Իրժի Պեշեկ
Իրժի Պեշեկ (չեխ․՝ Jiří Pešek, հունիսի 4, 1927[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[3] - մայիսի 20, 2011, Չեխիա), չեխոսլովակ ֆուտբոլիստ, որը հանդես է եկել հարձակվողի դիրքում, մասնավորապես, «Բոհեմիա» և «Սլավիա Պրահա» ակումբներում, ինչպես նաև Չեխոսլովակիայի ազգային հավաքականում: Խաղային կարիերայի ավարտից հետո եղել է մարզիչ:
Քաղաքացիությունը | Չեխիա և Չեխոսլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 4, 1927[1][2][3] | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[3] | ||
Մահվան ամսաթիվ | մայիսի 20, 2011 (83 տարեկան) | ||
Մահվան վայր | Չեխիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Չեխոսլովակիայի կրկնակի չեմպիոն։
Ակումբային կարիերա
Մեծահասակների ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1939 թվականին՝ խաղալով «Բոհեմիանս 1905» թիմում, որի գույները պաշտպանել է մինչև 1948 թվականը։ Չեխիայի օկուպացիայի ժամանակ թիմը գործել է «Բոհեմիա» (Պրահա) անվան ներքո։
1952-1955 թվականներին խաղացել է «Սպարտա» ակումբի կազմում, որը հետագայում կոչվել է «Սպարտակ Պրահա Սոկոլովո»։ 1954 թվականին նվաճել է Չեխոսլովակիայի չեմպիոնի տիտղոսը։
1956 թվականից երեք մրցաշրջան պաշտպանել է «Սլավիա Պրահա» թիմի գույները։
Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է «Մոտորլետ Պրահա» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1959-1965 թվականներին։
Ելույթներ ազգային հավաքականում
1947 թվականին Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտն է նշել պաշտոնական խաղերում։ Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[4][5]։
Հավաքականի կազմում մասնակցել է 1954 թվականին Շվեյցարիայում կայացած Աշխարհի առաջնությանը, որտեղ մեկ հանդիպում է անցկացրել Ուրուգվայի հավաքականի դեմ (0:2)[6]։
Մարզչի կարիերա
Մարզչական կարիերան սկսել է՝ գլխավորելով «Վիկտորիա» (Ժիժկով) ակումբի մարզչական շտաբը։
1978 թվականին դարձել է Ֆինլանդիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, որը մարզել է հաջորդ տարվա ընթացքում[7]։
1982-1983 թվականներին գլխավորել է Եմենի ազգային հավաքականի մարզչական շտաբը։
Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Պրշիբրամ», ամերիկյան «Սպարտա Չիկագո», հունական «Պանսերաիկոս» և իսլանդական «Վալյուր» ակումբները:
Պեշեկի մարզչական աշխատանքի վերջին վայրը Հնդկաստանի ազգային հավաքականն էր, որի գլխավոր մարզիչն է եղել 1993-1994 թվականներին:
Մահացել է 2011 թվականի մայիսի 20-ին, կյանքի 84-րդ տարում։
Կոչումներ և նվաճումներ
Թիմային
- «Սպարտա ՉԿԴ» (Պրահա)
- Չեխոսլովակիայի չեմպիոն՝ 1952
- «Սպարտակ Պրահա Սոկոլովո»
- Չեխոսլովակիայի չեմպիոն՝ 1954
Անհատական
Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)՝ 1954
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evidence zájmových osob StB
- ↑ «Jiří Pešek, international footballer». eu-football.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-07-ին. Վերցված է 2022-01-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FOTBAL.CZ - Reprezentace A - statistiky». nv.fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-11-22-ին. Վերցված է 2022-01-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «1954 FIFA World Cup Switzerland™: Austria - Czechoslovakia». www.fifa.com (անգլերեն). Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ «Jiri Pesek - Manager profile». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-07-ին. Վերցված է 2022-01-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)