Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան

ազգային թանգարան
11:38, 18 Մայիսի 2024 տարբերակ, Լիլիթ85 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան (անգլ.՝ The Museum of New Zealand Te Papa Tongarewa), գտնվում է Վելինգտոնում՝ Նոր Զելանդիայում։ Բացվել է 1992 թվականին՝ Նոր Զելանդիայի ազգային թանգարանի և Ազգային գեղարվեստի պատկերասրահի միաձուլումից հետո։ 2021 թվականի թվյալներով՝ Նոր Զելանդիայի ամենաշատ այցելվող թանգարանն է[3]։ Թանգարանի Տե Պապա անվանումը մաորիների լեզվով նշանակում է «գանձերի արկղ»։

Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, թանգարան և Autonomous Crown Entity?
Երկիր Նոր Զելանդիա[1]
ՏեղագրությունՎելինգտոն Սիթի
ՎայրՎելինգտոն
Ղեկավարության նստավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա
Հասցե35 Cable Street, Te Aro, Wellington 60116011
Հիմնադրվել է1992
Այցելուներ808 706 մարդ (2021)[2]
Կայքtepapa.govt.nz​​(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Թանգարանի նախակարապետը՝ Տե Պապան, եղել է Գաղութային թանգարանը, որը հիմնադրվել է 1865 թվականին։ Թանգարանի տնօրենը եղել է սըր Ջեյմս Հեկտորը։ Թանգարանը կառուցվել է քաղաքի կենտրոնում՝ Թանգարանի փողոցում[4]։

Գաղութային թանգարանը նախապատվություն էր տալիս գիտական հավաքածուներին, սակայն իր հավաքածուի համար ձեռք էր բերում նաև այլ իրեր, հաճախ՝ նվիրատվությունների տեսքով։ Դրանց թվում կային փորագրություններ և նկարներ, ժողովրդագրական թանկագին իրեր և հնություններ[5]։

1907 թվականին Գաղութային թանգարանը վերանվանվել է Դոմինիոն թանգարան և ձեռք է բերել ավելի լայն թեմատիկ ուղղվածություն։ Հանրային գեղարվեստի թանգարան ստեղծելու գաղափարը ստացել է քաղաքացիների մեծ աջակցությունը և 1913 թվականին Դոմինիոն թանգարանի պատերի ներքո հիմնադրվել է Ազգային գեղարվեստի թանգարանը։

1936 թվականին նոր շենք է կառուցվել Դոմինիոն թանգարանի և Նոր Զելանդիայի Ազգային արվեստի պատկերասրահի համար՝ որպես նորակառույց Ազգային պատերազմի հուշահամալիրի մի մաս: Պատկերասրահում սկզբնապես գտնվում էր Նոր Զելանդիայի Գեղարվեստի ակադեմիայի նվիրաբերած հավաքածուն: Ե՛վ Դոմինիոն թանգարանը, և՛ պատկերասրահը գտնվում էին հոգաբարձուների մեկ խորհրդի հսկողության ներքո:

Տե Պապա Տանգարևա ազգային թանգարանը հիմնադրվել է 1992 թվականին՝ համաձայն Նոր Զելանդիայի թանգարանների մասին օրենքի[6]։ Նոր թանգարանի առաքելության մի մասն էր ուսումնասիրել Նոր Զելանդիայի ազգային ինքնությունը[7]։

Տարեկան թանգարան են այցելում 1-1․3 մլն այցելու[8]։

Թանգարանի հավաքածու

 
Թանգարանի էքսպոզիցիայից 4,2 մետր երկարությամբ հսկայական կաղամար

Թանգարանի պատմական հավաքածուն ներառում է բազմաթիվ զգեստներ և գործվածքներ, որոնցից ամենահինը թվագրվում է 16-րդ դարով: Հավաքածուն ներառում է նաև Նոր Զելանդիայի փոստի արխիվը, որը ներառում է 20 000 նամականիշ, դրա հետ կապված իրեր և Խաղաղօվկիանոսյան հավաքածուն, որը ներառում է Խաղաղ օվկիանոսի կղզիների մոտ 13 000 պատմական և ժամանակակից իրեր։

Կան զգալի բրածո հավաքածուներ. հերբարիում, որը պարունակում է մոտավորապես 250,000 չորացված նմուշ. նորզելանդական թռչունների խրթվիլակների հավաքածու՝ մոտ 70000 նմուշ, երկկենցաղների, սողունների և կաթնասունների զգալի հավաքածուներ։

Թանգարանում պահպանվում է աշխարհի ամենամեծ հազմագյուտ հսկայական կաղամարի (Mesonychoteuthis hamiltoni) ցուցանմուշը։ Այն կշռում է 495 կիլոգրամ և ունի 4,2 մետր երկարություն։ Կաղամարը թանգարան է բերվել 2007 թվականի մարտին այն բանից հետո, երբ նորզելանդացի ձկնորսը բռնել է այն Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող Ռոս ծովում[9]։ Մշակութային հավաքածուն ներառում է մաորիների լուսանկարներ և Խաղաղ օվկիանոսի այլ մշակույթների հավաքածուներ։

Նոր Զելանդիայի թանգարանում է գտնվում նաև Էլգարի հավաքածուն՝ անգլիական և ֆրանսիական կահույքի և նկարների արժեքավոր հավաքածու, որոնցից ամենահինը թվագրվում է 17-րդ դարով: 1946 թվականին Դոմինիոն թանգարանը Էլլա Էլգարի կտակով ստացել է Ֆերնսայդի կալվածքից հնաոճ իրերի ընտրանի[10]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. «Visitor Figures 2021: the 100 most popular art museums in the world—but is Covid still taking its toll?». The Art Newspaper - International art news and events. 2022-03-28. Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Object: Colonial Museum | Collections Online - Museum of New Zealand Te Papa Tongarewa». web.archive.org. 2015-06-18. Արխիվացված է օրիգինալից 2015-06-18-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Our history». Museum of New Zealand Te Papa Tongarewa, Wellington, NZ (անգլերեն). 2016-02-10. Արխիվացված է օրիգինալից 2022-02-18-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Museum of New Zealand Te Papa Tongarewa Act 1992 No 19 (as at 01 December 2014), Public Act Contents – New Zealand Legislation». www.legislation.govt.nz. Արխիվացված է օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. William J. Tramposch Te Papa: Reinventing the Museum // Museum Management and Curatorship. — 1998-01-01. — В. 4. — Т. 17. — С. 339–350. — ISSN 0964-7775. — doi:10.1080/09647779800201704
  8. «2004 past exhibitions». Museum of New Zealand Te Papa Tongarewa, Wellington, NZ (անգլերեն). 2016-01-08. Արխիվացված է օրիգինալից 2019-01-25-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Colossal squid may be headed for oven - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Արխիվացված է օրիգինալից 2022-02-24-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Loading... | Collections Online - Museum of New Zealand Te Papa Tongarewa». collections.tepapa.govt.nz. Արխիվացված է օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2022-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան» հոդվածին։