Անգուլաս (իսպ.՝ angulas, բասկ.՝ angula), գետային ուղղաձիգ ձկների մանրաձկներ (տես նկարում), ինչպես նաև դրանցից պատրաստված դելիկատես, որը հանրաճանաչ է Իսպանիայում, հատկապես Բիսկայա և Գիպուսկոա նահանգներում։ Մանրաձկներից պատրաստված խորովածը՝ ավանդական բաղադրատոմսով (իսպ.՝ angulas a la bilbaína), ընդունված է ուտել որոշակի տոների ժամանակ։ Մանրաձկների բարձր գինը (մինչև 1000 եվրո կիլոգրամի համար) թույլ է տալիս ուտեստը սպառողներին ցուցադրել իրենց գույքային և սոցիալական կարգավիճակը։

Անգուլաս-2009

Ձկնորսություն

խմբագրել

Օձաձկները ձկնկիթ են դնում Սարգասյան ծովում՝ եվրոպական ափերից մոտ 5000 կմ հեռավորության վրա։ Մանրաձկները Գոլֆստրիմի հոսանքով տեղափոխվում են դեպի Իսպանիայի ափեր. այս ճանապարհը տևում է մինչև երկու տարի։ Որսի սեզոնը սկսվում է նոյեմբերին՝ որսի համար լավագույն ժամանակը ցուրտ գիշերն է՝ անձրևոտ եղանակին, ուժեղ մակընթացության հոսանքի և անհանգիստ ծովի ժամանակ[1]։ Մանրաձկներին որսում են մանր ցանցից պատրաստված կոթավոր ուռկանի միջոցով՝ նրանց ուշադրությունը գրավելով լապտերների լույսով։ Որսված ձկներին սպանում են ծխախոտով, այնուհետև եռացող ջրով են թրծում, որից հետո դրանք դառնում են աղոտ կաթնագույն[2]։

Տնտեսություն

խմբագրել
 
Անգուլասի մանրաձկները Բիլբաոյի ձկան շուկայում (2018) արժենում են 1200 եվրո կիլոգրամի համար։

Անցյալում ուղղաձիգ ձկնիկների մանրաձկները չէին համարվում թանկարժեք մթերք և հյուսիսային Իսպանիայում բանվորների ավանդական սնունդն էին, քանի որ սեզոնին որսը մեծ էր։ Որսի նվազման հետ մեկտեղ անգուլասը դարձել է իսպանական ամենաթանկ դելիկատեսներից մեկը․ հում մանրաձկների մեկ կիլոգրամն արժե 1000 եվրո։ 1991 թվականին Angulas Aguinaga ընկերությունը սկսել է արհեստական մանրաձկների արտադրություն ձկան վերամշակման թափոններից։ Արտադրանքը ստացավ գուլաս (իսպ.՝ gulas) անվանումը։ Արտաքին տեսքով նմանակումը ոչնչով չի տարբերվում բնօրինակից (տե՛ս ստորև նկարը), սակայն համով ավելի շատ ձկան է նման։ Ժամանակի ընթացքում գուլասը մեծ հանրաճանաչություն ձեռք է բերել և Իսպանիայում վաճառվում է ամենուրեք[1]։

Նախապատրաստում

խմբագրել
 
Արհեստական անգուլասի մանրաձկները (իսպ.՝ gulas)՝ պատրաստված սխտորով և չիլի պղպեղով։

Ավանդական բաղադրատոմսով (իսպ.՝ a la bilbaína) անգուլասը պատրաստում են կավե տապակի մեջ՝ ավելացնելով նախապես ձիթապտղի յուղի մեջ տապակած սխտոր և չիլի պղպեղ (տես նկարում)[3]։

Սոցիալական դերը

խմբագրել

Բասկերի երկրում ընդունված է օձաձկան մակնաձկները ուտել Սուրբ Ծննդյան, Նոր տարվա և Սուրբ Սեբաստիանի օրը։ Դիտորդները նշում են, որ օձաձկան մակնաձկների ո՛չ համային հատկանիշները, ո՛չ էլ սննդային արժեքը չեն առանձնացնում դրանք ծովամթերքի այլ տեսակներից։ Բարձր գինը բացատրվում է հոգեբանական պատճառներով՝ սոցիալական կարգավիճակը ցուցադրելու և տեղական մշակութային ավանդույթին պատկանելությունը հաստատելու ձգտումով[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 ««Why baby eels are one of Spains most expensive foods»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  2. «Мальки угря — ангулас». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  3. «Цена на самый дорогой рыбный деликатес в Испании начинает снижаться». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.