Ժան Վիպոտնիկ
Ժան Վիպոտնիկ (սլովեն.՝ Zan Vicotnik, մարտի 18, 2002, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Բորդո» ակումբի և Սլովենիայի հավաքականի հարձակվող։
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 2002 (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Սլովենիա | ||
Հասակ | 1,85 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Վիպոտնիկը «Դրավինժա» և «Մարիբոր» ակումբների սան է։ 2020 թվականին ընդգրկվել է վերջիններիս հիմնական թիմի հայտացուցակում։ 2021 թվականի սկզբին Վիպոտնիկը վարձավճարով տեղափոխվել է «Գորիցա»։ Փետրվարի 10-ին «Բրավոյի» դեմ խաղում նշել է նա իր նորամուտը Սլովենիայի առաջնությունում[1]։ Ապրիլի 21-ին «Բրավոյի» դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը «Գորիցայի» կազմում[2]։ Վարձակալության ավարտից հետո Վիպոտնիկը վերադարձել է «Մարիբոր»։ Հուլիսի 18-ին «Ցելեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը հիմնական կազմում[3]։ Նոյեմբերի 6-ին «Բրավոյի» դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը «Մարիբորի» կազմում[4]։
2022 թվականի սկզբին Վիպոտնիկը վարձավճարով տեղափոխվել է «Տրիգլավ»։ «Բելտինչիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի երկրորդ լիգայում: Մարտի 12-ին «Դեկանիի» դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը «Տրիգլավի» կազմում[5]։ Ապրիլի 23-ին «Կրշկոյի» դեմ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել[6]։
2022 թվականի ամռանը վարձավճարի ավարտից հետո Վիպոտնիկը վերադարձել է «Մարիբոր»։ «Ռադոմլյեի»[7] և «Գորիցա»[8] դեմ խաղերում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Մրցաշրջանի ընթացքում խփել է 20 գոլ և դարձել առաջնության լավագույն ռմբարկու:
Միջազգային կարիերա
2023 թվականի մարտի 23-ին Ղազախստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Վիպոտնիկը նշել է նորամուտը Սլովենիայի հավաքականի կազմում[9]։ Նույն խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։
Գոլերը Սլովենիայի հավաքականում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 23 մարտի 2023 | Աստանա Արենա, Աստանա, Ղազախստան | Ղազախստան | 1:2 | 1:2 | ԵԱ-2024 որակավորման փուլ |
02. | 10 սեպտեմբերի 2023 | Օլիմպիական մարզադաշտ, Սերավալե, Սան Մարինո | Սան Մարինո | 1:0 | 4:0 | ԵԱ-2024 որակավորման փուլ |
Ծանոթագրություններ
- ↑ «Բրավո VS. Գորիցա Նովա-Գորիցա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021—02—10. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Գորիցա Նովա-Գորիցա VS. Բրավո 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021—04—21. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Ցելե VS. Մարիբոր 2:3» (անգլերեն). soccerway.com. 2021—07—18. Արխիվացված է օրիգինալից 2022-10-17-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Բրավո VS. Մարիբոր 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021—11—06. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Դեկանի VS. Տրիգլավ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—03—12. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Կրշկո VS. Տրիգլավ 0:4» (անգլերեն). soccerway.com. 2022—04—23. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Մարիբոր VS. Ռադոմլյե 7:0» (անգլերեն). soccerway.com. 2022—12—06. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Գորիցա Նովա-Գորիցա VS. Մարիբոր 0:3» (անգլերեն). soccerway.com. 2023—04—02. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.
- ↑ «Ղազախստան VS. Սլովենիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023—03—23. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին.