Ռոս ՄաքՔրորի
Ռոս ՄաքՔրորի (անգլ.՝ Ross McCrorie, մարտի 18, 1998[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Բրիստոլ Սիթի» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ռոս ՄաքՔրորի անգլ.՝ Ross McCrorie | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Մաքքրորին «Ռեյնջերս» ակումբի սան է։ 2016 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Ռոսը վարձավճարով տեղափոխվել է «էր Յունայթեդ»: Մարտի 1-ին «Կաուդենբիթի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի առաջին լիգայում[2]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը «էր Յունայթեդի» կազմում:
2017 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել էր «Դամբարտոն»: Հունվարի 28-ին «Ռայթ Ռովերսի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Չեմպիոնշիփում[3]։ Ամռանը վերադարձել է «Ռեյնջերս»։ Սեպտեմբերի 19-ին Շոտլանդիայի լիգայի գավաթի «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում Մաքքրորին նորամուտն է նշել հիմնական կազմում[4]։ «Սելտիկի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում: Նոյեմբերի 4-ին «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ռեյնջերսի» կազմում[5]։
2019 թվականի ամռանը նրան վարձակալել էր անգլիական «Պորտսմութը»[6]։ Օգոստոսի 3-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի առաջին լիգայում[7]։
2020 թվականի ամռանը Մաքքրորին վարձավճարով տեղափոխվել է «Աբերդին»[8]։ Օգոստոսի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Սթոք Սիթիի» դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 12-ին «Կիլմարնոկի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աբերդինի» կազմում[10]։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։ 2024 թվականի սկզբին եռամյա պայմանագիր է կնքել «Բրիստոլ Սիթիի» հետ: Հունվարի 13-ին «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում[11]։
Միջազգային կարիերա
2024 թվականի հունիսի 3-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաքքրորին նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[12]։
Մաքքրորին 2024 թվականին Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Эр Юнайтед VS. Кауденбит 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016-03-01. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-08-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Рэйт Роверс VS. Дамбартон 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-01-28. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-08-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Партик Тисл VS. Рейнджерс 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-09-19. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-08-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Рейнджерс VS. Партик Тисл 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-11-04. Արխիվացված է օրիգինալից 2019-01-20-ին. Վերցված է 2018-08-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ross McCrorie leaves Rangers for loan deal at Portsmouth with option to buy, Football Scotland, 5 July 2019
- ↑ «Шрусбери Таун VS. Портсмут 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-08-03.
- ↑ Ross McCrorie: Aberdeen sign Rangers midfielder on loan before three-year deal, BBC Sport, 18 August 2020
- ↑ «Сент-Джонстон VS. Абердин 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020-08-20.
- ↑ «Абердин VS. Килмарнок 1:0» (անգլերեն). soccerway.com. 2020-09-12.
- ↑ «Престон Норт Энд VS. Бристоль Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2024-01-13.
- ↑ «Гибралтар VS. Шотландия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2024-06-03.