Հոսեյն Խոսրոուջերդի

07:36, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Մոնիկա Փաշիկյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հոսեյն Խոսրոուջերդի, ժամանակակից իրանցի նկարիչ։

Հոսեյն Խոսրոուջերդի
Դիմանկար
Ծնվել է1957
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

Ծնվել է 1957 թվականին, սովորել և ավարտել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։

Խոսրոուջերդին մասնագիտությամբ գծագրող, գրաֆիկ, նկարիչ, և քանդակագործ է։ Նա ԽՍՀՄ-ում մասնակցել է «Հանուն համաշխարհային խաղաղության» ցուցահանդեսին և արժանացել պատվավոր դիպլոմի[1]։

Ցուցահանդեսներ

12 անհատական և 57 համատեղ իրանական և արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ Հոսեյնը այցելուներին ցուցադրել է իր աշխատանքները, որոնցից մի քանիսը նշված են ստորև․

Անհատական և համատեղ ցուցահանդես Բոստոնում (1987 թվական)

Հեղափոխական նկարիչների ցուցահանդես Իսլամաբադում՝ Պակիստան (1987 թվական)

Ժամանակակից հնդիկ նկարիչների ցուցահանդես Նյու Դելիում (1994,1997 թվականներ)

Իրանի ազատ նկարիչների ցուցահանդես Փարիզում (1997 թվական)

Հեղափոխական նկարիչների ցուցահանդես Փարիզում՝ Իրինայի Տուն (1998 թվական)

Իրանի նկարիչների ցուցահանդես Կիևում՝ Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան (1998 թվական)

Նկարչական արվեստի 50-րդ միջազգային բիենալե Վենեցիայում (2003 թվական)

Ցուցահանդես Միմարի թանգարանում՝ Խորվաթիա (2000 թվական)

Ցուցահանդես Լոս Անջելեսում (2002 թվական)

Ցուցահանդես Նյու Յորքում (2003 թվական)[2]

2011 թվականին «Սուրեյե մեհրր» հրատակարությունը հրատարակել է «Հոսեյն Խոսրոուջերդիի նկարչության ստեղծագործությունների հավաքածու» գիրքը, որը պարունակում է նկարչի որոշ աշխատանքներ[3]։

Ծանոթագրություններ

  1. «زندگینامه: حسین خسروجردی (۱۳۳۶-) - همشهری آنلاین». Արխիվացված օրիգինալից 2019-09-28-ին. Վերցված է 2019-09-28-ին.
  2. «حسین خسروجردی - پاتوق کتاب فردا». Արխիվացված օրիգինալից 2019-09-28-ին. Վերցված է 2019-09-28-ին.
  3. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019-09-28-ին. Վերցված է 2019-09-28-ին.