Գարեթ Օգաստես Հոբարթ (անգլ.՝ Garret Augustus Hobart, հունիսի 3, 1844(1844-06-03)[1][2], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1899(1899-11-21)[1][2][3], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ԱՄՆ 24-րդ փոխնախագահ (1897-1899)։ Մահացել է պաշտոնեական պարտականությունները կատարելու ժամանակ։

Գարեթ Հոբարթ
անգլ.՝ Garret Hobart
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1844(1844-06-03)[1][2]
ԾննդավայրԼոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 1899(1899-11-21)[1][2][3] (55 տարեկան)
Մահվան վայրՊատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
ԳերեզմանCedar Lawn Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՌատգերսի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինJennie Tuttle Hobart?
Ծնողներհայր՝ Addison Willard Hobart?[5], մայր՝ Sophia Vanderveer?[5]
Զբաղեցրած պաշտոններMember of the New Jersey General Assembly?, Member of the State Senate of New Jersey? և ԱՄՆ փոխնախագահ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Garret Hobart Վիքիպահեստում

Կենսագրություն

Գարեթ Հոբարթը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Լոնգ Բրենչ քաղաքում[6]։ 1863 թվականին ավարտել է Ռատգերսի համալսարանը, որտեղ եղել «Դելտա Ֆի» միաբանության անդամ։ 1866 թվականին դարձել է փաստաբանների կոլեգիայի անդամ, մասնագիտական պրակտիկան անցկացրել է Պատերսոնում՝ Նյու Ջերսիում։

1868 թվականին գրասենյակային աշխատող Հոբարթը դատավոր է նշանակվել Պատերսոնում։ 1871 թվականին՝ աներոջ քաղաքապետ դառնալուց հետո, նշանակվել է քաղաքային փաստաբանի պաշտոնում[7]։ 1872-1876 թվականներին եղել է Նյու Ջերսիի Գլխավոր ասամբլեայի խոսնակը։ 1876-1882 թվականներին Հոբարրթը եղել է Նյու Ջերսի նահանգի Սենատի անդամ՝ որպես Փասայկ շրջանի ներկայացուցիչ, իսկ 1881 թվականին՝ Սենատի նախագահ[8]։ Միաժամանակ,1880-1881 թվականներին զբաղեցրել է Հանրապետական կուսակցության Նյու Ջերսիի նախագահի պաշտոնը, իսկ 1884-1896 թվականներին եղել է կուսակցության Ազգային կոմիտեի անդամ[9][10]։ 1884 թվականին պարտություն է կրել ԱՄՆ Սենատի ընտրություններում[11]։

1892 և 1895 թվականներին Հոբարթին առաջարկվել է առաջադրվել Նյու Ջերսիի նահանգապետի պաշտոնում, սակայն նա հրաժարվել է[11]։

Հոբարթը հաջողակ գործարար և արդյունաբերող էր[12]։ Պատերսոնի բեյսբոլի մարզադաշտի կառուցման համար նա նվիրաբերել էր 4000 դոլար[13]։

1896 թվականին Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է որպես փոխնախագահի թեկնածու։ 1896 թվականի ընտրություններում Հոբարթն ընտրվել է փոխնախագահի պաշտոնում[14]։

Անձնական կյանք

1869 թվականի հուլիսի 21-ին Գարեթ Հոբարթն ամուսնացել է Էսթեր Ջեյն Թաթլի հետ[12]։ Ունեցել են երկու երեխա՝ Գարեթ Հոբարթ կրտսերը և Ֆեննի Հոբարթը։ Փոխնախագահի պաշտոնն զբաղեցնելու տարիներին առաջին տիկնոջ պարտականությունները հաճախ կատարում էր Հոբարթի կինը, քանի որ նախագահ Մաք-Քինլիի կինը՝ Իդա Մաք-Քինլին, տառապում էր էպիլեպսիայից[14]։

Մահ

Գարեթ Հոբարթը մահացել է սրտային անբավարարությունից 1899 թվականի նոյեմբերի 21-ին՝ Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում[14]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://archive.org/details/biographicalcycl00bige/page/47/mode/1up
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Solomon Lincoln History of the Town of Hingham, Plymouth County, Massachusetts. — C. Gill, Jr., 1827. — 194 с.
  7. Mark O. Hatfield (1997). «Vice Presidents of the United States. Garret A. Hobart (1897-1899)» (pdf). www.senate.gov (անգլերեն). Washington. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013-12-20-ին. Վերցված է 2017-08-09-ին.
  8. Lawrence Kestenbaum. «The Political Graveyard: New Jersey: State Senate, 1880s». politicalgraveyard.com. Արխիվացված օրիգինալից 2018-06-04-ին. Վերցված է 2017-08-09-ին.
  9. «New-Jersey Organizing; A Committee Of Seven To Map Out The Campaign» Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:. The New York Times, August 25, 1880. Accessed March 31, 2008
  10. «John Kean Elected Chairman» Արխիվացված է Ապրիլ 10, 2016 Wayback Machine-ի միջոցով:. The New York Times, September 12, 1891. Accessed March 31, 2008
  11. 11,0 11,1 «Garret Hobart, Vice Pres. of US: Owings Stone Family Genealogy 20,000+ ancestors and their relatives». www.owingsstone.com. Արխիվացված օրիգինալից 2013-12-20-ին. Վերցված է 2017-08-09-ին.
  12. 12,0 12,1 «Garret A. Hobart». www.nndb.com. Արխիվացված օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2017-08-09-ին.
  13. Honus Wagner, a biography, Devaleria and Devaleria, ISBN 0-8050-3750-0
  14. 14,0 14,1 14,2 «Answers - The Most Trusted Place for Answering Life's Questions» (անգլերեն). Answers.com. Արխիվացված օրիգինալից 2017-08-09-ին. Վերցված է 2017-08-09-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Հոբարթ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Հոբարթ» հոդվածին։