Բենյամին Շեշկո (սլովեն.՝ Benjamin Šeško, մայիսի 31, 2003(2003-05-31)[1], Radeče, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Բենյամին Շեշկո
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 2003(2003-05-31)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Radeče, Սլովենիա
Հասակ 1,95 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

Սկսել է ֆուտբոլ խաղալ սլովենական «Կրշկո» և «Դոմժալե» ակումբների երիտասարդական թիմերում։ 2019 թվականի հունիսի 3-ին մասնագիտական պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է վերջինիս «Լիֆերինգ» ֆարմ ակումբ[2]։ 2019 թվականի հուլիսի 26-ին «Ամշտետենի» դեմ խաղում նորամուտն է նշել «Լիֆերինգի» կազմում[3]։

2021 թվականի հունվարի 30-ին «Հարթբերգի» դեմ ավստրիական Բունդեսլիգայի խաղում նորամուտն է նշել «Զալցբուրգի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Փաթսոն Դակային[4][5]։

2022 թվականի օգոստոսի 9-ին հայտարարվել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Շեշկոն կդառնա գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի խաղացող[6]։

Կարիերա հավաքականում

Հանդես է եկել Սլովենիայի մինչև 15, մինչև 16, մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում[7]։

2021 թվականի հունիսի 1-ին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Սլովենիայի գլխավոր հավաքականում[8]։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Մալթայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Սլովենիայի հավաքականի կազմում[9]։

2024 թվականի հուլիսի 1-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հետ 1/8 խաղում 114-րդ րոպեին Շեշկոն չի իրացրել մեկ-մեկ հնարավորությունը, ինչը հանգեցրել է հետխաղյա 11-մետրանոցների շարքի և սլովենական թիմի դուրս մնալուն մրցաշարից։

Ձեռքբերումներ

Թիմային

«Ռեդ Բուլ Զալցբուրգ»

«ՌԲ Լայպցիգ»

Անձնական

  • Սլովենիայի տարվա ֆուտբոլիստ՝ 2022

Ելույթների վիճակագրություն

2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ[10][11]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[12] Գավաթ[13] Եվրագավաթներ[14] Այլ[15] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիֆերինգ 2019/20 15 1 15 1
2020/21 29 21 29 21
Ընդամենը 44 22 0 0 0 0 0 0 44 22
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2020/21 1 0 0 0 0 0 1 0
2021/22 24 5 5 5 8 1 37 11
2022/23 30 16 4 2 7 0 41 18
Ընդամենը 55 21 9 7 15 1 0 0 79 29
ՌԲ Լայպցիգ 2023/24 31 14 2 2 8 2 1 0 42 18
Ընդամենը 31 14 2 2 8 2 1 0 42 18
Ընդամենը կարիերայի ընթացքում 130 57 11 9 23 3 1 0 165 69


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Salzburgwiki (գերմ.)
  2. «FC Red Bull Salzburg - Slowenischer Youngster wechselt zu den Roten Bullen». Redbullsalzburg.at (գերմաներեն). 2019-06-03. Արխիվացված օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  3. «Dornbirn vs. Liefering». Soccerway (անգլերեն). 2019-09-14.
  4. «Hartberg vs. Salzburg». Soccerwa (անգլերեն). 2021-01-30. Արխիվացված օրիգինալից 2022-04-29-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  5. «17-letni slovenski napadalec debitiral v dresu RB Salzburga». 24ur.com (սլովեներեն). 2021-01-31. Արխիվացված օրիգինալից 2021-11-06-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  6. «Benjamin Šeško to join RB Leipzig in 2023!». RB Leipzig (անգլերեն). 2022-08-09. Արխիվացված օրիգինալից 2022-08-09-ին. Վերցված է 2022-08-09-ին.
  7. «Benjamin Šeško». NZS.si (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-06-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  8. «North Macedonia vs. Slovenia». Soccerway (անգլերեն). 2021-06-01. Արխիվացված օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-09-ին.
  9. «Malta vs. Slovenia». Soccerway (անգլերեն). 2021-10-08. Արխիվացված օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-09-ին.
  10. «Benjamin Sesko». Soccerbase (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-07-25-ին. Վերցված է 2022-08-02-ին.
  11. «Benjamin Šeško». Soccerway (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-25-ին. Վերցված է 2022-08-02-ին.
  12. Вторая лига Австрии, австрийская Бундеслига, немецкая Бундеслига.
  13. Кубок Австрии, Кубок Германии.
  14. Лига чемпионов УЕФА.
  15. Суперкубок Германии.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենյամին Շեշկո» հոդվածին։