Վիտոր Ֆեռեյրա
Վիտոր Մաշադու Ֆեռեյրա (պորտ.՝ Vítor Machado Ferreira, առավել հայտնի է որպես Վիտինյա (պորտ.՝ Vitinha, փետրվարի 13, 2000, Ֆարո, Faro, Պորտուգալիա[1]), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան:
Վիտոր Ֆեռեյրա պորտ.՝ Vitinha | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 13, 2000 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆարո, Faro, Պորտուգալիա[1] | ||
Հասակ | 1,72 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Սանտո Տիրսուի բնիկ Վիտորը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Պովուա դի Լանյոզո» ակումբի ակադեմիայում։ 2011 թվականին դարձել է «Պորտու» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[2]։
2019 թվականի օգոստոսի 11-ին նշել է իր նորամուտը «Պորտուի» պահեստային թիմի կազմում պորտուգալական Սեգունդայի՝ Կովիլյանի «Սպորտինգի» դեմ խաղում[3]։
2020 թվականի հունվարի 14-ին նշել է իր նորամուտը «Պորտուի» հիմնական կազմում Պորտուգալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Վարզինի» դեմ խաղում՝ փոխարինելով Լուիս Դիասին[4]։ 2020 թվականի հունվարի 28-ին նշել է իր նորամուտը պորտուգալական Պրիմեյրայի՝ «Ժիլ Վիսենտեի» դեմ խաղում[5]։
2020 թվականի սեպտեմբերի 9-ին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբ մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը՝ վարձակալության ժամկետի ավարտին գնելու հնարավորությամբ[6]։
2022 թվականի հունիսի 30-ին 5 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հետ, որը նրա տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո[7][8]։
Կարիերան
2018 թվականին խաղացել է Պորտուգալիայի Մ-17 և Մ-18 հավաքականներում: 2019 թվականի հուլիսին մասնակցել է Հայաստանում անցկացված մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Նա Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագն էր, որը գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում պարտվելով իսպանացիներին[9]։
2019 թվականին Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
Ձեռքբերումներ
«Պորտու В»
- ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի հաղթող - 2018/19[10]
«Պորտու»
- Պորտուգալիայի չեմպիոն (2) - 2019/20, 2021/22
- Պորտուգալիայի գավաթակիր - 2019/20
«Պարի Սեն-Ժերմեն»
- Ֆրանսիայի չեմպիոն (2) - 2022/23, 2023/24
- Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (2) - 2022, 2023
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.fpf.pt/Jogadores/Jogador/playerId/800288/contextId/1619470
- ↑ «Vítor Ferreira: 20 anos de um talento a despontar» (պորտուգալերեն). FCPorto.pt. 2020-20-13. Արխիվացված է օրիգինալից 2021-06-08-ին. Վերցված է 2020-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sporting Covilhã vs. Porto II» (անգլերեն). Soccerway.com. 2019-08-11. Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին. Վերցված է 2020-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Porto vs. Varzim» (անգլերեն). Soccerway.com. 2020-01-14. Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին. Վերցված է 2020-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Porto vs. Gil Vicente» (անգլերեն). Soccerway.com. 2020-01-28. Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին. Վերցված է 2020-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Wolves sign highly-rated midfielder» (անգլերեն). Wolverhampton Wanderers FC. 2020-09-09. Արխիվացված է օրիգինալից 2021-06-30-ին. Վերցված է 2020-09-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Vitinha joins Paris Saint-Germain through to 2027» (անգլերեն). psg.fr. 2022-06-30. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-07-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Vitinha: Midfielder joins PSG from Porto for £34m» (անգլերեն). BBC Sport. 2022-06-30. Արխիվացված է օրիգինալից 2022-07-01-ին. Վերցված է 2022-07-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Portugal 0-2 Spain» (անգլերեն). UEFA.com. 2019-07-27. Արխիվացված է օրիգինալից 2021-06-08-ին. Վերցված է 2020-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FC Porto é campeão Europeu Sub-19» (պորտուգալերեն). Diário de Notícias. 2019-04-29. Արխիվացված է օրիգինալից 2019-04-30-ին. Վերցված է 2020-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը «Պորտուի» պաշտոնական կայքում (պորտ.)
- Ֆուտբոլիստի էջը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում(պորտ.)