Դենիել Թոմփքինս
Դենիել Թոմփքինս (անգլ.՝ Daniel Tompkins, հունիսի 21, 1774[1][2][3], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 11, 1825[1][2][3], Castleton, Staten Island, Richmond County, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, կոնգրեսմեն, Նյու Յորք նահանգի 4-րդ նահանգապետ (1807—1817 թվականներ)[4] և ԱՄՆ 6-րդ փոխնախագահ (1817—1825 թվականներ)։
Կենսագրություն
Թոմփքինսը ծնվել է Սքարսդեյլում (գտնվում է Նյու Յորք նահանգում), Ֆոքս Մեդոուի ընտանիքում[5]։ 1795 թվականին ավարտել է Նյու Յորքի «Կոլումբիայի համալսարանը»[6]։ 1797 թվականին դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ իրավաբանություն է սովորել։ 1801 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի պատվիրակ, իսկ 1804 թվականին Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ[7]։
Կարիերա
Նահանգապետի պաշտոնում
1807 թվականի ապրիլի 30-ին նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 35074 ձայնով առաջ է անցել Մորգան Լյուիսից և զբաղեցրել նահանգապետի պաշտոնը։ Որպես Նյու Յորք նահանգի նահանգապետ պաշտոնավարել է մինչև 1817 թվականը։ 1810 թվականի կայացած նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 43094 ձայնով վերընտրվել է նահանգապետի պաշտոնում՝ առաջ անցնելով Յոնաս Փլեթից, վերջինս ստացել էր 36484 ձայն[8]։ 1813 և 1816 թվականներին կայացած ընտրությունների ժամանակ Թոմքինսը ստացած համապատասխանաբար 43324 և 45412 ձայների հաշվին կրկին առաջ է անցել իր մրցակիցներից և կրկին անգամ վերընտրվել նահանգապետի պաշտոնում։ Ջեյմս Մեդիսոնի նախագահության տարիներին ԱՄՆ պետքարտուղար դառնալու առաջարկը մերժել է։
1812 թվականի պատերազմի ժամանակ Թոմքինսը իրեն դրսևորել է իր լավագույն որակներով և ճանաչվել է ամենաարդյունավետ ռազմական նահանգապետներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել աշխարհազորի վերակազմավորման գործում ինչպես նաև նպաստել է զինվորական ծառայության վրա հիմնված պետական հիմնական զորախմբերի կազմավորմանը[9]։
1815 թվականին Թոմփքինսը Սթաթեն Այլենդի արևելյան ափի ողջ երկարությամբ բնակավայր է հիմնել, որին կոչեց Թոմքինսվիլլ[10]։
Փոխնախագահի պաշտոնում
1816 թվականին՝ Ջեյմս Մոնրոյի նախագահության տարիներին ընտրվել է փոխնախագահի պաշտոնում իսկ 1820 թվականին՝ վերընտրվել։ 1821 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի նախագահ։ 1812 թվականի պատերազմից հետո ո՛չ պետությանը, ո՛չ էլ ֆեդերալական կառավարությանը չի հաջողվել փոխհատուցել նրա ֆինանսական ծախսերը։ 1824 թվականի դրությամբ ֆեդերալական կառավարությունը Թոմփքինսին պարտք է մնացել 95,000 դոլար[10]։ Ֆինանսական խնդիրները բացասաբար են ազդել նրա առողջության վրա, ինչի հետևանքով Թոմքինսը ձեռք է բերել ալկոհոլային կախվածություն։ Որպես հետևանք Սենատում բազմիցս ներկա է գտնվել ոչ ստափ վիճակում[7]։
Մահ
1825 թվականի հունիսի 11-ին՝ իր հրաժարականից երեք ամիս անց Դենիել Թոմփքինսը մահացել է։ Թաղված է Սուրբ Մարկոս եկեղեցում[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,0 3,1 3,2 GeneaStar
- ↑ «Daniel D Tompkins Facts, information, pictures | Encyclopedia.com articles about Daniel D Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FOX MEADOW SALES. First Break Made Into Famous Westchester Estate», New York Times, Apr. 3, 1921, p.76
- ↑ «Daniel D Tompkins New York State President United States Vice». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 «Daniel D. Tompkins: Biography from Answers.com». Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «NationMaster — Encyclopedia: Daniel D. Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 13 (օգնություն) - ↑ People — Biography.com(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 «Daniel D. Tompkins (vice president of United States)» (անգլերեն).
Գրականություն
- Smith, Ray Burdick, Political and governmental history of the state of New York (1776-1822), Syracuse, N.Y., «Syracuse Press», 1922 — 562, էջեր 562 — 562 էջ։