Նիդերլանդների վիճակագրական վարչություն

14:11, 7 Մայիսի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Նիդեռլանդների Վիճակագրական վարչություն, հիմնադրվել է 1899 թվականին, պետական գործակալություն է, որը զբաղվում է Նիդեռլանդների մասին վիճակագրական տեղեկատվության հավաքագրմամբ։ Հոլանդերենում այն հայտնի է որպես «Centraal Bureau de Statistiek» (Կենտրոնական վիճակագրական գործակալություն), որը հաճախ կրճատվում է CBS-ով: Տեղակայված է Հաագայում և Հեյրլենում։ 2004 թվականի հունվարի 3-ից Նիդեռլանդների վիճակագրական վարչությունը անկախ պետական մարմին է։ Դրա անկախ իրավական կարգավիճակը թույլ է տալիս տեղեկատվության հուսալի հավաքագրում և տարածում՝ հանրային քննարկումներին աջակցելու, քաղաքականություն մշակելու և որոշումներ կայացնելու համար:

CBS-ը վիճակագրական տեղեկատվություն է հավաքում այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են:

CBS ծրագիրը պետք է վավերացվի Կենտրոնական վիճակագրական հանձնաժողովի կողմից, որը 2016 թվականին փոխարինվել է խորհրդատվական խորհրդի: Այս անկախ խորհուրդը պետք է ապահովի CBS-ի անաչառությունը, անկախությունը, որակը, համապատասխանությունը և շարունակականությունը ' համապատասխան օրենսդրության համաձայն (1996 և 2003 թվականների CBS ակտ):

Պատմություն

CBS-ը հիմնադրվել է 1899 թվականին ՝ Ի պատասխան անկախ և հուսալի տեղեկատվության անհրաժեշտության, որը նպաստում է սոցիալական խնդիրների ըմբռնմանը և աջակցում է կառավարության որոշումների կայացմանը։ Սա դեռևս CBS-ի գլխավոր դերն է: Ֆիլիպ Իդենբուրգը, ով աշխատել է CBS-ում 1929-1966 թվականներին, առանցքային դեր է խաղացել Հաագայում տեղեկատվական պահոցների (Mundaneum) գրասենյակների վերականգնման գործում ՝ ապահովելով Գերդ Արնտցի մասնակցությունը հոլանդական վիճակագրական հիմնադրամի ստեղծմանը, որն օգտագործել է Առնտցի և Օտտո Նեուրատի կողմից նախկինում մշակված իզոտիպերը ։

Գրասենյակներ

CBS-ն գրասենյակներ ունի Հաագայում և Հեյրլենում: Հեյրլենի գրասենյակը բացվել է կառավարության կողմից 1973 թվականին ՝ ածխահանքերի փակման պատճառով տասը հազար աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար։ Հաագայի գրասենյակը, որը կոչվում է" Double U", նախագծվել է Բրանիմիր Մեդիայի և Պերոտ Պուլջիզի կողմից: Դրա մակերեսը կազմում է 33 191 քմ, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 41 000 000 եվրո[1]։ Հեյրլենի գրասենյակը նախագծվել է Մեյեր են Վան Սքուտեն Արխիտեքսի կողմից 2009 թվականին ։ Գրասենյակն ունի 22000 քմ տարածք և 296 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Շենքը հիմանականում ապակեպատ է։ Հիմնական սրահն ունի ապակե տանիք, իսկ արտաքին պատերը ամբողջովին ապակյա են[2]։ Հիմնական նախասրահի մի քանի ուղիղ սանդուղքներ ունեն ապակե ճաղավանդակներ RVS բազրիքով և պատրաստվել են EeStairs-ի(սանդուղքների և ճաղավանդակների դիզայներ և արտադրող) կողմից[3]: Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը պաշտոնապես բացեց շենքը 2009 թվականի սեպտեմբերի 30-ին[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Details of office in The Hague
  2. CBS Magazine Արխիվացված 17 Հունիս 2015 Wayback Machine
  3. «A minimalist design for CBS». www.eestairs.co.uk. Վերցված է 2022-02-22-ին.
  4. Opening by Queen Beatrix, news article (dutch)

Հղումներ

* Statistics Netherlands

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների վիճակագրական վարչություն» հոդվածին։