Կարստեն Բաուման

գերմանացի ֆուտբոլիստ
12:38, 29 Ապրիլի 2024 տարբերակ, Bella Hovhannisyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կարստեն Բաուման (գերմ.՝ Karsten Baumann,հոկտեմբերի 14, 1969(1969-10-14)[1], Օլդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, որն եղել է ֆուտբոլային մարզիչ, խաղացել է պաշտպանի դիրքում։ Որպես ֆուտբոլիստ՝ կարիերայում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Քյոլնում» (240 հանդիպում)[2]։

Կարստեն Բաուման
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1969(1969-10-14)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Օլդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Դիրք պաշտպան

Խաղացողի կարիերա

Ֆուտբոլիստի կարիերան Բաումանը սկսել է «Օլդենբուրգում», որտեղ խաղացել է մինչև 1988 թվականը: 19 տարեկանում միացել է Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբին, որի կազմում խաղացել է 10 տարի, այդ ընթացքում անցկացրել է 240 հանդիպում և խփել՝ 11 գոլ: «Քյոլնի» կազմում հաջող ելույթների շնորհիվ Բաումանը հրավիրվել է Գերմանիայի երիտասարդական հավաքական (մինչև 21 տարեկաններ): Այնուհետև հրավիրվել է Գերմանիայի օլիմպիական հավաքական։

1998 թվականին հրավեր է ստացել Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ՝ «Բորուսիա Դորտմունդ», որը մեկ տարի առաջ դարձել էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող[3]։ Երկու մրցաշրջանների ընթացքում Բաումանը պարբերաբար հայտնվել է դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում։ Այնուամենայնիվ, 1999/2000 մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայի «Ռոտ-Վայս» Օբերհաուզեն ակումբ։

Մեկ տարի անց Բաումանը վերադարձել է «Քյոլն», բայց դարձել է մեկ այլ ակումբի՝ «Վիկտորիա 1904-ի» խաղացող։ Այնուհետև 2003 թվականին դարձել է «Վուպերտալի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 62 հանդիպում։ 2005 թվականին տեղափոխվել է «Ուոթենշայդ 09», որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան, որից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Մարզչի կարիերա

Բաումանը ֆուտբոլային մարզչի կարիերան սկսել է գերմանական Էրֆուրտի «Ռոտ-Վայս» ակումբում 1998 թվականին[4]։ 2018 թվականի փետրվարի 23-ին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նրա առաջին հանդիպումն ավարտվել է «Վոլֆսբուրգի» երկրորդ թիմի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակով: 2007-08 մրցաշրջանն ակումբն ավարտել է աղյուսակի 7-րդ հորիզոնականում և դուրս է եկել Երրորդ լիգա[5]։ 2009 թվականի ապրիլի 28-ին Բաումանը հեռացվել է աշխատանքից[6]։

Բաումանի հաջորդ աշխատավայրը «Օսնաբրյուկն» էր[7]։ Այս ակումբում նրա առաջին հանդիպումն ավարտվել է Բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ խաղում կրած պարտությամբ (0:1): Այնուհետև 2013 թվականի փետրվարի 22-ին տեղափոխվել է «Էրցգեբիրգ»[8]։ Այս ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին խաղն ավարտվել է «էներգի Կոտբուսից» կրած պարտությամբ (0:2): 2013 թվականի ապրիլ 28-ին Բաումանը լքել է ակումբը[9]։

2013 թվականի հուլիսի 8-ին Կարստեն Բաումանը դարձել է գերմանական «Դույսբուրգի» հերթական թիմի գլխավոր մարզիչը[10]։ 2013 թվականի հուլիսի 8-ին Կարստեն Բաումանը դարձել է գերմանական «Դույսբուրգ» թիմի մշտական գլխավոր մարզիչը[11]։ Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից[12]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Статистика Карстена Баумана на сайте dfb.de». Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին. Վերցված է 2020-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Borussia Dortmund Juventus (3:1)». Արխիվացված է օրիգինալից 2020-05-31-ին. Վերցված է 2020-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Karsten Baumann coacht Rot-Weiß (19.02.2008)
  5. Regionalliga Nord (2000—2008) Spieltag 2007/08
  6. Baumann muss gehen (28.04.2009)
  7. Karsten Baumann beerbt Wollitz (12.06.2009)
  8. Baumann soll Aue vor dem Abstieg retten (22.02.2012)
  9. Perfekt: Aue stellt Götz offiziell vor
  10. KARSTEN BAUMANN NEUER TRAINER (08.07.2013)
  11. «BAUMANN WIRD TRAINER BEI HANSA ROSTOCK». Արխիվացված է օրիգինալից 2016-04-04-ին. Վերցված է 2020-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «ROSTOCK TRENNT SICH VON TRAINER BAUMANN». Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին. Վերցված է 2020-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարստեն Բաուման» հոդվածին։