Երաժշտություն ջրի վրա (անգլ.՝ Water Music, HWV 348, 349, 350)б երեք նվագախմբային սյուիտների (շարանվագ) հեղինակը Գեորգ Ֆրիդրիխ Հենդելն է, բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

Ստեղծում և պրեմիերա

«Երաժշտություն ջրի վրա» ստեղծագործության ստեղծման ստույգ ժամանակ չի նախանշվում, սակայն նշվում է, որ այն հանրությանն է ներկայացվել 1715-1717 թվականերին։ Վարկածներից մեկի համաձայն՝ ստեղծագործությունը գրվել է 1715 թվականին և պետք է նպաստեր կոմպոզիտորի և անգլիական թագավոր Գևորգ I-ի լավ հարաբերություններին․ Հենդելը ծառայում էր անգլիական թագավորությանը։ Սակայն մեծ երաժիշտն այնքան էլ բարեխիղճ չէր կատարում իր ծառայությունը, նա իրեն թույլ էր տալիս անհարկի ուշացումներ, բացակայություններ, ինչը հանգեցրեց թագավորի դժգոհությանը: Հուլիսի 7-ին թագավորական շքախումբը նավակով զբոսնում էր Թեմզայի երկայնքով։ Թագավորական նավակի կողքից լողում էր մեկ այլ նավակ, որի վրա շուրջ հիսուն երաժիշտներ նվագում էին տարբեր գործիքների վրա՝ շեփոր, շվի, հոբոյ, ֆագոտ, ֆլեյտա, ջութակ, ալտ և կոնտրաբաս։ Հնչում էր «Ջրային երաժշտություն» ստեղծագործությունը։ Թագավորն այնքան էր հիացած երաժշտությամբ, որ հրամայեց կրկնել համերգը՝ երկու անգամ ճաշից առաջ և մեկ անգամ ճաշից հետո։ Թագավորական զվարճությանը մասնակցում էին նաև Թեմզայի ափին և ջրի վրա, նավակներում գտնվող այլ մարդիկ[1]։ «Ջրային երաժշտության» շատ հատվածներ հայտնի են դարձել ժողովրդական մշակույթի մեջ: Այս երաժշտության ձայնագրությունները շատ են։ «Թագավորական հրավառություն» երաժշտությունը (1749), որը ստեղծվել է 32 տարի անց մեկ այլ բացօթյա ներկայացման համար (այս անգամ Մեծ Բրիտանիայի Ջորջ II-ի պատվին՝ Լոնդոնի Գրին այգում կազմակերպված հրավառության համար, 1749 թվականի ապրիլի 27-ին), հաճախ զուգորդվել է «Ջրային երաժշտության» հետ[2] ։

Երաժշտություն

«Ջրային երաժշտությունը» բաղկացած է երեք սյուիտներից:Սյուիտների ներսում կատարման ճշգրիտ հերթականությունը նախանշված չէ[3]․ երբեմն խառնվում են տարբեր սյուիտների մասեր (օրինակ՝ Սավալի «Le Concert des Nations» նվագախմբի կատարման ժամանակ): Հավանական է, որ երբ թագավորի նավակը մոտ էր նվագախմբի նավակին, հնչում էր երաժշտության դանդաղ, հաճախ հանգիստ մասերը, իսկ, երբ նավերը հեռանում էին միմյանցից, հնչում էին աշխույժ մասերը[4]։

 
 

Ծանոթագրություններ

  1. Handel's Water Music – Recreating a Royal Spectacular (documentary). 2005.
  2. «Electrical Water Pageant Review», Orlando: Disney World, Fodors
  3. The Daily Courant, 17 Jul 1717, էջեր 76–77, cited by Burrows, Donald (2012), Handel (2 ed.), Oxford, էջ 101{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  4. Hogwood, Christopher (2005). Handel: Water Music and Music for the Royal Fireworks. Cambridge: Cambridge University Press. էջ 10. ISBN 978-0-521-83636-4.