Քրիստին Կիրխ (գերմ.՝ Christine Kirch,ապրիլ 1697[1], Գուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա - մայիսի 6, 1782(1782-05-06)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի աստղագետ։

Քրիստին Կիրխ
Ծնվել էապրիլ 1697[1]
ԾննդավայրԳուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մահացել էմայիսի 6, 1782(1782-05-06)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Ծնողներհայր՝ Գոտֆրիդ Կիրխ, մայր՝ Մարիա Մարգարետե Կիրխ

Կենսագրություն

Քրիստին Կիրխն աստղագետներ Գոտֆրիդ Կիրխի և Մարիա Մարգարետե Կիրխի դուստրն էր, Քրիստֆրիդ Կիրխի քույրը։ Նա և նրա քույր Մարգարետ Կիրխը աստղագիտություն են սովորել տասը տարեկանից[2]։ Մանուկ հասակից Կիրխն օգնել է իր ծնողներին աստղագիտական դիտումներում: Ըստ հաղորդումների՝ երիտասարդ Կիրխը պատասխանատու էր դիտումների ժամանակը գրանցելու համար՝ օգտագործելով ճոճանակ: Մեծանալով՝ Կիրխը սովորել է հաշվարկել օրացույցներ: Նա սկզբում օգնել է իր մորը, իսկ հետո՝ եղբորը տարբեր օրացույցներ հաշվարկելու գործում[3]։

Մինչև 1740 թվականը Կիրխն իր ներդրման համար աշխատավարձ չի ստացել, սակայն օգտվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայից ստացած փոքր նվիրատվություններից: Եղբոր՝ Քրիստֆրիդի մահից հետո օրացույցներ հաշվարկելու հարցում ակադեմիան հույս է դրել Քրիստինի վրա: Նա պատասխանատվություն է ստանձնել Սիլեզիայի օրացույցը հաշվարկելու համար, որը Պրուսիան նվաճել էր 1740-ական թվականների սկզբին։ Ակադեմիան օրացույցների մենաշնորհ ուներ, և Սիլեզիայի օրացույցը զգալի եկամուտ էր բերում ակադեմիային։ Այդպիսով, 1776 թվականին Կիրխն ակադեմիայից ստացել է 400 թալեր բարձր աշխատավարձ[3]։

Քրիստին Կիրխը շարունակել է օրացուցաստեղծ աշխատանքը ակադեմիայի համար մինչև խոր ծերություն և մեծ հարգանք էր վայելում: 77 տարեկանում ակադեմիան նրան շնորհել է էմերիտուսի բարձր կարգավիճակ, և նա շարունակել է աշխատավարձ ստանալ ակադեմիայից՝ առանց աշխատելու պարտավորության։ Նա աստղագետ Յոհան Բոդեին ծանոթացրել է օրացույցներ կազմելու գործին[3]։

Քրիստին Կիրխը մահացել է 1782 թվականին՝ որպես հարգված աստղագետ[4]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137740905 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bernardi, Gabriella (2016-01-01). «Christine (1696–1782) and Margaretha (1703–1744) Kirch». The Unforgotten Sisters. Springer Praxis Books (անգլերեն). Springer International Publishing. էջեր 103–106. doi:10.1007/978-3-319-26127-0_16. ISBN 978-3-319-26125-6.
  3. 3,0 3,1 3,2 Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջ 637. ISBN 978-0-387-30400-7.
  4. Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջ 638. ISBN 978-0-387-30400-7.
  • Marilyn Ogilvie; Joy Harvey (2003). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century. Routledge. էջ 1474. ISBN 978-1-135-96343-9.