Լեոնիդ Կանտեր
Լեոնիդ Վիլենովիչ Կանտեր (ուկրաիներեն՝ Леонід Віленовіч Кантер, հուլիսի 27, 1981, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 4, 2018, Օբիրկի, Բախմաչի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի վավերագրող կինոռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստալրագրող և գրող։ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ, այդ թվում՝ «Առասպել» վավերագրական ֆիլմի համահեղինակ:
Լեոնիդ Կանտեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 27, 1981 |
Ծննդավայր՝ | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 4, 2018 (36 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Օբիրկի, Բախմաչի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինա |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ուկրաինա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստալրագրող, գրող և վավերագիր |
IMDb։ | ID 8274204 |
Կենսագրություն
Լեոնիդ Կանտերը ծնվել է 1981 թվականի հուլիսի 27-ին, Կիևում, որտեղ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ 1998 թվականին ավարտել է Կիևի թիվ 145 բնագիտական լիցեյը։ 2002 թվականին ավարտել է Կիևի Ի. Կ.Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանը։ 1999 թվականից աշխատել է ուկրաինական հեռուստատեսությունում։
2003 թվականին նա հիմնել է իր առաջին կինոստուդիան՝ «ЛизардФилмс»-ը, որը թողարկել է ավելի քան 50 կարճամետրաժ և մի քանի լիամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 2004-2007 թվականներին դասավանդել է Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանում։ 2007 թվականին հիմնադրել է «Խուտոր Օբիրկի» արվեստագետների միությունը[1]։
2010-ականներին հանդես է եկել Օբիրոկի մարզում արգելոց ստեղծելու օգտին, սակայն ապարդյուն։
Ակտիվորեն աջակցել է Եվրամայդանին: 2014 թվականի մարտին այցելել է Ռուսաստանին բռնակցված Ղրիմ[2]։
2018 թվականի հունիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Օբիրկի գյուղում նրան մահացած են գտել գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, ինքնասպանության գրություն է թողել, որի բովանդակությունը չի բացահայտվել[3][4]:
Ամուսնալուծված էր, ուներ երեք երեխա։
Ֆիլմագրություն
- 2001 - «Մարդն առանց գլխարկի» - ռեժիսոր
- 2002 - «Տոնածառ» - ռեժիսոր
- 2003 - «Գաղափարներ» - ռեժիսոր
- 2003 - «Զայրույթ» - ռեժիսոր
- 2006 - «Աթոռով Հիմալայներում» (երեք մաս) - պրոդյուսեր, սցենարիստ
- 2014 - «Պատերազմ քո հաշվին» (Ի. Յասնիի հետ համատեղ) - ռեժիսոր
- 2015 - «Աստծո միության կամավորները» (Ի. Յասնիի հետ համատեղ) - ռեժիսոր
- 2018 - «Առասպել» (Ի. Յասնիի հետ համատեղ) - ռեժիսոր
Ծանոթագրություններ
- ↑ «Обирок». Արխիվացված է օրիգինալից 2017-07-18-ին. Վերցված է 2018-06-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Леонід Кантер: Ми маємо Північну Корею в Криму - YouTube». Արխիվացված է օրիգինալից 2021-04-04-ին. Վերցված է 2018-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Леонід Кантер застрелився - режисер фільму Міф». Արխիվացված է օրիգինալից 2018-06-18-ին. Վերցված է 2018-06-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Режиссёр Леонид Кантер совершил самоубийство - полиция». Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-06-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 45 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կանտեր» հոդվածին։ |