Անվճար նախաճաշեր չեն լինում

Անվճար նախաճաշեր չեն լինում (անգլ.՝ There ain't no such thing as a free lunchթևավոր խոսք, նկատի ունի, որ ինչ-որ շահույթի ստացումը կապված է ծախսերի հետ, եթե նույնիսկ այդ ծախսերն առաջին հայացքից տեսանելի չեն[1]։ Բնօրինակում նույնպես՝ There's no such thing as a free lunch կամ հապավման տեսքով՝ TNSTAAFL, TANSTAAFL կամ TINSTAAFL: Ռուսերեն թարգմանությամբ «Անվճար նախաճաշեր չեն լինում», «Անվճար լանչեր չեն լինում»։

«Անվճար պանիրը թակարդում է լինում»

Նմանատիպ ռուսական ասացվածք է «Անվճար պանիրը թակարդում է լինում», սակայն ունի մտքի լրացուցիչ երանգ[2]։ Այն ընդգծում է, որ յուրաքանչյուր գործողություն, որը գովազդվում է որպես ինչ որ մեկին անվճար ինչ որ բարիքի տրամադրում, իրականում պարտադիր ունենում է կողմնակի բացասական ազդեցություններ՝ այն ստացողի համար կամ այլ սուբյեկտների համար և սովորաբար ինչ որ եղանակով շահույթ է բերում կազմակերպողին[3]։

Ծագում խմբագրել

19-րդ դարում ԱՄՆ-ի արևմուտքում շատ խորտկարաններ այցելուներին մեկ դոլարի անվճար խորտիկ էին առաջարկում, եթե այցելուն գնում էր 15 ցենտի խմիչք[4]։ 1891 թվականին Ռեդյարդ Կիպլինգը գրում է.

 
- Պարզվեց, որ ես սիրաշահեցի «Անվճար լանչ» անունով հաստատությունում (վճարում ես միայն ալկոհոլի համար և բավական ուտելիք ես ստանում)։ Եթե նույնիսկ սնանկացել եք, ռուփիյից մի փոքր քիչ գումարով Սան Ֆրանցիսկոյում կարող ես հիանալի հագենալ ամբողջ օրը։ Հիշեք այդ, հանկարծ այդ վայրերում կընկնեք ծանծաղուտ։
 

Հույսն այն էր, որ մեկ բաժին խմիչքով այցելուն չի բավարարվի[5][6]։

Արտահայտությունը գործածեց ամերիկացի լրագրող Բարտոն Կրեյնը «Հմուտ ներդնողը» (1959 թվական) գրքում։ Այլ հեղինակների կողմից արտահայտության օգտագործման ավելի վաղ օրինակներ կան, սկսած 1949 թվականից[7]։

TANSTAAFL հապավումը ժողովրդայնացվեց 1966 թվականին Ռոբերտ Հայնլայնի «Լուսին՝ խիստ տիրուհի» վեպում[1][5]։

Արտահայտությունը հատկապես հայտնի դարձավ 1975 թվականին, ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միլթոն Ֆրիդմենի համանուն գրքի հրատարակությամբ[1][7][8]։

Տնտեսական իմաստ խմբագրել

Արտահայտության իմաստն այն է, որ «անվճար» բարիք գոյություն չունի, անվճար ամեն ինչ ամեն դեպքում ենթակա է վճարման, կամ թաքնված ձևով, ստացողի կողմից, կամ մեկ ուրիշի կողմից[7][8]։

Դա կիրառելի է այս կամ այն տնտեսական քաղաքականության մեջ։ Օրինակ՝ մակսային սակագների ներմուծումը օգուտ է տալիս որոշ ազգային արտադրողների, բայց վնաս է հասցնում սպառողներին։ Երկրում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են, ամեն ինչ իր գինը ունի[9]։

Կալիֆոռնիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Աբաս Գրեմմին պնդում է, որ տնտեսական քաղաքականության մեջ այդ փաստարկը հնչեց հետպատերազմյան տարիներին ի պատասխան ԱՄՆ-ի վարչապետ Հենրի Ուելսի առաջարկության՝ անվճար ապահովել աշխարհի բոլոր մարդկանց մինիմալ պահանջները։ Լրագրող Պոլ Մելոնը պատասխանեց, որ Ուոլլեսը անտեսում է փաստը՝ «անվճար նախաճաշ ասվածը գոյություն չունի» և դրա համար ամեն դեպքում ինչ որ մեկը պետք է վճարի։ Որպես ժամանակակից օրինակ Գրեմմին դիտում է «անվճար» դպրոցական կրթությունը և սնունդը ԱՄՆ-ում, որը հարկատուներին արժենում է տարեկան 494 և 12 միլիարդ դոլար[8]։

Համենայն դեպս կառավարությունը հակված է հարկատուների փողերը ծախսել «անվճար բարիքների» ստեղծման վրա[10]։

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Մեքյուն օգտագործում է «TANSTAAFL», որպեսզի պատկերազարդի այլընտրանքային արժույթի հայեցակարգը, որպեսզի ստանաս որևէ իր, որը հավանում եք, մենք որպես օրինակ պետք է հրաժարվենք այլ իրից, որը նույնպես մեզ դուր է գալիս[11]։ Համանմանորեն TANSTAAFL-ի տնտեսական իմաստը նկարագրում է Սթենֆորդի համալսարանի գիտական աշխատակից Դեվիդ Հենդերսոնը։ Ամենահայտնի տնտեսական դասագրքերի հեղինակներից մեկը՝ Կեմպբելլ Մակկոնելը կարծում է, որ այդ գաղափարը ընկած է ամբողջ տնտեսագիտական մտածողության հիմքում՝ անվճար նախաճաշեր են լինում, ամեն դեպքում, երբ ինչ որ մեկը պետք է դրա համար վճարի[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Chrysti M. Smith. Verbivore's Feast: Second Course: More Word & Phrase Origins. — Farcountry Press, 2006. — P. 245. — 352 p. — ISBN 9781560374022
  2. Бесплатный завтрак/Бесплатный сыр // Экономика. Толковый словарь / Дж. Блэк. Общая редакция: д.э.н. Осадчая. — М.: "ИНФРА-М", Издательство "Весь Мир"., 2000.
  3. Школьный словарь живых русских пословиц
  4. Rudyard Kipling. American Notes Արխիվացված 2013-09-11 Wayback Machine
  5. 5,0 5,1 William Safire. ON LANGUAGE; Words Out in the Cold(անգլ.) // New York Times. — February 14, 1993.
  6. Душенко К. Бесплатных завтраков не бывает // Читаем вместе. — 2008. — № 11.
  7. 7,0 7,1 7,2 Вадим Серов. Бесплатных завтраков не бывает // Энциклопедический словарь крылатых слов и выражений. — М.: Локид-Пресс, 2003.
  8. 8,0 8,1 8,2 Abbas P. Grammy. «There Ain't No Such Thing As A Free Lunch» (PDF) (անգլերեն). California State University, Bakersfield. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  9. Bryan Caplan. — Book Description (2011 թ․ սեպտեմբերի 15). «TANSTAAFL (There Ain't No Such Thing As A Free Lunch) — A Libertarian Perspective on Environmental Policy» (անգլերեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  10. TANSTAAFL, There Ain’t No Such Thing as a Free Lunch
  11. «Экономикс». Озон. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  12. McConnell, Campbell R.; Stanley L. Brue (2009). Economics: principles, problems, and policies. New York: McGraw-Hill Irwin. էջ 4. ISBN 978-0-07-337569-4. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել