Մասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան (պարս.՝ مسعود پزشکیان; սեպտեմբերի 29, 1954, Մահաբադ, Պահլավական Իրան[1]), իրանցի կարդիովիրաբույժ և բարեփոխիչ քաղաքական գործիչ, որը ներկայումս Իրանի խորհրդարանում ներկայացնում է Թավրիզ, Օսկա և Ազարշահր ընտրատարածքները: Նախկինում զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին, իսկ 2001-2005 թվականներին եղել է Առողջապահության և բժշկական կրթության նախարար Մոհամադ Խաթամիի կառավարությունում[2]:
Մասուդ Փեզեշքիան | |
![]() | |
Կրթություն՝ | Iran University of Medical Sciences? և Tabriz University of Medical Sciences? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, cardiac surgeon, ակադեմիկոս, վիրաբույժ և Ընդհանուր պրակտիկայի բժիշկ |
Ազգություն | ազարի և Քրդերն Իրանում |
Դավանանք | տասներկուականներ և շիա իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Մահաբադ, Պահլավական Իրան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Fatemeh Majidi? |
Զավակներ | Zahra Pezeshkian?, Mehdi Pezeshkian? և Yousef Pezeshkian? |
Ինքնագիր | ![]() |
Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ Կրկին առաջադրվել է 2021 թվականի ընտրություններում, սակայն նրա թեկնածությունը մերժվել է։ 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին Փեզեշքիանն անցել է որակավորումը և մասնակցել՝ անցնելով երկրորդ փուլ Սաիդ Ջալիլիի հետ[3]։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին ազարու և քրդուհու ընտանիքում[4]: 1973 թվականին ստացել է դիպլոմ և տեղափոխվել Զաբոլ՝ զորակոչով ծառայելու։ Հենց այդ ժամանակ նա հետաքրքրվել է բժշկությամբ։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գավառ, որտեղ ընդունվել է բժշկական ինստիտուտ և ստացել ընդհանուր բժշկության աստիճան: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) Փեզեշքիանը հաճախ է եղել առաջնագծում, որտեղ պատասխանատու է եղել բժշկական թիմեր ուղարկելու համար և աշխատել է որպես բժիշկ։ Փեզեշքիանն ավարտել է ընդհանուր պրակտիկայի բժշկի դասընթացը 1985 թվականին և սկսել է ֆիզիոլոգիա դասավանդել բժշկական քոլեջում ։
Պատերազմից հետո ուսումը շարունակել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանում՝ ընդհանուր վիրաբուժության մասնագիտությամբ։ 1993 թվականին ստացել է կարդիովիրաբուժության մասնագիտություն Իրանի բժշկական գիտությունների համալսարանում: Ավելի ուշ նա դարձել է կարդիովիրաբուժության մասնագետ՝ 1994 թվականին դառնալով Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի նախագահ և պաշտոնավարել է հինգ տարի[5]:
Կրոնական գործունեություն
Փեզեշքիանը Ղուրանի ուսուցիչ և շիա մահմեդականների համար «Պերճախոսության ուղի» հիմնական տեքստի ընթերցող է[6]: Նա նաև «Իրան-Թուրքիա բարեկամության հասարակության» անդամ է[7]։
Քաղաքական գործունեություն
Փեզեշքիանի քաղաքական ուղին սկսվել է այն ժամանակ, երբ նա միացել է Մոհամադ Խաթամիի վարչակազմին՝ որպես առողջապահության փոխնախարար 1997 թվականին: Չորս տարի անց նա նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնավարելով 2001-2005 թվականներին: Այդ ժամանակից ի վեր նա հինգ անգամ ընտրվել է Իրանի խորհրդարանում, որտեղ նաև զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին[8]:
Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ 2021 թվականի նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը մերժվել է։ Ի վերջո, նրան թույլատրել են մասնակցել 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին, որտեղ նա միակ բարեփոխիչ թեկնածուն է եղել։
Անձնական կյանք
Փեզեշքիանի կինը գինեկոլոգ է եղել[9]։ 1993 թվականին Փեզեշքիանն ավտովթարի հետևանքով կորցրել է կնոջը և իր երեխաներից մեկին։ Նա մեծացրել է մնացած երկու որդիներին և դստերը միայնակ և այլևս երբեք չի ամուսնացել: Նրա դուստրը՝ Զահրա Փեզեշքիանը, քիմիայի մագիստրոսի կոչում ունի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում և աշխատել է Jam Petrochemical ընկերությունում մինչև Ռոհանիի կառավարության իշխանության գալը:
Փեզեշքիանը երկրպագում է «Տրակտոր» ֆուտբոլային ակումբին[10]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.theguardian.com/world/article/2024/jul/06/masoud-pezeshkian-the-former-heart-surgeon-who-became-president-of-iran
- ↑ در مورد مسعود پزشکیان در ویکیتابناک بیشتر بخوانید
- ↑ افراد رد صلاحیتشده فقط توانستند یک نامه بنویسند
- ↑ The Guardian view on Iran’s presidential election: more choice, but little real hope of change
- ↑ در مورد مسعود پزشکیان در ویکیتابناک بیشتر بخوانید
- ↑ Reformist candidate Masoud Pezeshkian shakes up Iran presidential election
- ↑ اسامي اعضاء گروه دوستي پارلماني مجلس نهم
- ↑ Persian Press Review
- ↑ مقامهای جمهوری اسلامی و همسرانشان؛ مردان نامدار و زنان 'بینام'
- ↑ پزشکیان: اکثر بازی های تراکتور را با نوهام محمدحسین به استادیوم می رویم /باهم بحث می کنیم، نقدم می کند اما هیچوقت دعوا نمی کنیم
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասուդ Փեզեշքիան» հոդվածին։ |