Ժան Վիպոտնիկ (սլովեն.՝ Zan Vicotnik, մարտի 18, 2002(2002-03-18), Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Բորդո» ակումբի և Սլովենիայի հավաքականի հարձակվող։

Ժան Վիպոտնիկ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 2002(2002-03-18) (22 տարեկան)
Ծննդավայր Սլովենիա
Հասակ 1,85 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Վիպոտնիկը «Դրավինժա» և «Մարիբոր» ակումբների սան է։ 2020 թվականին ընդգրկվել է վերջիններիս հիմնական թիմի հայտացուցակում։ 2021 թվականի սկզբին Վիպոտնիկը վարձավճարով տեղափոխվել է «Գորիցա»։ Փետրվարի 10-ին «Բրավոյի» դեմ խաղում նշել է նա իր նորամուտը Սլովենիայի առաջնությունում[1]։ Ապրիլի 21-ին «Բրավոյի» դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը «Գորիցայի» կազմում[2]։ Վարձակալության ավարտից հետո Վիպոտնիկը վերադարձել է «Մարիբոր»։ Հուլիսի 18-ին «Ցելեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը հիմնական կազմում[3]։ Նոյեմբերի 6-ին «Բրավոյի» դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը «Մարիբորի» կազմում[4]։

2022 թվականի սկզբին Վիպոտնիկը վարձավճարով տեղափոխվել է «Տրիգլավ»։ «Բելտինչիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի երկրորդ լիգայում։ Մարտի 12-ին «Դեկանիի» դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը «Տրիգլավի» կազմում[5]։ Ապրիլի 23-ին «Կրշկոյի» դեմ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել[6]։

2022 թվականի ամռանը վարձավճարի ավարտից հետո Վիպոտնիկը վերադարձել է «Մարիբոր»։ «Ռադոմլյեի»[7] և «Գորիցա»[8] դեմ խաղերում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Մրցաշրջանի ընթացքում խփել է 20 գոլ և դարձել առաջնության լավագույն ռմբարկու։

Միջազգային կարիերա

խմբագրել

2023 թվականի մարտի 23-ին Ղազախստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Վիպոտնիկը նշել է նորամուտը Սլովենիայի հավաքականի կազմում[9]։ Նույն խաղում Ժանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

Գոլերը Սլովենիայի հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 23 մարտի 2023 Աստանա Արենա, Աստանա, Ղազախստան   Ղազախստան 1:2 1:2 ԵԱ-2024 որակավորման փուլ
02. 10 սեպտեմբերի 2023 Օլիմպիական մարզադաշտ, Սերավալե, Սան Մարինո   Սան Մարինո 1:0 4:0 ԵԱ-2024 որակավորման փուլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բրավո VS. Գորիցա Նովա-Գորիցա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021—02—10. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Գորիցա Նովա-Գորիցա VS. Բրավո 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021—04—21. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  3. «Ցելե VS. Մարիբոր 2:3» (անգլերեն). soccerway.com. 2021—07—18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  4. «Բրավո VS. Մարիբոր 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021—11—06. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  5. «Դեկանի VS. Տրիգլավ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—03—12. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  6. «Կրշկո VS. Տրիգլավ 0:4» (անգլերեն). soccerway.com. 2022—04—23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  7. «Մարիբոր VS. Ռադոմլյե 7:0» (անգլերեն). soccerway.com. 2022—12—06. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  8. «Գորիցա Նովա-Գորիցա VS. Մարիբոր 0:3» (անգլերեն). soccerway.com. 2023—04—02. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  9. «Ղազախստան VS. Սլովենիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023—03—23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.