինգային հմտություններ, և տրամադրվում են անիրատեսական ժամկետներ, որոնց ընթացքում անհատը կարող է վաստակել հարյուրհազարավոր, նույնիսկ՝ միլիոնավոր դոլարներ[3]։

2020-ական թվականների սկզբին անհամափոխարինելի թոքենների (NFT) ժողովրդականության աճից ի վեր, թերահավատները սկսեցին NFT-ին մեղադրել, որ նրա շատ նախագծեր նման են արագ հարստանալու սխեմաներին[4][5][6]։

Օրինական և գրեթե օրինական արագ հարստանալու սխեմաները հաճախ գովազդվում են հեռուստախանութներում և ամսագրերում ու թերթերում։ Անօրինական սխեմաները կամ խարդախությունները հաճախ գովազդվում են սպամի կամ սառը զանգերի միջոցով։ Այս սխեմաների գովազդի որոշ ձևեր վաճառում են արագ հարստանալու մասին գրքեր կամ կոմպակտ սկավառակներ, և ոչ թե մասնակիցներին խնդրում են ուղղակիորեն ներդրումներ կատարել կոնկրետ սխեմայի մեջ[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 'Get Rich Quick' Insurance from the Inside", The World's work, Volume 22, (1911)
  2. S.A. Nelson "The Blockite and the Get-Rich-Quick Man", Everybody's Magazine, vol 10, 1904.
  3. «Enterprise Finance: Reading: Get Rich Quick Scheme | CLI». study.christianleaders.org. Վերցված է 2024-05-20-ին.
  4. Needham, Jack (26 July 2021). «'The misconception is that NFTs are like a get rich quick scheme. That's not really how it works.'». Music Business Worldwide. Վերցված է 26 June 2022-ին.
  5. Kelly, Jemima (17 March 2021). «NFTs are the latest get-rich-quick scheme for the 'cryptosphere'». Financial Times. Վերցված է 26 June 2022-ին.
  6. Brittain, Blake (6 May 2022). «Hermes lawsuit over 'MetaBirkins' NFTs can move ahead, judge rules». Reuters (անգլերեն). Վերցված է 26 June 2022-ին.
  7. «Enterprise Finance: Reading: Get Rich Quick Scheme | CLI». study.christianleaders.org. Վերցված է 2024-05-20-ին.

Մատենագիտություն

  • Leila Schneps and Coralie Colmez, Math on trial. How numbers get used and abused in the courtroom, Basic Books, 2013. 978-0-465-03292-1ISBN 978-0-465-03292-1. (Eighth chapter: "Math error number 8: underestimation. The case of Charles Ponzi: American dream, American scheme").