Անգուլաս (իսպ.՝ angulas, բասկ.՝ angula), գետային ուղղաձիգ ձկների մանրուկներ (տես նկարում), ինչպես նաև դրանցից պատրաստված դելիկատես, որը հանրաճանաչ է Իսպանիայում, հատկապես Բիսկայա և Գիպուսկոա նահանգներում: Մանրուկներից պատրաստված խորոված՝ ավանդական բաղադրատոմսով (իսպ.՝ angulas a la bilbaína), ընդունված է ուտել որոշակի տոների ժամանակ: Մանրուկների բարձր գինը (մինչև 1000 եվրո կիլոգրամի համար) թույլ է տալիս ուտեստը սպառողներին ցուցադրել իրենց գույքային և սոցիալական կարգավիճակը:

Անգուլաս-2009

Ձկնորսություն

Ուղղաձիգ ձկները ձկնկիթ են թափում Սարգասյան ծովում՝ եվրոպական ափերից մոտ 5000 կմ հեռավորության վրա: Մանրուկները Գոլֆստրիմի հոսանքով տեղափոխվում են դեպի Իսպանիայի ափեր. այս ճանապարհը տևում է մինչև երկու տարի: Որսի սեզոնը սկսվում է նոյեմբերին՝ որսի համար լավագույն ժամանակը ցուրտ գիշերն է՝ անձրևոտ եղանակին, ուժեղ մակընթացության հոսանքի և անհանգիստ ծովի ժամանակ[1]։ Մանրուկներին որսում են մանր ցանցից պատրաստված սաչոկներով՝ նրանց ուշադրությունը գրավելով լապտերների լույսով: Որսված ձկներին սպանում են ծխախոտով, այնուհետև եռացող ջրով են թրծում, որից հետո դրանք դառնում են աղոտ կաթնագույն[2]։

Տնտեսություն

 
Բիլբաո - Պեսկադերիաս Վասկաս. Անգուլասը 1200 եվրո կգ

Ուղղաձիգ ձկնիկների մանրուկները Բիլբաոյի ձկան շուկայում (2018), գինը՝ 1200 եվրո կիլոգրամի համար։Անցյալում ուղղաձիգ ձկնիկների մանրուկները չէին համարվում թանկարժեք մթերք և հյուսիսային Իսպանիայում բանվորների ավանդական սնունդն էին, քանի որ սեզոնին որսը մեծ էր: Որսի նվազման հետ մեկտեղ անգուլասը դարձավ իսպանական ամենաթանկ դելիկատեսներից մեկը հում մանրուկների մեկ կիլոգրամն արժե 1000 եվրո (նկարում): 1991 թվականին Angulas Aguinaga ընկերությունը սկսեց արհեստական «մանրուկների» արտադրություն ձկան վերամշակման թափոններից: Արտադրանքը ստացավ գուլաս (իսպ.՝ gulas) անվանումը: Արտաքին տեսքով նմանակումը ոչնչով չի տարբերվում բնօրինակից (տե՛ս ստորև նկարը), սակայն համով ավելի շատ ձկան է նման: Ժամանակի ընթացքում գուլասը մեծ հանրաճանաչություն ձեռք բերեց և վաճառվում է Իսպանիայի ամենուրեք[1]։

Նախապատրաստում

 
Գուլաս ժոով և գվինդիլայով 02

Արհեստական ուղղաձիգ ձկան մանրուկներ (իսպ.՝ gulas)՝ պատրաստված սխտորով և չիլի պղպեղով։

Ավանդական բաղադրատոմսով (իսպ.՝ a la bilbaína) անգուլասը պատրաստում են կավե տապակի մեջ՝ ավելացնելով նախապես ձիթապտղի յուղի մեջ տապակած սխտոր և չիլի պղպեղ (տես նկարում)[3]։

Սոցիալական դերը

Բասկերի երկրում ընդունված է ուղղաձիգ ձկան մանրուկներ ուտել Սուրբ Ծննդյան, Նոր տարվա և Սուրբ Սեբաստիանի օրը: Դիտորդները նշում են, որ ուղղաձիգ ձկան մանրուկների ո՛չ համային հատկանիշները, ո՛չ էլ սննդային արժեքը չեն առանձնացնում դրանք ծովամթերքի այլ տեսակներից: Բարձր գինը բացատրվում է հոգեբանական պատճառներով՝ սոցիալական կարգավիճակը ցուցադրելու և տեղական մշակութային ավանդույթին պատկանելությունը հաստատելու ձգտումով[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 ««Why baby eels are one of Spains most expensive foods»». Արխիվացված է օրիգինալից 2018-03-18-ին. Վերցված է 2018-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Мальки угря — ангулас». Արխիվացված է օրիգինալից 2018-05-22-ին. Վերցված է 2018-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  3. «Цена на самый дорогой рыбный деликатес в Испании начинает снижаться». Արխիվացված է օրիգինալից 2018-03-21-ին. Վերցված է 2018-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)