Մեյ Ջեմիսոն

08:09, 10 Հուլիսի 2024 տարբերակ, Անգելոչիկ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մեյ Ջեմիսոն (հոկտեմբերի 17, 1956(1956-10-17)[1][2], Դեկատուր, Ալաբամա, ԱՄՆ[3]), բժիշկ և ՆԱՍԱ֊ի նախկին տիեզերագնաց[4]։ Նա դարձավ առաջին աֆրոամերիկացի կինը, ով թռավ տիեզերք՝ «Ինդևոր» տիեզերանավով 1992 թվականի սեպտեմբերին։

Կենսագրություն

Մեյ Ջեմիսոնը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 17-ին Ալաբամա նահանգի Դեկատուր քաղաքում։ Նրա հայրը բարեգործական կազմակերպությունում աշխատել է որպես տեխնիկական տեսուչ, իսկ մայրն իր կարիերայի մեծ մասը եղել է տարրական դպրոցի անգլերենի և մաթեմատիկայի ուսուցչուհի[5][6]։

Երբ Ջեմիսոնը երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Չիկագո, քանի որ այնտեղ ավելի լավ հնարավորություններ կային նրան կրթության տալու համար[7]։ Այնուհետև սկսվեց նրա հետաքրքրությունը գիտության և բժշկության հանդեպ[8]։

Մեյն ավարտել է ավագ դպրոցը 1973 թվականին և ընդունվել Սթենֆորդի համալսարան 16 տարեկանում[8]։ Ըստ նրա հիշողությունների, այնտեղ նա ստիպված էր որոշակի խտրականության հետ առնչվել մաշկի գույնի և սեռի նկատմամբ[9], բայց նա հաջողությամբ ավարտեց համալսարանը 1977 թվականին՝ ստանալով գիտության բակալավրի աստիճան Քիմիական մեքենաշինության ոլորտում և արվեստի բակալավրի աստիճան աֆրոամերիկյան հետազոտություններում[4]։

Նա շարունակեց իր կրթությունը և 1981 թվականին Քորնելի բժշկական քոլեջում ստացավ իր բժշկական դոկտորի կոչումը։ Մեկ տարի աշխատել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնում ,այնուհետև դարձել է ընդհանուր բժիշկ[4]։ Քոլեջի ընթացքում նա մեկնել է Կուբա, Քենիա և Թաիլանդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելով այնտեղ ապրող մարդկան[10]։ Բժշկական պրակտիկայի ավարտից հետո Ջեմիսոնը ընդգրկվեց խաղաղության կորպուսի կազմի մեջ և այնտեղ ծառայեց որպես բժիշկ 1983-1985 թվականներին՝ պատասխանատու լինելով Լիբերիայում և Սիերա Լեոնեում աշխատող կորպուսի կամավորների առողջության համար[11]։

Տիեզերական թռիչք

 
Նենսի Դեյվիսը և Մեյ Ջեմիսոնը «Ինդևոր»-ի վրա

Ես քաջ գիտակցում եմ այն փաստը, որ ես առաջին աֆրոամերիկացի կինը չեմ, ով ունեցել է հմտություններ, տաղանդ, տիեզերագնաց դառնալու ցանկություն: Ես առաջինն էի, ով ընտրեց ՆԱՍԱ-ն:

Մեյ Ջեմիսոն[12]

Մեյ Ջեմիսոնը ընդգրկվեց տիեզերագնացների 12-րդ շարքում ՝ դառնալով NASA-ի կողմից ընտրված առաջին աֆրոամերիկացի կինը։Վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո նա 1988 թվականի օգոստոսին ստացել է թռիչքի մասնագետի որակավորում։ Նրան հանձնարարվել է ծրագրային ապահովման փորձարկում էլեկտրոնային սարքավորումների ինտեգրման լաբորատորիայում (SAIL)։ Նրան հանձնարարվել է ծրագրային ապահովման փորձարկում էլեկտրոնային սարքավորումների ինտեգրման լաբորատորիայում (SAIL): Նրա առաջին և միակ թռիչքը Ինդևորով տիեզերագնացով տեղի ունեցավ 1992 թվականի սեպտեմբերի 12-ից 20-ը: Նրա ընդհանուր տևողությունը կազմեց 7օր, 22 ժամ, 31 րոպե և 11 վայրկյան[4][11]։

Մեյը լքեց տիեզերագնացների ջոկատը և ՆԱՍԱ-ն 1993 թվականի մարտին[4]։

ՆԱՍԱ֊ից հետո

1993 թվականին ՆԱՍԱ-ից հեռանալուց հետո նա սկսեց զբաղվել բժշկական գիտելիքների և առողջության պաշտպանությամբ Արևմտյան Աֆրիկայում[4]։ Նույն թվականին նա հրավեր ստացավ նկարահանվելու «Աստղային ճանապարհ» սերիալի դրվագներից մեկում։ Դրանով Մեյը դարձել է առաջին իսկական տիեզերագնացը, ով նկարահանվել է այդ ֆանտաստիկ սերիալում[13]։

Հետագայում Մեյը ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ  կրթական նախագծերում, ինչպիսիք են Չիկագոյում անցկացվող «Միջազգային գիտական ճամբարը»՝ երիտասարդներին գիտական հետազոտություններում ներգրավելու համար կամ հեռահաղորդակցական արբանյակ «Ալֆա» նախագիծը, որը նախատեսված է Աֆրիկայում հեռաբժշկության համակարգ ստեղծելու համար: 1999 թվականին նա հիմնադրել է BioSentient կորպորացիան, որը զբաղվում էր շարժական սարքի մշակմամբ, որը կարող է շարունակաբար վերահսկել վեգետատիվ նյարդային համակարգի վիճակը։ BioSentient-ն իր աշխատանքում առևտրայնացրել է ՆԱՍԱ-ի որոշ արտոնագրեր[4]։ Ներկայումս Ջեմիսոնը շարունակում է վճռականորեն աջակցել գիտությանը և կրթությանը[14]: Ինքն խաղացել է իրեն National Geographic-ի «Անհայտ Երկիր մոլորակ» 2018 թվականի բազմասերիանոց վավերագրական ֆիլմում։

2021 թվականին տիեզերագնացուհու պատվին անվանվել է (97512) Ջեմիսոն աստերոիդը[15]։

Ֆիլմագրություն

  • Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ (1993) ֊ Լետենանտ Պալմեր, «Երկրորդ հնարավորություն»[16] էպիզոդ,
  • Սյուզան Բ․ Էնթոնի հանգչում է այստեղ (1995) - ինքն իր դերում[17]
  • Star Trek: 30 Years and Beyond (1996) – в роли себя[18]
  • The New Explorers (1998) – серия "Endeavor"[19]
  • How William Shatner Changed the World (2005) – в роли себя[20]
  • African American Lives (2006) – в роли себя[21]
  • No Gravity (2011) – в роли себя[22]
  • Ток-шоу The Real (2016) — в роли себя[23]

Մատենագրություն

  • Мэй Джемисон Find where the wind goes: moments from my life. — New York: Scholastic, 2001. — ISBN 9780439131964
  • Мэй Джемисон S.E.E.ing the Future: Science, Engineering and Education. — Hanover, NH: Dartmouth College, 2001. — 56 с. [1]

Գրաակնություն

  • Blue, Rose J. Mae Jeminson: Out of this World, Millbrook Press, 2003 — ISBN 0-7613-2570-0
  • Burby, Liza N. Mae Jemison: The First African American Woman Astronaut, The Rosen Publishing Group, 1997 — ISBN 0-8239-5027-1
  • Canizares, Susan. Voyage of Mae Jemison, Sagebrush Education Resources, 1999 — ISBN 0-613-22577-5
  • Ceaser, Ebraska D. Mae C. Jemison: 1st Black Female Astronaut, New Day Press, 1992.
  • Polette, Nancy. Mae Jemison, Scholastic Library Pub., 2003 — ISBN 0-516-27783-9
  • Raum, Elizabeth. Mae Jemison, Heinemann Library, 2005 — ISBN 1-4034-6942-3
  • Sakurai, Gail. Mae Jemison: Space Scientist, Scholastic Library Publishing, 1996 — ISBN 0-516-44194-9
  • Yannuzzi, Della A. Mae Jemison: A Space Biography, Enslow Publishers, 1998 — ISBN 0-89490-813-8

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Black Women Scientists in the United StatesIU Press, 1999. — P. 137—140. — ISBN 978-0-253-33603-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Мэй Кэрол Джемисон». Энциклопедия космонавтики. Արխիվացված օրիգինալից 2014-03-14-ին. Վերցված է 2010-08-17-ին.
  5. «New York Times. « Woman in the News; A Determined Breaker of Boundaries — Mae Carol Jemison» by Warren E. Leary. 13 сентября 1992 года». Արխիվացված օրիգինալից 2009-02-04-ին. Վերցված է 2017-10-27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 72 (օգնություն)
  6. Chicago Sun Times. «Dorothy Mae Green Jemison, Educator» 3 ноября 1993 года.
  7. «Neward Advocate! «Astronaut talks to DU freshmen» by Charles A. Peterson. 2 сентября 2004 года». Արխիվացված օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2010-08-17-ին.
  8. 8,0 8,1 «Stanford Today. «Shooting Star: Former Astronaut Mae Jemison Brings her Message Down to Earth» by Jesse Katz. Июль/Август 1996 года» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011-06-28-ին. Վերցված է 2010-08-17-ին.
  9. «New York Times. « Outnumbered: Standing Out at Work» by Amy Finnerty. 16 июля 2000 года». Արխիվացված օրիգինալից 2009-02-04-ին. Վերցված է 2017-10-27-ին.
  10. Nick Greene (1956-10-17). [space.about.com/cs/formerastronauts/a/jemisonbio.htm «Space/Astronomy 'Not Limited By The Imagination of Others'»]. About.com. Արխիվացված օրիգինալից 2011-09-28-ին. Վերցված է 2011-09-14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. 11,0 11,1 «New York Times. «Executive Life: The Boss; 'What was Space Like?» by Mae C. Jemison written with Patricia R. Olsen. 2 февраля 2003 года». Արխիվացված օրիգինալից 2009-02-04-ին. Վերցված է 2017-10-27-ին.
  12. «Mae C. Jemison Biography». Արխիվացված օրիգինալից 2010-12-13-ին. Վերցված է 2019-01-19-ին.
  13. «VRRM. «Transcript and images from HypaSpace featuring Dr. Mae C. Jemison» 5 января 2005». Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին. Վերցված է 2010-08-17-ին.
  14. «Global Security. «African-Americans in Space.» 24 февраля 2003 года». Արխիվացված օրիգինալից 2011-06-28-ին. Վերցված է 2010-08-17-ին.
  15. «Minor Planet Circulars, 27 jan. 2021, 128944» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-02-23-ին. Վերցված է 2021-03-14-ին.
  16. «Mae Jemison had cameo in Star Trek: The Next Generation». peacecorpsonline.org. Peace Corps Online. 2005-01-05. Արխիվացված օրիգինալից 2018-09-07-ին. Վերցված է 2017-09-12-ին.
  17. «Susan B. Anthony Slept Here». Films Media Group. Արխիվացված օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին.
  18. «Star Trek Trip Lasts 30 Years». Marshfield News-Herald. Associated Press. 1996-10-07. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  19. Kogan, Rick (1993-03-09). «Real-life Wiseguys». Chicago Tribune (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  20. «We Owe It All to Captain Kirk». Sunday Mercury. 2006-05-21. Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին – via HighBeam Research.
  21. «Mae Jemison». African American Lives. PBS. Արխիվացված օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին – via PBS.org.
  22. «No Gravity». 10:15 Productions. Արխիվացված օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին.
  23. «Talk Shows». Courier-Post. 2016-07-20. էջեր D6. Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017-09-11-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ