Բենյամին Շեշկո (սլովեն.՝ Benjamin Šeško, մայիսի 31, 2003(2003-05-31)[1], Radeče, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Բենյամին Շեշկո
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 2003(2003-05-31)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Radeče, Սլովենիա
Հասակ 1,95 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Սկսել է ֆուտբոլ խաղալ սլովենական «Կրշկո» և «Դոմժալե» ակումբների երիտասարդական թիմերում։ 2019 թվականի հունիսի 3-ին մասնագիտական պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է վերջինիս «Լիֆերինգ» ֆարմ ակումբ[2]։ 2019 թվականի հուլիսի 26-ին «Ամշտետենի» դեմ խաղում նորամուտն է նշել «Լիֆերինգի» կազմում[3]։

2021 թվականի հունվարի 30-ին «Հարթբերգի» դեմ ավստրիական Բունդեսլիգայի խաղում նորամուտն է նշել «Զալցբուրգի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Փաթսոն Դակային[4][5]։

2022 թվականի օգոստոսի 9-ին հայտարարվել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Շեշկոն կդառնա գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի խաղացող[6]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Սլովենիայի մինչև 15, մինչև 16, մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում[7]։

2021 թվականի հունիսի 1-ին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Սլովենիայի գլխավոր հավաքականում[8]։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Մալթայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Սլովենիայի հավաքականի կազմում[9]։

2024 թվականի հուլիսի 1-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հետ 1/8 խաղում 114-րդ րոպեին Շեշկոն չի իրացրել մեկ-մեկ հնարավորությունը, ինչը հանգեցրել է հետխաղյա 11-մետրանոցների շարքի և սլովենական թիմի դուրս մնալուն մրցաշարից։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

«Ռեդ Բուլ Զալցբուրգ»

«ՌԲ Լայպցիգ»

Անձնական

խմբագրել
  • Սլովենիայի տարվա ֆուտբոլիստ՝ 2022

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ[10][11]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[12] Գավաթ[13] Եվրագավաթներ[14] Այլ[15] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիֆերինգ 2019/20 15 1 15 1
2020/21 29 21 29 21
Ընդամենը 44 22 0 0 0 0 0 0 44 22
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2020/21 1 0 0 0 0 0 1 0
2021/22 24 5 5 5 8 1 37 11
2022/23 30 16 4 2 7 0 41 18
Ընդամենը 55 21 9 7 15 1 0 0 79 29
ՌԲ Լայպցիգ 2023/24 31 14 2 2 8 2 1 0 42 18
Ընդամենը 31 14 2 2 8 2 1 0 42 18
Ընդամենը կարիերայի ընթացքում 130 57 11 9 23 3 1 0 165 69

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Salzburgwiki (գերմ.)
  2. «FC Red Bull Salzburg - Slowenischer Youngster wechselt zu den Roten Bullen». Redbullsalzburg.at (գերմաներեն). 2019 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Dornbirn vs. Liefering». Soccerway (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 14.
  4. «Hartberg vs. Salzburg». Soccerwa (անգլերեն). 2021 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  5. «17-letni slovenski napadalec debitiral v dresu RB Salzburga». 24ur.com (սլովեներեն). 2021 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Benjamin Šeško to join RB Leipzig in 2023!». RB Leipzig (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Benjamin Šeško». NZS.si (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  8. «North Macedonia vs. Slovenia». Soccerway (անգլերեն). 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. «Malta vs. Slovenia». Soccerway (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «Benjamin Sesko». Soccerbase (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Benjamin Šeško». Soccerway (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  12. Вторая лига Австрии, австрийская Бундеслига, немецкая Бундеслига.
  13. Кубок Австрии, Кубок Германии.
  14. Лига чемпионов УЕФА.
  15. Суперкубок Германии.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենյամին Շեշկո» հոդվածին։