Հիլդա Կրոզոլի
Հիլդա Կրոզոլի (օգոստոսի 16, 1900, Զալցբուրգ, Ավստրիա - օգոստոսի 10, 1972), կին ճարտարապետ և ինժեներ, որն առաջիններից մեկն էր Ավստրիայում[1][2]։
Հիլդա Կրոզոլի գերմ.՝ Hilda Crozzoli | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1900 |
Ծննդավայր | Զալցբուրգ, Ավստրիա |
Մահացել է | օգոստոսի 10, 1972 (71 տարեկան) |
Գերեզման | Maxglan |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղինժեներ և ճարտարապետ |
![]() |
Կենսագրություն
Հիլդա Յոհանա Կրոզոլին ծնվել է 1900 թվականի օգոստոսի 16-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[3]։ Նրա հայրը Ամբրոջիո (Ամբրոս) Կրոզոլին էր (1870-1925), իսկ մայրը՝ Լյուսիա Անտոնիա Սանտարոսան (1871-1957), ամուսնացել էին 1882 թվականին[3]։ Կրոզոլին սերում էր հյուսիսիտալական ֆրիուլյան վարպետ շինարարների և ճարտարապետների ընտանիքից, որոնք առանցքային դեր են խաղացել Ավստրիայի Զալցբուրգի զարգացման գործում մի քանի սերունդների ընթացքում[4][5]։ Ամբրոս Կրոզոլին իր և իր ընտանիքի համար քաղաքացիության երդում է տվել 1907 թվականի փետրվարի 12-ին։ Նրանք ստացել են Հեյմատրեխտի իրավունքը(Heimatrecht-Ավստրիայի տարածքում բնակության և կարիքավորների նպաստ ստանալու իրավունք) Զալցբուրգի Մաքսգլան շրջանում 1915 թվականի հունվարի 5-ին: Նրա մայրը խոսում էր միայն իտալերեն և այդպես էլ չսովորեց գերմաներեն։
Հիլդան յոթ երեխաներից չորրորդն էր, նրա երկու ավագ եղբայրները մահացան մանկության տարիներին։ Տարրական և միջին դպրոց հաճախելուց հետո նա ավարտեց շինարարության քառամյա դասընթաց Զալցբուրգի Staatsgewerbeschule-ը (Պետական առևտրային դպրոց) և հաջողությամբ հանձնեց ավարտական քննությունը 1921 թվականին՝ դառնալով Ավստրիայի առաջին ճարտարապետը: Նա առաջին կին շրջանավարտն էր Staatsgewerbeschule-ի շինարարության բաժնի պատմության մեջ[1]։ 1921 թվականի դասարանի ավարտական լուսանկարում երևում են երկու տասնյակ սև կոստյումներով տղամարդիկ, որոնք ուղիղ նայում են տեսախցիկին: Մեջտեղում նստած է մի կին, որը շրջվել է դեպի կողմ։ Հիլդա Կրոզոլիի կերպարը հետագայում պատճենվեց լուսանկարում[6]։
Գրականություն
- Burgi Schobersberger: „Die Baufirma Crozzoli und andere Bauunternehmer aus Friaul – ihre Bedeutung für Salzburg”. W Salzburg Archiv, Schriftenreihe des Vereins Freunde der Salzburger Geschichte, Band 34, 2010. S. 455-502.
- Schobersberger, Walburg: „Hilda Crozzoli-Bandian”, w: Kramml, Peter F., Lauterbacher, P. Franz, Müller, Guido: Maxglan Hundert Jahre Pfarre 1907-2007 Salzburgs zweitgrößter Stadtfriedhof . Pfarramt Maxglan (Hg.), Salzburg 2007.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «WOMEN ARE MAKING HISTORY». Advertiser (Adelaide, SA : 1931 - 1954). 1938-08-24. էջ 8. Վերցված է 2020-06-23-ին.
- ↑ «WOMEN ARE MAKING HISTORY». Advertiser (Adelaide, SA : 1931 - 1954). 1938-08-24. էջ 8. Վերցված է 2020-06-24-ին.
- ↑ 3,0 3,1 «Taufbuch - TFB16 | Salzburg-Mülln | Salzburg: Rk. Erzdiözese Salzburg | Österreich | Matricula Online». data.matricula-online.eu. Վերցված է 2020-06-23-ին.
- ↑ UNIVERSITÄT SALZBURG. «BRIDGE OF KNOWLEDGE COMING|GOING|STAYING» (PDF).
- ↑ «Salzburg City of Migration» (PDF).
- ↑ «Salzburger Nachrichten». 2013.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Կրոզոլի» հոդվածին։ |