Ժոզեպ Ֆուստե

իսպանացի ֆուտբոլիստ
12:57, 15 Ապրիլի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ժոզեպ[6] Մարիա Ֆուստե ի Բլանկ (կատ.՝ Josep Maria Fusté i Blanch, ապրիլի 15, 1941(1941-04-15)[2][3][1], Լինիոլա, Pla d'Urgell[1] - ապրիլի 20, 2023(2023-04-20)[4][1][5], Բարսելոնա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, 1964 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։

Ժոզեպ Ֆուստե
կատ.՝ Josep Maria Fusté i Blanch[1]
Ծնվել էապրիլի 15, 1941(1941-04-15)[2][3][1]
ԾննդավայրԼինիոլա, Pla d'Urgell[1]
Մահացել էապրիլի 20, 2023(2023-04-20)[4][1][5] (82 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Կարերիա

Ֆուստեն «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոց է եկել 12 տարեկանում։ Մեծահասակների ֆուտբոլում իր նորամուտն է 1959 թվականին «Կոնդալում»: Ավելի ուշ վարձակալության իրավունքով գտնվել է «Օսասունայում»։ 1962 թվականին վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնիայի մայրաքաղաքում անցկացրած 10 տարիների ընթացքում Ֆուստեն ոչ մի անգամ չի հաղթել Իսպանիայի առաջնությունում: Սակայն «Բարսայի» հետ նվաճել Է Իսպանիայի երեք գավաթ և չորս անգամ դարձել փոխչեմպիոն։ Բացի այդ, շահել է Տոնավաճառների գավաթը 1966 և 1971 թվականներին: 1972 թվականին Ֆուստեն տեղափոխվել է «Էրկուլես», իսկ մեկ տարի անց ավարտել է կարիերան։

Ազգային հավաքականում նորամուտը նշել է 1964 թվականի մարտի 11-ին Իռլանդիայի դեմ խաղում։ 1964 թվականին Ֆուստեն հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ խաղալով կիսաեզրափակչում և եզրափակչում։ Մասնակցել է նաև 1966 թվականի աշխարհի առաջնությանը։ Այնտեղ խմբային փուլում մեկ խաղ անցկացրել է Գերմանիայի դեմ և դարձել է գոլի հեղինակ, բայց Իսպանիան պարտվել է 1։2 հաշվով:

Ավարտելով կարիերան՝ խաղացել է «Բարսելոնայի» վետերանների թիմում[7], նաև մարզել է այն:

Մահացել է 2023 թվականի ապրիլի 20-ին Բարսելոնա<յում 82 տարեկանում[8]։

Թիմային

  «Բարսելոնա ՖԱ»
  Իսպանիայի հավաքական

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 Muere Josep Maria Fusté (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 Fallece Josep Maria Fusté, leyenda del FC Barcelona de los años 60 (իսպ.)Europa Press, 2023.
  6. Каталанское имя Josep произносится как Жозеп или Жузеп как по-каталански, так и по-испански.
  7. Miriam Nadal (2008-10-22). «Los veteranos se imponen en Linyola» (իսպաներեն). fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2010-11-24-ին. Վերցված է 2013-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Death of Josep Maria Fusté, FC Barcelona legend of the sixties». www.fcbarcelona.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-01-ին. Վերցված է 2023-04-20-ին.

Արտաքին հղումներ