Քրիստին Կիրխ (գերմ.՝ Christine Kirch, ապրիլ 1697[1], Գուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա - մայիսի 6, 1782(1782-05-06)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի աստղագետ։

Քրիստին Կիրխ
Ծնվել էապրիլ 1697[1]
Գուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մահացել էմայիսի 6, 1782(1782-05-06)[1] (85 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
ՀայրԳոտֆրիդ Կիրխ
ՄայրՄարիա Մարգարետե Կիրխ

Կենսագրություն

խմբագրել

Քրիստին Կիրխն աստղագետներ Գոտֆրիդ Կիրխի և Մարիա Մարգարետե Կիրխի դուստրն էր, Քրիստֆրիդ Կիրխի քույրը։ Նա և նրա քույր Մարգարետ Կիրխը աստղագիտություն են սովորել տասը տարեկանից[3]։ Մանուկ հասակից Կիրխն օգնել է իր ծնողներին աստղագիտական դիտումներում։ Ըստ հաղորդումների՝ երիտասարդ Կիրխը պատասխանատու էր դիտումների ժամանակը գրանցելու համար՝ օգտագործելով ճոճանակ։ Մեծանալով՝ Կիրխը սովորել է հաշվարկել օրացույցներ։ Նա սկզբում օգնել է իր մորը, իսկ հետո՝ եղբորը տարբեր օրացույցներ հաշվարկելու գործում[4]։

Մինչև 1740 թվականը Կիրխն իր ներդրման համար աշխատավարձ չի ստացել, սակայն օգտվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայից ստացած փոքր նվիրատվություններից։ Եղբոր՝ Քրիստֆրիդի մահից հետո օրացույցներ հաշվարկելու հարցում ակադեմիան հույս է դրել Քրիստինի վրա։ Նա պատասխանատվություն է ստանձնել Սիլեզիայի օրացույցը հաշվարկելու համար, որը Պրուսիան նվաճել էր 1740-ական թվականների սկզբին։ Ակադեմիան օրացույցների մենաշնորհ ուներ, և Սիլեզիայի օրացույցը զգալի եկամուտ էր բերում ակադեմիային։ Այդպիսով, 1776 թվականին Կիրխն ակադեմիայից ստացել է 400 թալեր բարձր աշխատավարձ[4]։

Քրիստին Կիրխը շարունակել է օրացուցաստեղծ աշխատանքը ակադեմիայի համար մինչև խոր ծերություն և մեծ հարգանք էր վայելում։ 77 տարեկանում ակադեմիան նրան շնորհել է էմերիտուսի բարձր կարգավիճակ, և նա շարունակել է աշխատավարձ ստանալ ակադեմիայից՝ առանց աշխատելու պարտավորության։ Նա աստղագետ Յոհան Բոդեին ծանոթացրել է օրացույցներ կազմելու գործին[4]։

Քրիստին Կիրխը մահացել է 1782 թվականին՝ որպես հարգված աստղագետ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137740905 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Bernardi, Gabriella (2016 թ․ հունվարի 1). «Christine (1696–1782) and Margaretha (1703–1744) Kirch». The Unforgotten Sisters. Springer Praxis Books (անգլերեն). Springer International Publishing. էջեր 103–106. doi:10.1007/978-3-319-26127-0_16. ISBN 978-3-319-26125-6.
  4. 4,0 4,1 4,2 Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջ 637. ISBN 978-0-387-30400-7.
  5. Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջ 638. ISBN 978-0-387-30400-7.

Գրականություն

խմբագրել
  • Marilyn Ogilvie; Joy Harvey (2003). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century. Routledge. էջ 1474. ISBN 978-1-135-96343-9.